ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

2014 – 2015 Fellowship Scheme Results

Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում 12 մասնագետ Հայաստանից մեկնել է Թուրքիա՝ համապատասխան գործունեություն ծավալելով հարևան երկրի տարբեր հյուրընկալող կազմակերպություններում.

Աննա Մուրադյանը փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Յուվա ասոցիացիայում, որտեղ կատարել է հետազոտություն արտագաղթի վերաբերյալ՝ կենտրոնանալով Թուրքիայում բնակվող հայաստանցի միգրանտների վրա (նոյեմբեր 2014-մայիս 2015, Ստամբուլ): Նրա հետազոտության արդյունքները տպագրվել են Յուվա ասոցիացիայի կողմից հետևյալ վերնագրի ներքո՝ «Կղզի՝ կղզու մեջ․ Թուրքիայում գտնվող հայ միգրանտների կրթական կարիքների գնահատում»:
Սոնա Դիլանյանը փորձի փոխանակման իր նախագիծն անցկացրել է Բողազիչի համալսարանի խաղաղության կրթության, կիրառման և հետազոտության կենտրոնում, որտեղ նա իրականացրել է հետազոտություն՝ ուղղված հետպատերազմյա հաշտեցման գործընթացներում կանանց ունեցած դերի վրա (հոկտեմբեր 2014-մայիս 2015, Ստամբուլ): Փորձի փոխանակման նախագծի ավարտից հետո Սաբանջը համալսարանի կողմից նրան կրթաթոշակ է շնորհվել Ստամբուլում 2015-2016թթ.-ին իր ուսումը շարունակելու համար:

Ռուզաննա Բաղդասարյանը փորձի փոխանակման իր նախագիծը իրականացրել է Անադոլու Քյուլթյուր կազմակերպությունում՝ աշխատելով իր՝ 19-րդ դարում Թուրքիայում բնակվող հայերի վերաբերյալ ֆիլմի նախագծի նախապատրաստական փուլի վրա, ինչպես նաև աջակցելով կազմակերպությանը կապեր հաստատել Հայաստանում (հոկտեմբեր 2014-մարտ 2015, Ստամբուլ):
Սարգիս Խանդանյանը փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Change.org կայքում, որտեղ նա համագործակցել է կազմակերպության՝ Ստամբուլում գտնվող Արևելյան Եվրոպայի ու Արևմտյան Ասիայի թիմի հետ՝ աշխատելով Հայաստանի և հայերի վերաբերյալ խնդրագրերի վրա (հոկտեմբեր 2014-մայիս 2015, Ստամբուլ):

Աստղիկ Իգիթյանը փորձի փոխանակման իր նախագիծն անցկացրել է CNN Turk լրատվամիջոցում, որտեղ նա, հետևելով Թուրքիայի, ինչպես նաև Ստամբուլի հայ համայնքի հասարակական, մշակութային և քաղաքական զարգացումներին, CNN Turk-ի համար պատրաստել է հեռուստատեսային զեկույցներ և հարցազրույցներ (հոկտեմբեր 2014-փետրվար 2015, Ստամբուլ):

Դանիել Խաչատրյանը փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Թուրքական տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամում (TESEV), որտեղ նա շարունակել է աշխատել արտաքին քաղաքականության, խաղաղաշինության և կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ իր հետազոտության վրա: Նրա աշխատանքը՝
‘‘The EU’s Niche in the New South Caucasus: Old Partners, News Challenges’’, տպագրվել է անգլերենով TESEV-ի կողմից (հոկտեմբեր 2014-փետրվար 2015, Ստամբուլ):

Սոնա Մնացականյանը փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի Ցկյանս ուսումնառության կենտրոնում, որտեղ երկու կիսամյակ դասավանդել է արևելահայերեն՝ որպես այցելու-գիտաշխատող (հոկտեմբեր 2014-մայիս 2015, Ստամբուլ):

Սեդա Շեկոյանը փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ համադրման բաժնում, որտեղ նա ուսումնասիրել է թանգարանի հավաքածուները, գրադարանը և արխիվը՝ համադրելով հանրային ցուցադրություն «Մոտիվներ, թեմաներ, մոտեցումներ. Վիդեո արվեստ Հայաստանից և Թուրքիայից» խորագրով (հոկտեմբեր 2014-մարտ 2015, Ստամբուլ):

Հայարփի Հովհաննիսյանը փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Յըլդըզ տեխնիկական համալսարանի Արվեստի և դիզայնի ֆակուլտետում, որտեղ նա, որպես այցելու-գիտաշխատող, ուսանողների համար անցկացրել է լուսանկարչության, իսկ Ինտերակտիվ մեդիա բաժնի ուսանողների համար՝ Adobe After Effects-ի դասընթացներ (հոկտեմբեր 2014-մայիս 2015, Ստամբուլ):

Մարիաննա Հովհաննիսյանը փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Salt Research կենտրոնում, որտեղ նա ուսումնասիրել է Արտաքին առաքելությունների համամիսիոներական ամերիկյան խորհրդի, ինչպես նաև SALT Research-ի արխիվները՝ փորձելով բացահայտել անատոլիական մի շարք հայաշատ քաղաքների 19-20-րդ դարերի վաղ շրջանների քաղաքային կյանքը (հոկտեմբեր 2014-ապրիլ 2015, Ստամբուլ): Փորձի փոխանակման նախագծի ավարտից հետո Salt Research-ը Մ. Հովհաննիսյանին շնորհել է մեկ այլ փորձի փոխանակման դրամաշնորհ՝ իր հետազոտությունն ավարտելու և դրա արդյունքները ցուցահանդեսի տեսքով ներկայացնելու համար: Մ. Հովհաննիսյանի կողմից համադրված «Դատարկ դաշտեր» ցուցահանդեսը հանրության առաջ բաց է մինչև 2016թ.-ի հունիսի 5, Salt Galata կենտրոնում:

Սոֆյա Մանուկյանը փորձի փոխանակման իր նախագիծն անցկացրել է Ստամբուլի Բիլգի համալսարանի Մարդու իրավունքների հետազոտական կենտրոնում, որտեղ նա իրականացրել է մարդու իրավունքների վերաբերյալ համեմատական հետազոտություն և ներկայացրել «Տնտեսական զարգացման հետևանքները մարդու իրավունքների վրա. Երկու հարևանների՝ Հայաստանի և Թուրքիայի օրինակը» խորագրով աշխատանքը (հոկտեմբեր 2014-ապրիլ 2015, Ստամբուլ):

Հարութ Մարաշլյանը փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Ստամբուլի Շեհիր համալսարանի Ժամանակակից թուրքագիտության կենտրոնում, որտեղ նա շարունակել է աշխատել սփյուռքի գրականության վերաբերյալ իր հետազոտության վրա և որպես այցելու-գիաշխատող երկու կիսամյակ համալսարանի ուսնողներին դասավանդել է
արևմտահայերեն (նոյեմբեր 2014-մայիս 2015, Ստամբուլ): Փորձի փոխանակման իր նախագծի ավարտից հետո Սաբանջը համալսարանի կողմից նրան շնորհվել է կրթաթոշակ Ստամբուլում 2015-2016թթ.-ին իր ուսումը շարունակելու համար:

Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում 6 մասնագետ Թուրքիայից մեկնել է Հայաստան՝ համապատասխան գործունեություն ծավալելով հարևան երկրի տարբեր հյուրընկալող կազմակերպություններում.

Գայե Ջոշարը փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Սիվիլիթաս հիմնադրամում, որտեղ նա աշխատել է հիմնադրամի «Հասկանալով Թուրքիան» մեդիա նախագծի շրջանակներում, ինչպես նաև նպաստել է Civilnet.am առցանց մեդիա պորտալի աշխատանքներին՝ որպես լրագրող և խմբագիր: Դեկտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառով Գ. Ջոշարը հեռացավ կյանքից՝ չկարողանալով ավարտին հասցնել իր նախագիծը (նոյեմբեր 2014-դեկտեմբեր 2014, Երևան):

Սյուզան Ռոսիտա Մերյեմը փորձի փոխանակման իր նախագիծն անցկացրել է Գալլերի 25 պատկերասրահում, որտեղ նա կապեր է հաստատել երկու երկրների արվեստագետների միջև, ինչպես նաև իրականացրել է հետազոտություն իր՝ «Ձայներ մթության մեջ» և «Սպառման ձևերը» նախագծերի համար (նոյեմբեր 2014-փետրվար 2015, Գյումրի): Փորձի փոխանակման նախագծի ավարտից հետո նրա՝ «Լուռ գիրք [հայոց ցեղասպանություն]» նախագիծը տպագրվել է Անտարես հրատարակչության կողմից:

Ջանդան Բադեմը փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում, որտեղ նա շարունակել է աշխատել 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում տեղի ունեցած թուրք-ռուսական պատերազմների, թուրք-ռուսական սահմանագծերի և Հարավային Կովկասի վերաբերյալ իր հետազոտության վրա՝ պրոֆ. Ռուբեն Սաֆրաստյանի ղեկավարությամբ (հունվար 2015-մայիս 2015, Երևան):

Նիլ Դելահայեն փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Կանանց ռեսուրսային կենտրոնում, որտեղ նա աջակցել է կազմակերպությանը՝ կիրառելով շարժումն ու երաժշտությունը՝ անբարենպաստ պայմաններում գտնվող խմբերին օգնելու համար: Ն. Դելահայեն Երևանում կանանց համար անցկացրել է կապուերայի դասեր (նոյեմբեր 2014-մայիս 2015, Երևան):

Մելթեմ Նազ Քաշոն փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (Pink Հայաստան) ՀԿ-ում, որտեղ նա համեմատական հետազոտություն է անցկացրել Հայաստանում և Թուրքիայիում ԼԳԲԹ ակտիվիստական խմբերի համագործակցության վերաբերյալ (նոյեմբեր 2014-հունվար 2015, Երևան):

Էմինե Օնարան Ինջիրլիողլուն փորձի փոխանակման իր նախագիծն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում (CRRC Հակաստան), որտեղ նա ուսումնասիրել է կազմակերպության տվյալների բազան և հետազոտություն կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները վերսկսելու մեջ մշակույթի ունեցած դերի վերաբերյալ(փետրվար-մայիս 2015, Երևան):