Շանթ Զինջիրը՝ Ստամբուլից, ով հանդիսնաում է Ճարտարապետների և ինժեներների միության՝ ՀԱՅՃԱՐ-ի խորհրդի անդամ, ստացել է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ինժեներների ու ճարտարապետների հետ հանդիպելու և համագործակցության եզրերը զարգացնելու նպատակով Երևան այցելելու համար։
«Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդները պետք է կապի մեջ լինեն միմյանց հետ, քանի որ միայն ուղղակի շփման ժամանակ կարող ես տեսնել միմյանց իրական զգացմունքները։ Ես չեմ հավատում, որ այս երկու ժողովուրդների մեջ միմյանց նկատմամբ ատելությունը ունի գենետիկ բնույթ»։