Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի արժանացած Miqayel Voskanyan & Friends խումբն առաջին անգամ ելույթ կունենա Ստամբուլում A Corner in the World փառատոնի շրջանակներում։

Համերգը տեղի կունենա 2016 թվականի հոկտեմբերի 8-ին Club Quartier Moda-ում։

Miqayel Voskanyan & Friends-ը Երևանում գործող ֆոլկ ֆյուժն երաժշտական խումբ է: Հիմնադրվելով 2011 թվականին՝ խումբը ստեղծում է ժամանակակից երաժշտություն՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով թառին, որը միջինարևելյան գործիք է, որն ընդհանուր առմամբ սահմանափակվում է ավանդական երաժշտությամբ: Խումբը նվագում է իր օրիգինալ ստեղծագործությունները և վերաիմաստավորում ժողովրդական երգերը. նրանց երգացանկը ջազի, ֆանկի, ռոքի և համաշխարհային երաժշտության տարրերի խառնուրդ է: