ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ
Haberler

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի համերգը Ստամբուլում

Published on 07/10/2016 under Լուրեր

Miqayel Voskanyan

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» նվագախումբը, որ ստացել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ, «Մի անկյուն աշխարհում» փառատոնի շրջանակներում առաջին անգամ ելույթ է ունենալու Ստամբուլում:
Համերգը կկայանա 2016թ.-ի հոկտեմբերի 8-ին Մոդայում՝ Club Quartier-ում:
«Միքայել Ոսկանյան և ընկերներ»-ը Երևանում ֆոլք ֆյուժն երաժշտական ժանրում գործող խումբ է: Հիմնված լինելով 2011թ.-ին՝ նվագախումբը ստեղծագործում է ժամանակակից երաժշտություն՝ շեշտադրելով թառը՝ Մերձավոր Արևելքին բնորոշ գործիքը, որը հիմնականում կիրառվում է ազգային երաժշտության ոլորտում: Նվագախումբը կատարում է սեփական ստեղծագործությունները և նորովի ներկայացնում ժողովրդական երգերը. նվագախմբի ռեպերտուարը ջազի, ռոքի, ֆանք և համաշխարհային երաժշտության խառնուրդ է: