ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Առաջին փուլի ընտրության արդյունքներ

Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի մեկնարկն ազդարարել է 2014թ. մարտի 10-ին: Երեք շաբաթների ընթացքում երկու երկրներից մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 162 հայտ: Հայտերից 41-ը, որոնք լիովին համապատասխանում էին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգի տեխնիկական պահանջներին, տրամադրվեցին անկախ ընտրող հանձնաժողովին: Հայտերը մանրամասն քննվել և գնահատվել են հանձնաժողովի կողմից` համաձայն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված ընտրության չափանիշների և առաջնայնությունների:

Մենք ուրախ ենք հայտարարել, որ Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի ընդհանուր թվով 29 անհատների` 22-ը Թուրքիայից և 7-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր` իրենց հայտերում նշված հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

  1. Ումիտ Կուրտը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ 1915-1922թթ. Անթեբի հայերի մասին իր դոկտորական ատենախոսության համար հետազոտություն իրականացնելու և արխիվային փաստաթղթերին ծանոթանալու նպատակով Երևան այցելելու համար:
  2. Գիզեմ Տոնգոն` Անկարա քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ 1914-1918թթ. հայ նկարիչներին և նկարչությունը բացահայտելու նպատակով Երևան այցելելու համար:
  3. Մկրտիչ Մաթևոսյանը` Գյումրի քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Գյումրիում 2013 թվականին անցկացված 24-ժամյա սոցիալական կոմիքսի մարաթոնի թուրք գործընկերների հետ կապերն ամրապնդելու և Ստամբուլում անցկացվելիք 24-ժամյա սոցիալական կոմիքսի մարաթոնին մասնակցելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
  4. Ֆերզան Օզյաշարը` Հաթայ (Անթաքիա) քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Մուսա լեռան հայերի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով Երևան այցելելու համար:
  5. Թոգրութ Թոսունը` Անկարա քաղաքից, ով հանդիսանում է AEGEE-Անկարայի (Եվրոպական երիտասարդական ֆորում)անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ուսումնական այցի ընթացքում Երևանում և Գյումրիում քաղաքացիական հասարակության կառույցների հետ հնարավոր համագործակցային ծրագրեր քննարկելու համար:
  6. Մոնիկա Մանիշակը` Իզմիր քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայակական Ակադեմիական Համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա (ARMACAD) կողմից կազմակերպված Հայագիտության Ամառային Դպրոցի շրջանակներում պատմություն, գրականություն և մշակույթ ուսումնասիրելու նպատակով Երևան այցելելու համար:
  7. Բուրջու Չուվաշը` Անկարա քաղաքից, ով հանդիսանում է AEGEE-Անկարայի (Եվրոպական երիտասարդական ֆորում) անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ուսումնական այցի ընթացքում Երևանում և Գյումրիում քաղաքացիական հասարակության կառույցների հետ հնարավոր համագործակցային ծրագրեր քննարկելու համար:
  8. Ռամազան Օղուզ Թոսունը` Անկարա քաղաքից, ով հանդիսանում է AEGEE-Անկարայի (Եվրոպական երիտասարդական ֆորում) անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ուսումնական այցի ընթացքում Երևանում և Գյումրիում քաղաքացիական հասարակության կառույցների հետ հնարավոր համագործակցային ծրագրեր քննարկելու համար:
  9. Արթուր Սուքիասյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ գրավված Արմեն ճամբրի (Թուզլայի հայ երեխաների ճամբար) մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
  10. Էլիֆ Աքգյուլը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան` ապրիլի 24-ին նախորդող և հաջորդող օրերին Բիանեթ առցանց տեղեկատվական պորտալի համար պատմություններ պատրաստելու նպատակով Երևան այցելելու համար:
  11. Դանիել Օհանյանը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ 19-20-րդ դդ. Օսմանյան Կայսրության կյանքի մասին իր ուսումնասիրության համար Մատենադարանում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ) նյութերի ուսումնասիրություն կատարելու և ակադեմիական կապեր ձեռք բերելու նպատակով Երևան այցելելու համար:
  12. Հուսեյն Ույսալը` Գազիանթեպ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կազմակերպած «Ամենամյա ուսանողական համաժողավին» մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար:
  13. Անուշ Խաչատրյանը` Աշտարակ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Կանայք հանուն հակամարտությունների հաշտեցման և խաղաղության» ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
  14. Մեհմեդ Ֆաթիհ Ուսլուն` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ արևմտահայ գրականության ականավոր ներկայացուցիչ Զաբել Եսայանի գրական կենսագրության մասին իր գրքի շուրջ աշխատելու նպատակով Երևան այցելելու համար:
  15. Հավվա Նեշե Օզգեն` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ սահմանների համատեղ ուսումնասիրություն կատարելու համար Երևանի պետական համալսարանի սոցիոլոգների և գիտնականների հետ կապեր հաստատելու նպատակով Երևան այցելելու համար:
  16. Էլիֆ Քյոքսելը` Մուղլա քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հարևան երկրից տպավորությունների մասին գիրք գրելու նպատակով (այն համալրելու է Թուրքիայի հարևան երկրներ Սիրիայի, Լիբանանի, Հունաստանի և Եգիպտոսի մասին նախկինում հրատարակած գրքերի շարքը) Երևան այցելելու համար:
  17. Ջանսու Աթըլգանը` Էսքիշեհիր քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` ակադեմիական համագործակցության ցանց հիմնելու և երկու հարևան երկրների միջև հնարավոր փոխանակման ծրագրերը քննարկելու նպատակով Երևան այցելելու համար:
  18. Մերվե Թեմիզը` Էսքիշեհիր քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` ակադեմիական համագործակցության ցանց հաստատելու և երկու հարևան երկրների միջև հնարավոր փոխանակման ծրագրերը քննարկելու նպատակով Երևան այցելելու համար:
  19. Բուրակ Քյոշքերը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ուսուցման և փոխանակման ծրագրեր նախապատրաստելու համար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կապեր հաստատելու, միևնույն ժամանակ այցի մասին բլոգ վարելու նպատակով Երևան և Գյումրի այցելելու համար:
  20. Սարգիս Հովհաննիսյանը` Գյումրի քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն 4-րդ Orange Blossom պլաստիկ արվեստի միջազգային հավաքին մասնակցելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
  21. Այշէ Դեվրիմը` Իչել (Մերսին) քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ֆիլմերի մասին գրքի նախագծի համար գործընկերներ, ֆիլմեր և ռեժիսորներ գտնելու նպատակով Երևան այցելելու համար:
  22. Ասլըհան Դողան Թոփչուն` Իչել (Մերսին) քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ֆիլմերի մասին գրքի նախագծի համար գործընկերներ, ֆիլմեր և ռեժիսորներ գտնելու նպատակով Երևան այցելելու համար:
  23. Սալիհ Թոռա Բենզեյենը` Էսքիշեհիր քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ակադեմիական համագործակցության ցանց հիմնելու և երկու հարևան երկրների միջև հնարավոր փոխանակման ծրագրերը քննարկելու նպատակով Երևան այցելելու համար:
  24. Էզգի Սևգի Ջանը` Անկարա քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ տեղի երաժիշտների հետ հանդիպելու, սեմինարներ անցկացնելու և հայկական գյուղերում ավանդական երգեր ձայնագրելու նպատակով Երևան այցելելու համար:
  25. Էլա Նուրօղլուն` Անկարա քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ տեղի երաժիշտների հետ հանդիպելու, սեմինարներ անցկացնելու և հայկական գյուղերում ավանդական երգերը ձայնագրելու նպատակով Երևան այցելելու համար:
  26. Սերրա Թորունը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ տեղի երաժիշտների հետ հանդիպելու, սեմինարներ անցկացնելու և հայկական գյուղերում ավանդական երգերը ձայնագրելու նպատակով Երևան այցելելու համար:
  27. Զավեն Շեգրիկյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հրանտ Դինքի աշխատանքներն ու գործունեությունը ուսումնասիրելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
  28. Նանե Սարգսյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլի 9-րդ երիտասարդական ֆորումին Հայաստանի Եվրոպական երիտասարդական խորհրդարանը ներկայացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
  29. Լուսինե Եղիազարյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլի 9-րդ երիտասարդական ֆորումին Հայաստանի Եվրոպական երիտասարդական խորհրդարանը ներկայացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը գալիք ամիսների ընթացքում կշարունակի աջակցել ավելի մեծ թվով շահառուների: Հետաքրքրված անհատները, խմբերն ու կազմակերպությունները կարող են ցանկացած ժամանակ ներկայացնել իրենց հայտը: Այդուհանդերձ ընտրող հանձնաժողովը շահառուների մասին որոշումը կկայացնի ստորև տրված ժամանակացույցին համապատասխան:

Ընտրության ժամանակացույց

Մինչ սույն օրը
ստացված հայտեր
Ընտրող
հանձնաժողովի
որոշում
Շահառուների
հրապարակում
Շահառուների
հրապարակում
24-ը մարտի, 2014թ. 31-ը մարտի, 2014թ. 5-ը ապրիլի, 2014թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից
15-ը հունիսի, 2014թ. 25-ը հունիսի, 2014թ. 30-ը հունիսի, 2014թ. 25  Թուրքիայից,
15 Հայաստանից
15-ը սեպտեմբերի, 2014թ. 25-ը սեպտեմբերի, 2014թ. 30-ը սեպտեմբերի, 2014թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից
15-ը դեկտեմբերի, 2014թ. 25-ը դեկտեմբերի, 2014թ. 31-ը դեկտեմբերի, 2014թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից
1-ը մարտի, 2015թ. 10-ը մարտի, 2015թ. 15-ը մարտի, 2015թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից

 

Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ
Անահիտ Մինասյան
Դիկրան Ալտուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Նեսլիհան Օզգյունեշ