ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Երկրորդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի երկրորդ փուլում մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 224 հայտ երկու երկրից: Հայտերից 103-ը, որոնք լիովին համապատասխանում էին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգի նշված տեխնիկական պահանջներին, տրամադրվեցին անկախ ընտրող հանձնաժողովին: Հայտերը մանրամասն քննվել և գնահատվել են հանձնաժողովի կողմից` համաձայն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված ընտրության չափանիշների և առաջնայնությունների:

Մենք ուրախ ենք հայտարարել, որ Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի ընդհանուր թվով 51 անհատների` 34-ը Թուրքիայից և 17-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր` իրենց հայտերում նշված հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

  1. Չաղդաշ Յազըչըն և Էյլեմ Շենը` Իզմիր քաղաքից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իրենց վավերագրական ֆիլմի համար Երևանում ապրող Մուսադաղի հայերից հարցազրույց վերցնելու նպատակով Երևան այցելելու համար:
  2. Ադրինե Գրեգորյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ նախագծեր մշակելու համար կազմակերպությունների և արվեստագետների հետ հանդիպելու, դասընթացներ վարելու և կինեմատոգրաֆիայի ոլորտում իր ցանցն ընդլայնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
  3. Էնիս Քյոսթեփենը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ճշմարտություն Արդարություն Հիշողություն Կենտրոնի Հաշտեցում եւ Պատմական Երկխոսություն Ցանցին Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին միանալու առաջարկներ անելու նպատակով Երևան այցելելու համար:
  4. Անդրեյ Ալեքսանյանը, Արման Խոջայանը և Նաիրա Մկրտչյանը` Երևան քաղաքից, ովքեր հանդիսանում են CARD հիմնադրամի ներկայացուցիչներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`Թուրքիայում գործող բիզնեսի զարգացման կազմակերպությունների հետ կապ հաստատելու և տնտեսական կապերը զարգացնելու նպատակով Մուղլա այցելելու համար:
  5. Լարա Նարինը, Սարո Ուստան, Ռուբեն Մելիքսեթօղլուն, Իբրահիմ Օդակը, Իլքեմ Բալսեչենը` Ստամբուլ քաղաքից, ովքեր հանդիսանում են Ստամբուլում ստեղծված և Հայաստանում ներկայացումներով հանդես եկող Ոմանք խմբի ներկայացուցիչներ ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`Հայաստանում մենահամերգով, հանդես գալու նպատակով Երևան այցելելու համար:
  6. Դերյա Դուրմազը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Ոսկե Ծիրան – Երևանյան միջազգային կինոփառատոնին իր կարճամետրաժ Զիազան ֆիլմի պրեմիերայի նպատակով Երևան այցելելու համար:
  7. Էմինե Յըլդըրըմը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Ոսկե Ծիրան – Երևանյան միջազգային կինոփառատոնի Տարածաշրջանային խաղարկային ֆիլմերի մրցույթին իր Անբիծները ֆիլմի ցուցադրության և Հայաստանում կինոռեժիսորների և մշակույթի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու նպատակով Երևան այցելելու համար:
  8. Սուսաննա Իսաջանյանը` Սիսիան քաղաքից, ով «Խարիսխ» ՀԿ անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Հայաստանի և Թուրքիայի սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքին հաշմանդամ կանանց ներգրավվածության ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների միջև կապ հաստատելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
  9. Ալփեր Էջևիտը` Ստամբուլ քաղաքից, ով Բահչեշեհիր համալսարանի ԵՄ հարաբերությունների բաժնի ներկայացուցիչ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Հայաստան-Թուրքիա սահմանի մասին իր հետազոտության համար մասնագետների և գիտնականների հետ հանդիպելու նպատակով Երևան այցելելու համար:
  10. Դևրիմ Ակքայան` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Ոսկե Ծիրան – Երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում իր Դիյար ֆիլմի ցուցադրության և ռեժիսորների, պրոդյուսերների հետ հանդիպելու նպատակով Երևան այցելելու համար:
  11. Կամո Դավթյանը, Մամիկոն Հովսեփյանը և Ռոմիկ Դանիալը` Երևան քաղաքից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`մարդու իրավունքների և քաղաքացիական ակտիվիզմի ոլորտում աշխատող կազմակերպությունների միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
  12. Լուսինե Սահակյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Թուրքիայի համշենաբնակ շրջաններում հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով Ռիզե այցելելու համար:
  13. Շահաննիմ Կանաթը, Շեյդա Բիլքենը, Իքրամ Դողանը, Նալան Օզչեթեն և Բեհիջե Բորան` Ստամբուլ քաղաքից, ովքեր Բաշակ մշակույթի և արվեստի հիմնադրամի անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`սոցիալական աշխատանքով զբաղվեղ կազմակերպությունների հետ հանդիպելու և Հայաստանում սոցիալական ծառայության փորձին ու մոդելներին ծանոթանալու նպատակով Երևան այցելելու համար:
  14. Լուլուֆեր Քորուքմեզը` Իզմիր քաղաքից, ով ներկայացնում է Էգե համալսարանը, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Հայաստանից Թուրքիա միգրացիոն հոսքերի մասին իր հետազոտության համար հարցազրույցներ անցկացնելու և գիտնականների ու հասարակական կազմակերպություների հետ հանդիպելու նպատակով Երևան, Գյումրի և Լոռի այցելելու համար:
  15. Կատարինե Գալստյանը, Մխիթար Խաչատրյանը, Մադլենա Գալստյանը, Լևոն Հարությունյանը և Արթուր Մկրտումյանը՝ Երևան քաղաքից, ովքեր հանդիսանում են «Վան Նախագիծ» երաժշտական խմբի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`Միջազգային Հելին Բաշակ արվեստի փառատոնի շրջանակներում աշխատանքային խմբեր վարելու և համերգներով հանդես գալու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
  16. Այչանուր Յըլդըրըմը՝ Անկարա քաղաքից, ով Վերածննդի Ինստիտուտի ասոցիացիայի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային ջակցություն`հայկական երաժշտության և Կոմիտաս Վարդապետի մասին իր հետազոտության նպատակով Երևան և Վանաձոր այցելելու համար:
  17. Դիլեք Քարաբենքը՝ Քոջաելի քաղաքից, ով SHU-DER Սոցիալական ծառայության փորձագետների ասոցիացիայի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`Կանանց աջակցության կենտրոնին հանդիպելու և Հայաստանում կանանց վերաբերող քաղաքականությանն ու ծառայություններին ծանոթանալու նպատակով Երևան այցելելու համար:
  18. Անի Սարգսյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլի համալսարանի գրադարանում ուսումնասիրություն անելու և գիտական համագործակցությունը սերտացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
  19. Աննա Մուրադյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ բանավոր պատմությանը նվիրված իր ծրագրի համար ոլորտին, միջավայրին, մարդկանց ծանոթանալու և տեղեկատվության հավաքագրման նպատակով Սիվաս այցելելու համար:
  20. Սունջեմ Քոչերը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայաստանյան կինոարտադրողներից, փառատոնների կազմակերպիչներից, արվեստաբաններից և լրագրողներից հայցազրույցներ վերցնելու նպատակով Երևան այցելելու համար:
  21. Յավուզ Օզերը՝ Աֆյոն քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իր լուսանկարչական նախագծի շրջանակներում պատմությունը, մշակույթը, աշխարհագրությունը և Հայաստանում կյանքը փաստագրելու նպատակով Երևան և այլ քաղաքներ այցելելու համար:
  22. Չեղդաշ Բիլիրը՝ Անկարա քաղաքից, ով ՄԵՏՈՒ ԼԳԲՏ Համերաշխության Հասարակության անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանում մարդու իրավունքների ակտիվիստների և ԼԳԲՏ համայնքի հետ հանդիպելու նպատակով Երևան, Վանաձոր և Գյումրի այցելելու համար:
  23. Շերեֆ Կավակը՝ Ստամբուլ քաղաքից, ով ուսանող-հայցորդ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանում համայնքների միջև հարաբերությունների վերաբերյալ իր հետազոտության շրջանակներում հայերի, քրդերի և եզդիների համայնքային կազմակերպությունների հետ հանդիպելու նպատակով Երևան և այլ քաղաքներ այցելելու համար:
  24. Յուսուֆ Բուրակ Դոլուն՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Գյումուշհանե նահանգի ընդհանուր մշակութային ժառանգության վերաբերյալ իր հետազոտությունն իրականացնելիս Հայաստանում հետազոտական և գիտական կենտրոնների հետ հանդիպելու նպատակով Երևան այցելելու համար:
  25. Կարին Բալը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ բանավոր պատմության վերաբերյալ իր ուսումնասիրության շրջանակներում Հայաստանում Սիվասի/Սեբաստիայի համայնքի հետ հանդիպելու նպատակով Երևան և այլ քաղաքներ այցելելու համար:
  26. Մեհթափ Գյունը և Մուրատ Դիլերը՝ Աֆյոն քաղաքից, ովքեր աշխատում են հաշմանդամ երեխաների և ուսանողների կրթության թեմայի շուրջ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ընտանիքների հետ հանդիպելու և լավագույն փորձը փոխանակելու նպատակով Երևան այցելելու համար:
  27. Նուրիջան Թյուրքայը, Սեմիհա Դեմիրը, Նիմետուլլահ Յուրեկը, Սեդա Սեվեյը և Զելալ Էրդեմջին՝ Դիարբեքիր քաղաքից, ովքեր հանդիսանում են Շուր շրջանի համայնքապետարանի և Սուրբ Կիրակոս եկեղեցու կողմից առաջարկվող հայերեն լեզվի դասընթացի շրջանավարտներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ տարբեր պատմական և մշակութային կազմակերպությունների հետ հանդիպելու և իրենց հայերեն լեզվի իմացությունը խորացնելու նպատակով Երևան այցելելու համար:
  28. Դիլա Քուշը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի կողմից կազնակերպված ամառային դպրոցին մասնակցելու նպատակով Դիլիջան այցելելու համար:
  29. Վարուժան Գեղամյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայի սոցիալ-քաղաքական կյանքին ազգային փոքրամասնությունների մասնակցության վերաբերյալ իր հետազոտության դաշտային աշխատանքը կատարելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը գալիք ամիսների ընթացքում կշարունակի աջակցել ավելի մեծ թվով շահառուների: Հետաքրքրված անհատները, խմբերն ու կազմակերպությունները կարող են ցանկացած ժամանակ ներկայացնել իրենց հայտը: Այդուհանդերձ ընտրող հանձնաժողովը շահառուների մասին որոշումը կկայացնի ընտրության ժամանակացույցին համապատասխան:

Ընտրության ժամանակացույց

Մինչ սույն օրը
ստացված հայտեր
Ընտրող
հանձնաժողովի
որոշում
Շահառուների
հրապարակում
Շահառուների
հրապարակում
24-ը մարտի, 2014թ. 31-ը մարտի, 2014թ. 5-ը ապրիլի, 2014թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից
15-ը հունիսի, 2014թ. 25-ը հունիսի, 2014թ. 30-ը հունիսի, 2014թ. 25  Թուրքիայից,
15 Հայաստանից
15-ը սեպտեմբերի, 2014թ. 25-ը սեպտեմբերի, 2014թ. 30-ը սեպտեմբերի, 2014թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից
15-ը դեկտեմբերի, 2014թ. 25-ը դեկտեմբերի, 2014թ. 31-ը դեկտեմբերի, 2014թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից
1-ը մարտի, 2015թ. 10-ը մարտի, 2015թ. 15-ը մարտի, 2015թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից

 

Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ
Անահիտ Մինասյան
Դիկրան Ալտուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Նեսլիհան Օզգյունեշ