ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Չորրորդ փուլի ընտրության արդյունքները

Հրանտ Դինք Հիմնադրամը գործարկել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը` ելնելով երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը նպատակ ունի 2014թ. մարտ ամսից մինչև 2015թ. մայիս ամիս ֆինանսավորել առնվազն 200 անհատների այցեր շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության: Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհը ղեկավարում է` համագործակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հետ` Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավորներ հիմնադրամի (TOG) և Գյումրիում գտնվող Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոնի (YIC) աջակցությամբ:

Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի մեկնարկն ազդարարել է 2014թ. մարտի 10-ին: Առաջին երեք փուլերի ընթացքում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ ստացել է ավելի քան 520 հայտ, 125 անհատներ Հայաստանից ու Թուրքիայից ստացել են Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությունը, և նրանցից 85-ը արդեն կատարել են իրենց այցերը հարևան երկիր: Առաջարկում ենք ձեզ ընթերցել, դիտել և ծանոթանալ նրանց անձական էջերին, տպավորություններին, պատմություններին և լուսանկարներին վերջերս ստեղծված «Մարդիկ սահմաններից վեր» էջում:

Ծանոթացե’ք Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի առաջին երեք փուլերի ընտրության արդյունքների ամբողջական ցանկը հետևյալ հղումներով.

Առաջին փուլի ընտրության արդյունքներ
Երկրորդ փուլի ընտրության արդյունքներ
Երրորդ փուլի ընտրության արդյունքներ

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի երրորդ փուլում մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 171 հայտ` երկու երկրից: Հայտերից 95-ը, որոնք լիովին համապատասխանում էին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված տեխնիկական պահանջներին, տրամադրվեցին անկախ ընտրող հանձնաժողովին: Այս հայտերը մանրամասն քննվել և գնահատվել են հանձնաժողովի կողմից` համաձայն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված ընտրության չափանիշների և առաջնայնությունների:

Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի ընդհանուր թվով 64 անհատների` 40-ը Թուրքիայից և 24-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր` իրենց հայտերում նշված հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Ընտրված դիմումների թիվն ավելի շատ է, քան նախապես հայտարարված թիրախն էր, սակայն 2014-ի ավարտից հետո, հաշվի առնելով ֆինանսական հնարավորությունները, դիմորդների հետաքրքրությունն ու դիմումների որակը, մենք որոշեցինք գնալ նախատեսված քվոտայի սահմաններից վեր: Այս որոշումը սակայն չի ազդի հինգերորդ փուլի քվոտայի վրա:

  • Փիրուզ Թասլակյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Ստամբուլ քաղաքի հայկական ժառանգությունը ցույց տվող հանրային առցանց քարտեզ ստեղծելու ծրագրի վրա աշխատելու նպատակով Ստամբուլ այցելության համար։
  • Ռաֆայել Մանուկյանը՝ Սևան քաղաքից, ով Օսթ-Արմենիա, Արևելքի մշակութային կենտրոնի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` իր՝ «Թուրքական բանակի ազդեցությունը Թուրքիայի քաղաքական գործընթացների վրա» թեմայով թեզի համար լրացուցիչ տեղեկություն հավաքելու նպատակով Ստամբուլ այցելության համար։
  • Քնար Բաբայանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Թուրքիայում խառնամուսնությամբ (հայ և թուրք) ապրող երեք զույգերի մասին իր լուսանկարչական նախագիծը զարգացնելու նպատակով Ստամբուլ և Իզմիր այցելության համար։
  • Անժելա Հովակիմյանը, Սերժ Մելիք Հովսեփյանը և Արթուր Նազարյանը՝ Երևան քաղաքից, ովքեր «Ֆորում թատրոն» ՀԿ անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Թուրքիայի և Հայաստանի արվեստագետների համատեղ խմբի համար անցկացվող թատերական մեթոդների վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու նպատակով Ստամբուլ այցելության համար։
  • Մերի Աղախանյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` իր «Մենության հարյուր տարի» նախագծի շրջանակներում հարյուր տարի առաջ սահմանին մոտ գտնվող վայրերից տեղահանված հայերի ուղին անցնելու և բնությունն ու ավերակները լուսանկարելու նպատակով Վան այցելության համար:
  • Արմինե Աբրահամյանը, ով «Հոշկի ֆիլմի» անդամ է, և Հովհաննես Թեքգյոզյանը՝ Երևան քաղաքից՝ ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլի Թանփինար գրականության փառատոնին (ITEF) մասնակցելու նպատակով Ստամբուլ այցելության համար, քանի որ այս տարի նրանց գրքերը լույս են տեսնելու Թուրքիայում։
  • Արման Քոչարյանը, Արիկ Գրիգորյանը և Նարեկ Բարսեղյանը՝ Երևան և Գյումրի քաղաքներից, ովքեր «Բամբիռ» երաժշտական խմբի անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` մի քանի համերգ տալու և թուրքական խմբերի հետ համագործակցություն ստեղծելու նպատակով Ստամբուլ այցելության համար։
  • Արտակ Կիրակոսյանը, ով Քաղաքացիական հասարակություն ինստիտուտի անդամ է, և Զարուհի Մանուկյանը, ով «Մայր» սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների սոցիալական ինտեգրման կենտրոն ՀԿ անդամ է, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Երկու ազգերի ընդհանուր ապագա» անվանումով աշխատաժողովների և սեմինարների մասնակցության նպատակով Ստամբուլ այցելության համար։
  • Լիլիթ Պառավյանը՝ Երևան քաղաքից, ով Հայաստանում «Հանդիպման վայր» արվեստագետների ռեզիդենցիայի հիմնադիրն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայում արվեստագետների ռեզիդենցիաների հետ կապեր ստեղծելու և համագործակցելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Արթուր Սաքունցը և Արմինե Սադիկյանը՝ Վանաձոր քաղաքից, ովքեր հանդիսանում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայի զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություն անելու, նմանատիպ գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ համագործակցելու և երկու երկրներում ռազմականացման մակարդակը նվազեցնելու հնարավորությունները վերլուծելու նպատակով Ստամբուլ այցելության համար։
  • Լուսինե Դանիելյանը՝ Երևան քաղաքից, ով Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դասախոս է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Արյան և ոսկրածուծի փոխպատվաստման Եվրոպական համայնքի» 41-րդ ամենամյա հանդիպմանը մասնակցելու և իր գիտական աշխատանքը ներկայացնելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Հրաչյա Խանաղյանը, Տաթևիկ Աղաջանյանը և Լևոն Ավագյանը՝ Գյումրի, Արարատ և Երևան քաղաքներից, ովքեր հանդիսանում են «Մենք հանուն ժողովրդավարության» մարդասիրական ՀԿ անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ միջմշակութային միջոցառումների (պատկերի ցուցահանդես և «Խաղաղության համը» մշակութային միջոցառում) կազմակերպման և Թուրքիայի ՀԿ-ների հետ կապեր հաստատելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Լևոն Լաչիկյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլի մասին գրական նախագծի համար գրաֆիկական նկարներ անելու և Ստամբուլում այդ նկարների ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Տաթևիկ Դանիելյանը և Վերգինե Անդրիկյանը՝ Երևան քաղաքից, ովքեր Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի անդամ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայի իրենց գործընկերների հետ արտասահմանում կամավորական հնարավորությունների մասին իրազեկման բարձրացմանն ուղղված փորձի վրա հիմնված թրեյնինգ կազմակերպելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Գյոկչեր Թահինջիօղլուն և Յունալ Չամը՝ Անկարա քաղաքից, ովքեր «Միլիյեթ» թերթի լրագրողներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ 1915 թվականի դեպքերին առնչվողների ժառանգների, միությունների ու կառույցների հետ հարցազրույցներ անելու և Միլիյեթում հրապարակելու, ինպես նաև հետագայում առանձին գրքով դրանք հրատարակելու նպատակով Երևան այցելության համար։
  • Բեդրան Թեքինը և Քադրի Քուրթը՝ Դիարբեքիր քաղաքից, ովքեր «Մենք՝ լուսանկարներս. Աշխարհի արևելյան լուսանկարիչներ»-ի անդամ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Լրագրողները հանուն ապագայի» ՀԿ հետ համատեղ իրականացվող «Ճակատագրով հարևաններ» ծրագրի համար լուսանկարներ անելու և հարցազրույցներ վարելու նպատակով Երևան այցելության համար:
  • Մեհմեթ Փոլաթելը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ տարբեր խմբերի տնտեսական ու գաղափարական դրդապատճառների դերը օսմանյան հայերի դեմ զանգվածային բռնություններին մասնակցելու որոշումների և, մասնավորապես, 1915-ից առաջ հայկական ունեցվածքի բռնազավթման վերաբերյալ իր դոկտորական թեզի համար հետազոտություն կատարելու նպատակով Երևան այցելության համար:
  • Արի Շեքերյանը՝ Ստամբուլ քաղաքից, ով Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իր ատենախոսության մաս կազմող հետեղեռնյա շրջանի հայկական մամուլի արխիվային հետազոտությունը կատարելու նպատակով Երևան այցելության համար:
  • Ջենիֆեր Հաթթամը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ սահմանի բնապահպանական խնդիրների մասին զեկույց պատրաստելու, Երևանում բնապահպանական կազմակերպությունների հանդիպելու, ինչպես նաև Շիրակի մարզի գյուղացիների և Կարսի նրանց գործընկերների միջև տնտեսական կապեր ստեղծելու հնարավորությունների մասին զրուցելու նպատակով Երևան և Գյումրի այցելության համար:
  • Օզլեմ Գալիփը՝ Ստամբուլ քաղաքից, որ հանդիսանում է Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ինստիտուտի քրդական և հայկական ուսումնասիրությունների ֆակուլտետի թղթակից անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Քրդական վեպը Հայաստանում 1920-ից ցայսօր. գրականություն, քաղաքականություն և ինքնություն» ուսումնասիրության մաս կազմող՝ ԽՍՀՄ աքսորված և անկախ Հայաստանի Հանրապետությունում ստեղծագործած քուրդ վիպագիրների վեպերի հետազոտությունն իրականացնելու նպատակով Երևան այցելության համար:
  • Էնգին Քըլըչը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ օսմանական-թուրքերեն ապագայապաշտ երկերում ոչ-մահմեդականների, հատկապես հայերի կերպարների և հայ ապագայապաշտական գրականության միջև համեմատական հետազոտություն կատարելու նպատակով Երևան այցելության համար:
  • Ֆեյզան Թուզքայան՝ Իզմիր քաղաքից, ով Էգե համալսարանի հոգեբանության ֆակուլտետի հետազոտող ասիստենտ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ երկու հարևան երկրների ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ առկա ընկալումների ու դիրքորոշումների մասին հետագայում հասարակագիտական-հոգեբանական ուսումնասիրություն իրականացնելու նախապատրաստություններ կատարելու նպատակով Երևան և Գյումրի այցելության համար:
  • Սինեմ Քյոմյուրջուն` Անկարա քաղաքից, ով Անկարայի համալսարանի մագիստրատուրայի ուսանող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իր «Կնոջ կերպարը հայկական դիցաբանության մեջ» խորագրով գիտական թեզի համար հետազոտություն իրականացնելու նպատակով Երևան այցելության համար:
  • Միրան Փիրգիչ Գյուլթեքինը` Ստմաբուլ քաղաքից, ով Դերսիմի հայերի ասոցիացիայի նախագահն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Մոդուս Վիվենդի կենտրոնի հետ համագործակցությամբ Դերսիմի հայերի վերաբերյալ վավերագրական ֆիլմ նկարահանելու աշխատանքները ծրագրելու նպատակով Երևան այցելության համար:
  • Օզգյուր Ավշարը և Ֆաթմա Գյոքչեն Ավշարը` Ստամբուլ և Անկարա քաղաքներից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանում և Թուրքիայում իր հայ տատիկի հետքերը փնտրող մի երիտասարդ աղջկա մասին գրքի նախագծի վրա աշխատելու, ինչպես նաև երեխաների պաշտպանության կենտրոններում երեխաների հետ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու նպատակով Երևան այցելության համար:
  • Բիլալ Բիլգիչը, Նուռսել Բուղդայը, Էռդալ Չելիկը, Նալան Ունուշը և Ջումալի Էմրե Չելիկը` Մարդին քաղաքից, ովքեր Գյուղատնտեսական և գյուղական զարգացման աջակցության ինստիտուտի (ARDSI) անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ համագործակցության հնարավորություններ վեր հանելու, իրենց գործունեությունը ներկայացնելու, ինչպես նաև «Կանաչ արահետ» ՀԿ գործունեությանը ծանոթանալու նպատակով Երևան այցելության համար:
  • Նամըկ Քեմալ Դինչը, Այհան Իշըքը և Բագրատ Էստուկյանը` Ստամբուլ քաղաքից, ովքեր Սոցիալական, քաղաքական և տնտեսական ուսումնասիրությունների Զան ինստիտուտի (Զան հիմնադրամ) անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայոց ցեղասպանությունից հետո հայ-քրդական հարաբերությունների վերաբերյալ հետազոտություն ացկացնելու, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի Հայագիտության ինստիտուտի գիտնականների հետ հանդիպելու նպատակով Երևան այցելության համար:
  • Համզա Ալգյուլը` Անկարա քաղաքից, և Մերյեմ Բեթյուլ Թաշդեմիրը` Ստամբուլ քաղաքից, ովքեր Ժողովրդավար ուսանողների համայնքների ֆեդերացիայի (DÖDEF) անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանում և Թուրքիայում երիտասարդների հիմնախնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին հետևելու նպատակով Երևան այցելության համար:
  • Սեզեր Աքսոյը և Ջեմ Ուլուջանը` Էսքիշեհիր քաղաքից, ովքեր Անադոլու համալսարանի հաղորդակցական գիտությունների ֆակուլտետի ուսանողներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ իրենց կարճամետրաժ ֆիլմի` «Փոստատար»-ի վրա աշխատելու նպատակով Երևան այցելության համար:
  • Յըլդըզ Գյումուշթեկինը և Օսման Յանըքը` Յալովա քաղաքից, ովքեր Յալովայի համալսարանի Սոցիալական աշխատանքի բաժնի ուսանողներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ սոցիալական ծառայությունների մատուցման փորձի և մոդելների վերաբերյալ հետազոտություն անցկացնելու, ինչպես նաև սոցիալական աշխատանքով զբաղվող կազմակերպությունների հետ հանդիպելու և հնարավոր միասնական ծրագրեր և համագործակցության եզրեր քննարկելու նպատակով Երևան այցելության համար:
  • Ուզեյիր Քափլանը` Ստամբուլ քաղաքից, ով Բիթլիսի լրատվական գործակալության լրագրող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Բիթլիսի լրատվական գործակալության և LÎLOZA Fanzine-ի համար բիթլիսցի հայերի վերաբերյալ նյութեր պատրաստելու նպատակով Երևան այցելության համար:
  • Մեհմեթ Սալիհ Թաթլըն` Անկարա քաղաքից, ով Անկարայի համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանում ապրող եզդիների համայնքի վերաբերյալ բանավոր պատմության և վավերագրական ֆիլմի նախագծի վրա աշխատելու նպատակով Երևան այցելության համար:
  • Մուհթերեմ Սեմիզը և Յըլմազ Դողուքան Օզլյուն՝ Ստամբուլ քաղաքից, ովքեր TKV Թուրքական մշակութային հիմնադրամի անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպելու և երկու հարևան երկրների միջև համագործակցության և փոխանակման հնարավորությունները քննարկելու նպատակով Երևան այցելության համար։
  • Չեթին Էրոլը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ քրդական թատրոնի և դրա՝ հայկական թատրոնի հետ ունեցած առնչության մասին նախնական հետազոտություն իրականացնելու նպատակով Երևան այցելության համար։
  • Օմեր Դելիքգյոզը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Օսմանյան շրջանի հայ գրականության մեջ ազգակազմավորման մասին իր թեզի համար հետազոտողների հետ հանդիպելու և ռեսուրսներ փնտրելու նպատակով Երևան այցելության համար։
  • Էքրեմ Օզդեն՝ Ստամբուլ քաղաքից, ով «Յենի Ասյա» թերթի լրագրող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ երկու հարևան երկրների միջև բարեկամական հարաբերություններ և խաղաղություն խթանող հոդվածներ գրելու և հարցազրույցներ վերցնելու նպատակով Երևան այցելության համար։
  • Ահմետ Չեշմեն՝ Դիարբեքիր քաղաքից, ով «Նառ լուսանկարներ»-ի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իր «Դերսիմ 38 կոտորածի վկաները» լուսանկարչական նախագծի համար Դերսիմի հայերին հանդիպելու և նրանցից հարցազրույցներ վերցնելու նպատակով Երևան այցելության համար։
  • Գյուլսում Դեփելին՝ Անկարա քաղաքից, Հաջեթթեփե համալսարանի դասախոս, և Սելդա Թունջերը՝ Վան քաղաքից, Վանի Յուզյունջու Յըլ համալսարանի դասախոս, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ կանանց կազմակերպությունների հետ հանդիպելու, կանաց հանդեպ բռնության դեմ պայքարը, ռազմավարությունը, գենդերային խտրականությունը քննարկելու, ինչպես նաև իրենց վավերագրական ֆիլմի համար նյութեր հավաքելու նպատակով Երևան այցելության համար։
  • Ալփ Ասլանը՝ Անկարա քաղաքից, ով հանդիսանում է «Գեզենթի» ամսագրի խմբագիրը, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ամսագրում հարևան երկրի մասին իր տպավորությունների վերաբերյալ հոդվածներ գրելու և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված հնարավոր ծրագրերի գաղափարներ քննարկելու նպատակով Երևան այցելության համար:
  • Հուսեյին Օզթյուրքը՝ Ստամբուլ քաղաքից, ով հանդիսանում է «Բոսֆորուս» գարեջրագործական ընկերության գարեջրագործ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հետագայում համագործակցություն հաստատելու հնարավորությունները բացահայտելու համար Հայաստանում գարեջուր արտադրող ընկերությունների հետ ծանոթանալու, իր փորձը կիսելու և տնտեսության այս ճյուղն ուսումնասիրելու նպատակով Երևան այցելության համար:

Իրենց այցերից հետո Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շնորհառուները «Սահմաններից Վեր Հայաստան-Թուրքիա» կայքի www.armtr-beyondborders.org միջոցով հանրության հետ կկիսվեն հարևան երկրի մասին իրենց տպավորություններով ու փորձով:Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը գալիք ամիսների ընթացքում կշարունակի աջակցել ավելի մեծ թվով շահառուների:

Հետաքրքրված անհատները, խմբերն ու կազմակերպությունները կարող են ցանկացած ժամանակ ներկայացնել իրենց հայտը: Այդուհանդերձ ընտրող հանձնաժողովը շահառուների մասին որոշումը կկայացնի ընտրության ժամանակացույցին համապատասխան. մոտակա վերջնաժամկետն է 2015թ. մարտի 1-ը:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտի ձևը հասանելի է http://form.jotformeu.com/hrantdinkfoundation/travelgrant հղման ներքո:

Ձեր հայտը լրացնելուց և ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը, որն իր մեջ ներառում է առաջնայնությունները և ընտրության չափանիշները:

Ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Մյուգե Յամանյլմազին և Աննա Եղոյանին` գրելով travelgrant@hrantdink.org էլեկտրոնային հասցեին:

Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ.
Անահիտ Մինասյան
Դիկրան Ալտուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Նեսլիհան Օզգյունեշ