ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Յոթերորդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի

7-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակ ավելացնում է ուղղակի կապերը և խթանում համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

 Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի յոթերորդ փուլում մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 95 հայտ` երկու երկրներից: Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի ընդհանուր թվով 39 անհատների` 28-ը Թուրքիայից և 11-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի

7րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

 Մելոդի Վար Օնգելը, Ահմեդ Շաֆակ Չիզմազը, Ումուտ Ակդան, Փաշա Գյուվենը` Ստամբուլ քաղաքից, ովքեր հանդիսանում են «United Harmonies» երաժշտախմբի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու և տեղական երաժշտական գործիքներին, երգիչներին, կոմպոզիտորներին և ժողովրդական երգերին ծանոթանալու համար։

Անժելա Սարգսյանը, Զարեհ Գալստյանը, Հայկ Կարապետյանը, Ստեփան Տեր-Ղևոնդյանը, Մադլենա Գալստյանը՝ Երևան քաղաքից, ովքեր հանդիսանում են «United Harmonies» երաժշտախմբի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու և «United Harmonies» երաժշտախմբի թուրք անդամների հետ համատեղ ելույթ ունենալու նպատակով։

Այշե Զեյնեպ Փամուկը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու, «Կանայք պատերազմում-Փարիզ»-ի և Հնէաբանության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվող, Երևանում կայանալիք, “After Genocide: Gendered Trauma, Transmission and Reinvention” գիտաժողովին «Լռություն, տրավմա և հիշողություն․Թուրքիայի կին ժամանակակից արվեստագետները» վերնագրով իր հոդվածը ներկայացնելու համար։

 Ալեն Թաշչըօլուն, Սարո Օգսարը, Նարոդ Թալար Ագոշյանը, Գիրագոս Բաշակը, Րոյ Մերքեզօլուն, Լիդյա Սաթըլմըշը, Շնորք Մեսրոպ Էրզրումլուօլուն, Բարեթ Բորուջույանը, Սեմանուր Թաշքյոփրյուն, Արի Բարսամյանը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից կազմակերպվող տեխնոլոգիական ճամբարին մասնակցելու համար։

 Արփինե Ալեքսանյանը և Սոնա Բալոյանը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարանից», ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու և Հայ Պատրիարքարանի, հայկական դպրոցների, հիմնադրամների և հրատարակչությունների հետ հայ մշակույթի պահպանման ոլորտում համագործակցության շուրջ հանդիպումներ իրականացնելու համար։

Այշենուր Քորքմազը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու և «Կանայք պատերազմում-Փարիզ»-ի և Հնէաբանության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվող, Երևանում կայանալիք, “After Genocide: Gendered Trauma, Transmission and Reinvention” գիտաժողովին իր հոդվածը ներկայացնելու համար։

Բահաթթին Թամանը, Օսման Աքյըլը և Իհսան Այը՝ Դիարբեքիր քաղաքից, ովքեր հանդիսանում են «Մեսոպոտամիա» հիմնադրամի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու և «Երևան Ռադիոյի» հետ տեղեկատվություն/փաստաթղթեր փոխանակելու հնարավորությունները ուսումնասիրելու համար։

Ջիհան Ունսելը, Էքրեմ Ալթունը և Րոժ Էսիր Գիրասունը՝ Դիարբեքիր քաղաքից, ովքեր հանդիսանում են «Dut Ağacı» հասարակագիտական հետազոտությունների և համերաշխության ասոցիացիայի անդամներստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն տեղի մուսուլման փոքրամասնության հետ հարցազրույցներ իրականացնելու նպատակով Երևան այցելելու համար։

Էդա Բեքջին և Յըլդըզ Դեվեջի Բոզկուշը՝ Անկարա քաղաքի Յըլդըրըմ Բեյազըտ համալսարանից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևանի պետական համալսարան այցելելու, հայ ֆեմինիստ ու առաջին հայ կին արձակագիր Սրբուհի Տյուսապի վերաբերյալ իրենց հետազոտությունը քննարկելու, ինչպես նաև ուսանողների և դասախոսների հնարավոր փոխանակման ծրագրերը քննարկելու նպատակով։

Գևորգ Պետրոսյանը՝ Երևան քաղաքից, ով հանդիսանում է «Եփրատ» հետազոտական կենտոնի նախագահը,  ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու, և իր՝ 1945-1965 Սառը պատերազմի տարիները արծարծող թեկնածուական ատենախոսության շրջանակներում Ստամբուլի տարեց հայերի հետ հարցազրույցներ անցկացնելու և տարբեր հաստատություններ այցելելու համար։

Հասան Յալչըն՝ Դիարբեքիր քաղաքից, ով հանդիսանում է Մարդու իրավունքերի ասոցիացիայի Դիարբեքիրի մասնաճյուղի անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու և Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ այդ թվում քրդական քաղաքացիական նախաձեռնությունների հետ հանդիպելու համար։

 Հովսեփ Խուրշուդյանը՝ Երևան քաղաքից, ով հանդիսանում է «Ազատ քաղաքացի քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի» նախագահը, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու և հայ համայնքի ներկայացուցիչների, թերթերի և հրատարակչատների հետ հանդիպումներ իրականացնելու համար։

 Մարիա Աբրահամյանը՝ Երևան քաղաքից, ով հանդիսանում է «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակեպության մարդու իրավունքների համակարգողը, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Վանի «Յուզունջու Յըլ» համալսարան այցելելու և կանանց կազմակեպությունների, ինչպես նաև ուսանողների հետ հանդիպելու, հարցազրույցներ անցկացնելու համար։

Ումուտ Վեդատը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու և իր անձնական ցուցահանդեսի անցկացման համար ցուցասրահ փնտրելու համար։

Վելի Աջուն՝ Գազիանթեպ քաղաքից, ով հանդիսանում է «Մարդու իրավունքների օրակարգ» ասոցիացիայի ծրագրերի համակարգողը, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու և Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ինստիտուտների հետ հանդիպելու համար։

2016-2017թթ.-ին Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացնում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում  Եվրոպական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Հայաստանում համագործակցելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և  Գյումրիու «Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (YIC) հետ: