Էջեմ Բայքուշը Անկարայից և Միրայ Օզթուրանը՝ Ստամբուլից, աջակցություն ստացան Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհով՝ այցելելու Երևան, ստեղծելու ԼԳԲՏԻ մարդկանց առօրյայի մասին վիզուալ ստեղծագործություններ և հետագայում դրանք ցուցադրելու Երևանում և Ստամբուլում՝ Թուրքիայից նմանատիպ վիզուալների հետ միասին:
«Քաղաքի կենտրոնում գտնվող սառցե սահադաշտը մեր սիրելի վայրն էր, որն իսկապես մոտ է օպերայի շենքին, և որը մենք սահմանում ենք որպես քաղաքի օջախ: Իսկապես տպավորիչ է, որ 7 տարեկանից մինչև 70 տարեկան բոլոր մարդիկ խրախուսվում էին զբաղվել այս սպորտով: Դիտելը նույնպես հաճելի է, նույնիսկ եթե չես կարող դա անել»:
«Մարդիկ մեզ օգնեցին շատ թեմաներով և ընդհանուր առմամբ բարեհամբույր էին: Մենք ավելի լավ արձագանքներ ստացանք, քան սպասում էինք, հատկապես մեզ՝ երկու երիտասարդների, ովքեր տեսախցիկները ձեռքներին շրջում էին և նկարում նրանց»: