ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ
Haberler

Հայաստանից մի խումբ ճարտարապետներ այցելեցին Ստամբուլի ճարտարապետական համալսարաններ և հաստատություններ

Published on 26/03/2018 under Լուրեր

Հայաստանից մի խումբ ճարտարապետներ այցելեցին Ստամբուլի ճարտարապետական համալսարաններ և հաստատություններ

2018 թ.-ի փետրվարի 10-14-ը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տասնմեկ հոգանոց ճարտարապետների խումբը, որոնց թվում էին` պրոռեկտորներ, դեկաններ և ամբիոնների վարիչներ Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր Հրանտ Դինք հիմնադրամի կողմից Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ՝ շնորհիվ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության:

Այցի նպատակն էր հանդիպում կազմակերպել երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և ճարտարապետության ոլորտի մասնագետների միջև՝ համագործակցության հնարավորություններ քննարկելու համար: Խմբում ընդգրկված էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ճարտարապետներ, ճարտարապետական նախագծման, քաղաքաշինության, վերականգնման և վերակառուցման մասնագետներ:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպեցին տարբեր բուհերի ճարտարապետական ֆակուլտետների, ճարտարապետական հաստատությունների և ասոցիացիաների հետ, ինչպես նաև Թուրքիայի լսարանին ներկայացրեցին հայկական ճարտարապետության պատմական և ժամանակակից պատկերը:

Ճարտարապետների խումբը հյուրընկալվեց ՄԵՖ համալսարանի արվեստի դիզայնի և ճարտարապետության ֆակուլտետի աշխատակիցների, ինչպես նաև համալսարանի ռեկտորի կողմից: Ճարտարապետության հայտնի պրոֆեսոր դոկտոր Գյուլսուն Սաղլամերի աջակցությամբ երկու բուհերը փոխանակեցին ճարտարապետության և դիզայնի համապատասխան ծրագրերի մասին տեղեկատվությամբ, ինչպես նաև քննարկեցին ճարտարապետության ոլորտում առկա մոտեցումները և մեթոդաբանությունները: Խումբը նաև ծանոթացավ ՄԵՖ համալսարանի ճարտարապետական ստուդիաներին և ուսանողների ընթացիկ աշխատանքներին: ՄԵՖ համալսարանի ուսանողները և դասախոսական կազմը հնարավորություն ունեցան մասնակցելու ՃՇՀԱՀ-ի դասախոսների կողմից հայկական ճարտարապետության պատմությանը, ինչպես նաև Հայաստանի ժամանակակից ճարտարապետությանը նվիրված դասախոսություներին:

Ճարտարապետների խումբը այցելեց նաև Քադիր Հաս համալսարանի Ճարտարապետության բաժին արվեստի և դիզայնի ֆակուլտետ՝  ծանոթանալով համալսարանի կառուցվածքին և ուսումնական ծրագրերին: Խումբը հնարավորություն ունեցավ ծանոթանալու համալսարանի շենքի պատմությանը, որը կառուցվել է Հովսեփ Ազնավուրի կողմից նախագծված նախկին ծխախոտի գործարանի տեղում, ինչպես նաև ներկա գտնվեց Ռեզան Հաս թանգարանում Ք.Ա. 1-ին դարի գտածոները ներկայացնող «Երկրագնդի ժառանգությունը» ցուցահանդեսին:

Խումբը այցելեց նաև Տաբանլըօղլու Ճարտարապետներ կազմակերպություն, ծանոթանալով տարբեր տեսակի և ծավալների տեղական և միջազգային նախագծերի, շրջեց ընկերության գրասենյակներում և ստուդիաներում:

Բացի այդ, ՃՇՀԱՀ-ի մասնագետները հանդիպեցին Ստամբուլի ՀԱՅՃԱՐ ճարտարապետների և ճարտարագետների ասոցիացիայի հետ և ծանոթացան նրանց գործունեությանը, այդ թվում` Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վերականգնման ծրագրերին:

Արվեստի պատմաբան Էլմոն Հանչերի ուղեկցությամբ խումբը ծանոթացավ Ստամբուլի հիմնական ճարտարապետական և վայրերին, ինչպես նաև քաղաքի հայկական մշակութային ժառանգությանը: Խումբն այցելեց Այա Սոֆիայի տաճար (Սուրբ Սոֆիայի տաճար), Դոլմաբահչե պալատ, Սուլեյմանիի մզկիթ, Կապույտ մզկիթ, Ցիստեռնա Բազիլիկա, Ստամբուլի հայոց պատրիարքարան, Ստամբուլի հայ կաթոլիկ արքեպիսկոպոսություն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոց: Այցելեցին նաև Ստամբուլի ամենահին հայկական դպրոցներից մեկը, Կենդրոնական վարժարան և ուսանողների հետ քննարկում անցկացրեցին Հայաստանում ճարտարապետական կրթության և բարձրագույն կրթության շարունակման հնարավորությունների մասին:

Հրանտ Դինքի հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ դոկտ. պրոֆեսոր Էմմա Հարությունյանը և դոկտ. պրոֆեսոր Զարուհի Մամյանը ներկայացրեցին «Հայկական ճարտարապետությունը՝ անցյալից մինչև ներկա» խորագրով դասախոսությունը։ Քննարկումը վարում էր Լոռի Զաքարը: Այն հնարավորություն ընձեռեց բոլորին ծանոթանալու հայկական ճարտարապետության պատմությանը և ներկայիս միտումներին:

 «Հայաստան-Թուրքիա Երկխոսության ծրագրեր» շարքը իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը  Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

#ukcssf