Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի մեկնարկն ազդարարել է 2014թ. մարտի 10-ին: Առաջին երկու փուլերի ընթացքում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ ստացել է ավելի քան 380 հայտ, 80 անհատներ Հայաստանից ու Թուրքիայից ստացել են Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությունը, և նրանցից 55-ը արդեն կատարել են իրենց այցերը հարևան երկիր:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի առաջին և երկրորդ փուլերի ընտրության արդյունքների ամբողջական ցանկը հետևյալ հղումներով.
Հայաստան-Թուրքիա Ճանապարհորդական Դրամաշնորհի առաջին փուլի ընտրության արդյունքները
Հայաստան-Թուրքիա Ճանապարհորդական Դրամաշնորհի երկրորդ փուլի ընտրության արդյունքները
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի երրորդ փուլում մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 142 հայտ` երկու երկրից: Հայտերից 64-ը, որոնք լիովին համապատասխանում էին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված տեխնիկական պահանջներին, տրամադրվեցին անկախ ընտրող հանձնաժողովին: Այս հայտերը մանրամասն քննվել և գնահատվել են հանձնաժողովի կողմից` համաձայն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված ընտրության չափանիշների և առաջնայնությունների:
Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի ընդհանուր թվով 45 անհատների` 29-ը Թուրքիայից և 16-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր` իրենց հայտերում նշված հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:
- Էրդինչ Ալնըակը` Չանակալե քաղաքից, ով հնդիսանում է Տրոյայի մշակութային միավորման անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Հայաստանում երեխաների հետ ստեղծագործական սեմինարներ անցկացնելու նպատակով Երևան այցելելու համար (սեմինարները կազմում են նրա`«Արվեստ հարևանիս համար» համատեղ ծրագրի մի մասը:
- Բելգին Ջենգիզը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`1915թ.-ի որբերի և որբանոցների մասին իր վավերագրական ֆիլմի վրա աշխատելու նպատակով Երևան այցելելու համար:
- Բերքանթ Կըլըչքափը, Սերհաթ Ութքու Ինան, Դույգու Գյունգյոռը, Միհրան Թոմասյանը և Օմեր Օզտյույեն` Ստամբուլ քաղաքից, ովքեր հանդիսանում են Չըփլաք Այաքլար Կումպանյասըի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` «Հայ ֆեստ» միջազգային փառատոնին իրենց պարային-թատերական ներկայացումը` «Տոհմածառ» խորագրով, ցուցադրելու նպատակով Երևան այցելելու համար:
- Ռուշեն Արսլանը, Քադիր Սուլեյման Քաչան, Իսմաիլ Բեշիկչին և Հրանտ Կասպարյանը` Ստամբուլ քաղաքից, ովքեր հանդիսանում են Իսմաիլ Բեշիկչի հիմնադրամի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` հանդիպելու տարբեր հաստատությունների ներկայացուցիչների հետ, կիսելու բանավոր պատմության վերաբերյալ իրենց ծրագրի փորձը, ինչպես նաև Հայաստանում քննարկում կազմակերպելու նպատակով Երևան այցելելու համար:
- Գամզե Քարադաղ Քոչը` Ստամբուլ քաղաքից, ով հանդիսանում է Մավի քալեմ միավորման անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Հայաստանի կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Գործունյա հայ կանայք. Համայքների հաստատում աշխարհով մեկ» խորագրով 7-րդ միջազգային համագումարին մասնակցելու, ինչպես նաև երկու երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև հարաբերությունների հետագա բարելավման նպատակով Երևան այցելելու համար:
- Իլգի Կարաասլանը և Մերթ Այարողլուն` Ստամբուլ քաղաքից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Երևանի ճարտարապետական բիենալեին մասնակցելու, Թուրքիայում բիենալեի մասին տեղեկացնելու, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցային ծրագրերի իրականցման համար գործընկերներ գտնելու նպատակով Երևան այցելելու համար:
- Իրֆան Գյունեշը և Էմին Դեմիրփոլաթը` Զօնգուլդակ քաղաքից, ովքեր հանդիսանում են Հեծանվորդների ասոցիացիայի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Հայաստանի հեծանվորդների հետ հանդիպելու և նրանց հետ կապեր հաստատելու, ինչպես նաև երկու երկրների միջև հաճախակի հեծանվային ճամփորդությունները խրախուսելու նպատակով Երևան այցելելու համար:
- Էջեմ Բայքուշը` Անկարա քաղաքից և Միրայ Օզթուրան` Ստամբուլ քաղաքից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` ԼԳԲՏԻ (LGBTI) խմբի ներկայացուցիչների առօրյա կյանքը պատկերող վիզուալ նյութեր պատրաստելու և հետագայում Թուրքիայում արված նմանատիպ նյութերի հետ միասին Երևանում և Ստամբուլում ցուցահանդես կազմակերպելու նպատակով Երևան այցելելու համար:
- Օզջան Գյուլը և Մարդին Արի Հերգելը` Ստամբուլ քաղաքից, ովքեր հանդիսանում են Ստամբուլում ստեղծված և հայերենով ելույթ ունեցող «Ոմանք» երաժշտական խմբի ներկայացուցիչներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` մենահամերգով հանդես գալու և երաժշտության միջոցով Թուրքիայի հայերի և Հայաստանի հայերի միջև փոխհարաբերությունների վերահաստատման նպատակով Երևան այցելելու համար:
- Մեսութ Դինլրը և Մեհմեթ Չալհանը` Ստամբուլ քաղաքից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ժամանակակից ճարտարապետական ժառանգությունն ու քաղաքաշինությունն ուսումնասիրելու և ճարտարապետական նախագծմամբ ու կոթողների պահպանմամբ զբաղվող «Ուրբան Լաբ» ճարտարապետական գրասենյակի հետ ծանոթանալու նպատակով Երևան այցելելու համար:
- Սիբել Թալայը, Ֆահրի Արալը, Քադրի Էմրահ Օզփիրինչչին, Ջելալ Մեթին Զեյնիօղլուն և Օզգյուր Աքընը` Ստամբուլ քաղաքից, ովքեր հանդիսանում են Թուրքիայի հրատարակիչների միության անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` երկու երկրների հրատարակիչների միջև կապեր հաստատելու, ինչպես նաև Հայաստանի հրատարակիչներին իրենց Թուրքիայի գործընկերների շրջանում ճանաչելի դարձնելու համար հնարավոր կայուն ռազմավարության քննարկման նպատակով Երևան այցելելու համար:
- Մահմուտ Օմեր Օրհուն` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` իր «Երևանյան տպավորություններ» խորագրով լուսանկաչական նախագծի համար մշակույթի, պատմության, տարբեր վայրերի և առօրյա կյանքի վերաբերյալ լուսանկարներ անելու նպատակով Երևան և Հայաստանի այլ քաղաքներ այցելելու համար:
- Արմինե Հովհաննիսյանը` Երևան քաղաքից, ով հանդիսանում է Գեղագիտության ազգային կենտրոնի աշխատակից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` երեխաների հետ ստեղծագործական սեմինարներ անցկացնելու նպատակով Չանաքալե այցելելու համար (սեմինարները կազմում են «Արվեստ հարևանիս համար» համատեղ ծրագրի մի մասը):
- Հասմիկ Մարտիրյանը` Մասիս քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` «Մուսա լեռան միակ գավազանը. Վակըֆ», վավերագրական ֆիլմի վրա աշխատելու նպատակով Հաթայ այցելեու համար. այս ծրագիրը նախաձեռնել են ճանապարհորդական դրամաշնորհի նախկին շնորհառուները:
- Սուրեն Դեհերյանը` Երևան քաղաքից, ով հանդիսանում է Լրագրողները հանուն ապագայի ՀԿ-ի անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` իր «Հարևաններ ճակատագրով» ծրագրի շրջանակներում 20-րդ դարի սկզբին մարդկության հանդեպ իրագործված ոճրագործության վկաների զավակների մասին մուլտիմեդիա պատմություններ պատրաստելու նպատակով Վան այցելելու համար:
- Աշոտ Գրիգորյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` «ՀԱՅՃԱՐ»-ի (Ստամբուլում գործող հայ ճարտարապետների և ինժեներների կազմակերպություն) ներկայացուցիչների հետ հանդիպելու և Ստամբուլում հայ ճարտարապետների և քաղաքացիական ինժեներների վերաբերյալ համատեղ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
- Կարինե Մկրտչյանը` Գյումրի քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` տեղեկանալու, թե ինչպիսի աջակցություն են ստանում պարբերաբար Թուրքիա գնացող հայ միգրանտ կանայք, ինչպես նաև կանանց հարցերով զբաղվոց կազմակերպությունների հետ կապեր և համագործակցություն հաստատելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
- Մարիամ Մինասյանը և Մարիաննա Եղիազարյանը` Երևան քաղաքից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Հայաստանի «Ֆորում թատրոն» կազմակերպության, և «Դինամիկ» զարգացման ասոցիացիայի ու «Քուլպ» երիտասարդական նախագծի կողմից կազմակերպած ֆորում թատրոնի վերաբերյալ սեմինարին մասնակցելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
- Էմմա Երիցյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության (World Stroke Organization) Ստամբուլյան համագումարին իր գիտական հետազոտությունը ներկայացնելու և գիտական համագործակցություն հաստատելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
- Վահագն Համբարձումյանը, Գեղամ Աթեյանը և Օֆելյա Բալյանը` Սիսիան քաղաքից, Ռոբերտ Մաթևոսյանը` Կապան քաղաքից, և Լարիսա Թոլբակյանը` Գորիս քաղաքից, ովքեր հանդիսանում են «Խարիսխ» ՀԿ-ի անդամներ, ինչպես նաև Էլինար Անդրեասյանը` Ագարակ քաղաքից, Անահիտ Հայրապետյանը և Սաթիկ Հարությունյանը` Մեղրի քաղաքից, ովքեր հանդիսանում են Մեղրիի Կանանց ռեսուրս կենտրոնի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` հաշմանդամ կանանց ներգրավվածությունը սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքում խրախուսող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կապեր հաստատելու նպատակով Ստամբուլ և Անկարա այցելելու համար:
Իրենց այցերից հետո Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շնորհառուները «Սահմաններից Վեր Հայաստան-Թուրքիա» կայքի www.armtr-beyondborders.org միջոցով հանրության հետ կկիսվեն հարևան երկրի մասին իրենց տպավորություններով ու փորձով:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը գալիք ամիսների ընթացքում կշարունակի աջակցել ավելի մեծ թվով շահառուների: Հետաքրքրված անհատները, խմբերն ու կազմակերպությունները կարող են ցանկացած ժամանակ ներկայացնել իրենց հայտը: Այդուհանդերձ ընտրող հանձնաժողովը շահառուների մասին որոշումը կկայացնի ընտրության ժամանակացույցին համապատասխան. մոտակա վերջնաժամկետն է 2014թ. դեկտեմբերի 15-ը:
Ընտրության ժամանակացույց
Մինչ սույն օրը ստացված հայտեր |
Ընտրող հանձնաժողովի որոշում |
Շահառուների հրապարակում |
Շահառուների հրապարակում |
---|---|---|---|
24-ը մարտի, 2014թ. | 31-ը մարտի, 2014թ. | 5-ը ապրիլի, 2014թ. | 25 Թուրքիայից, 15 Հայաստանից |
15-ը հունիսի, 2014թ. | 25-ը հունիսի, 2014թ. | 30-ը հունիսի, 2014թ. | 25 Թուրքիայից, 15 Հայաստանից |
15-ը սեպտեմբերի, 2014թ. | 25-ը սեպտեմբերի, 2014թ. | 30-ը սեպտեմբերի, 2014թ. | 25 Թուրքիայից, 15 Հայաստանից |
15-ը դեկտեմբերի, 2014թ. | 25-ը դեկտեմբերի, 2014թ. | 31-ը դեկտեմբերի, 2014թ. | 25 Թուրքիայից, 15 Հայաստանից |
1-ը մարտի, 2015թ. | 10-ը մարտի, 2015թ. | 15-ը մարտի, 2015թ. | 25 Թուրքիայից, 15 Հայաստանից |
Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ
Անահիտ Մինասյան
Դիկրան Ալտուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Նեսլիհան Օզգյունեշ