Այլին Ջիլասընը և Մուսթաֆա Էմիր Ջիլասընը՝ Չանակալեից, ովքեր հանդիսանում են Չանակալեի Կոզա երիտասարդական ասոցիացիայի անդամներ, ստացել են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ առկա համագործակցությունն ամրապնդելու և միասին ապագա ծրագրեր պլանավորելու նպատակով Երևանում ABCD նորարական կենտրոն այցելելու համար։
Այլին Ջիլասըն
«Եթե ուզում ես կոտրել երկու երկրների միջև առկա սառույցը և ընկերներ լինել միմյանց հետ, օգտագործի՛ր այս հրաշալի դրամաշնորհը և բա՛ց քո տեսադաշտը/հորիզոնները»։
Մուսթաֆա Էմիր Ջիլասըն
«Ես տեսել եմ, որ մենք միմյանցից շատ տարբերվող երկրներ, մշակույթներ և մարդիկ չենք։ Մենք միմյանց կողքի ենք ապրել դարեր շարունակ և կարող ենք միասին ամրապնդել մեր միասնականությունն ու պատմությունը։ Եվ դժվար է ատել միմյանց այն բանից հետո, երբ ավելին ես իմանում և ավելին հասկանում»։