Հարիսայի օր – Դուրու Օրս

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից կազմակերպված Սեբաստացու օրերի շրջանակներում նոյեմբերի 18-ին շաբաթ օրը նշվեց Հարիսայի տոնը: Հարիսան Հայաստանի ավանդական ուտեստներից է: Այդ օրը նախ Սեբաստացի թաղամասի եկեղեցու դիմաց հավաք էր, որտեղ մարդիկ միասին երգում ու պարում էին։ Մեր ընկերը՝ Դուրու Օրսը, ուղեկցում էր ուսուցիչների և աշակերտների երգը՝ կլառնետ նվագելով և պարելով նրանց հետ։ Միջոցառումը համալիրում ավարտվեց ավելի շատ պարերով և հարիսա ուտելով։

Մանրամասն տեղեկությունների համար՝ http://www.mskh.am/am/73039