ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ
Slide background

Տեղեկացնում ենք, որ մեծաթիվ դիմումների պատճառով Ճանապարհորդական դրամաշնորհի 14-րդ փուլի դիմումները դեռ գնահատման փուլում են:

Slide background


Օնուր Յազըջըգիլը՝: “Պատմություններ կարդալը երբեք նույն զգացողությունը չի առաջացնում, ինչ անձնական փորձը։ ”

Slide background

Հրապարակվել են Հայաստան-Թուրքիա
ճանապարհորդական դրամաշնորհի
2017թ․ ապրիլ-հունիս փուլի
ընտրության արդյունքները։

Slide background

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը սպասում է Ձեր հայտերին: Հաջորդ վերջնաժամկետը՝ Հոկտեմբերի 1, 2017

Slide background

Մելոդի Վար Օնգել՝ «Այս փորձից հետո ես համոզվեցի, որ դու միշտ կարող ես մարդկանց կոչ անել տեսնելու այն գեղեցկությունն ու լավը մի բանի մեջ, որին ծանոթ չես, կամ որը քեզ մոտ չի թվում։ Խաղաղության հասնելու հսկայական քայլ է վստահել և հարգել այն մշակույթը, որի նկատմամբ մենք նախապաշարմունքներ ունենք կամ քինախնդիր եք։ Եթե կարողանանք հասկանալ, թե ինչ է «Սահմաներից վեր»-ը այս երկու մշակույթների համար, կկարողանանք հասկանալ նաև, թե որքան մոտ ենք միմյանց»։

Slide background

Ումուտ Վեդատ` «Սա իմ առաջին այցը չէր Հայաստան, սակայն ամեն անգամ նույնիսկ կարճաժամկետ այցը խաղաղություն է ինձ պարգևում»:

Slide background

Օսման Աքյըլ` «Ե՛վ մշակութային, և՛ պատմական առումով Հայաստանն այն երկիրն է, որն այցելելը պարտադիր է։ Հայաստանն այն տեղն է, որտեղ կապը թուրքերի, քրդերի և այլ անատոլիական ժողովուրդների հետ առավել ամուր է։ Մենք պետք է միմյանց ավելի լավ ճանաչենք և պետք է ավելացնենք երկխոսությունը»։
Իհսան Այ` «Նմանատիպ ճամփորդությունները մեկտեղում են մեր ներդրումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, տնտեսությունը և մշակույթը։ Եվ սա է ծանոթություններն ավելացնելու և համագործակցությունն ամրապնդելու ճանապարհը»։

Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանը՝ Երևանից, ով հանդիսանում է «Ազատ քաղաքացի քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի» նախագահը, ստացել է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու և հայ համայնքի ներկայացուցիչների, թերթերի և հրատարակչատների հետ հանդիպումներ իրականացնելու համար։

Միքայել Ոսկանյան և ընկերներ

Միքայել Ոսկանյանը, Գուրգեն Ղազարյանը, Մովսես Ղազարյանը, Արմեն Պեշթմալջյանը և Դավիթ Մելքոնյանը ՝ Երևանից, ովքեր հանդիսանում են «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի անդամներ, ստացել են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլում «A Corner In the World» փառատոնին ելույթ ունենալու համար։

Իհսան Այ և Օսման Աքյըլ

Օսման Աքյըլը և Իհսան Այը՝ Դիարբեքիրից, ովքեր հանդիսանում են «Մեզոպոտամիա» հիմնադրամի անդամներ, ստացել են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու և «Երևան Ռադիոյի» հետ տեղեկատվություն, փաստաթղթեր փոխանակելու հնարավորությունները ուսումնասիրելու համար։