Գյումրեցի Կարինե Մկրտչյանին աջակցել է Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհը՝ այցելելու Ստամբուլ, գործընկերություն և կապեր հաստատել կանանց համար աշխատող կազմակերպությունների հետ և իմանալ Թուրքիայում անկանոն միգրանտ հայ կանանց տրամադրվող աջակցության մասին:

«Հայ գաղթական կանանց և կազմակերպությունների հետ իմ հանդիպումների ժամանակ ես պարզեցի, որ Թուրքիայում հայ միգրանտների հարցը որպես այդպիսին չի դիտարկվում։ Կան կազմակերպություններ, որոնք առաջարկում են իրավաբանական օգնություն, սոցիալական աջակցություն և նույնիսկ հմտությունների զարգացում, սակայն հայ միգրանտների համայնքի և այդ կազմակերպությունների միջև որևէ կապ չկա: Իմ հանդիպումները կարող են հանգեցնել այս կապերի ստեղծմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն կանանց համար, քանի որ չկա որևէ դիվանագիտական ​​առաքելություն, որը կօգնի նրանց։ Միևնույն ժամանակ, ընդհանուր առաքելության համար միասին աշխատելու ներուժ կա, թեև սահմանները փակ են»։

«Ես հնարավորություն ունեցա տեսնելու այն իրականությունը, որում ապրում են հայ անկանոն միգրանտ կանայք, ապրել նրանց հետ և լսել նրանց պատմությունները: Ես կատակով նրանց անվանում էի Հերոս մայրեր, ովքեր կարողացան հաղթահարել ծանր աշխատանքը, շաբաթների ընթացքում սովորել լեզուն, դիմանալ ամեն տեսակի դժվարություններին ու վտանգներին՝ նպատակ ունենալով վաստակել իրենց ընտանիքների համար: Ես բացահայտեցի, որ նրանք ամենահամարձակ և աշխատասեր կանայք են՝ հումորի հիանալի զգացումով և դրական մտածողությամբ»: