Օզլեմ Գալիփին՝ Ստամբուլից, որ հանդիսանում է Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ինստիտուտի քրդական և հայկական ուսումնասիրությունների ֆակուլտետի թղթակից անդամ, տրամադրվել է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Քրդական վեպը Հայաստանում 1920-ից ցայսօր. գրականություն, քաղաքականություն և ինքնություն» ուսումնասիրության մաս կազմող՝ ԽՍՀՄ աքսորված և անկախ Հայաստանի Հանրապետությունում ստեղծագործած քուրդ վիպագիրների վեպերի հետազոտությունն իրականացնելու նպատակով Երևան այցելության համար:
«Այս փորձառությունն ինձ ցույց տվեց, որ, ի համեմատ իմ նախկին պատկերացումների, որոնք ես ունեի մինչ այս ճանապարհորդությունը, բազում բնորոշիչ առանձնահատկություններ կան Հայաստանի և հայերի վերաբերյալ, որոնք ես նախկինում չգիտեի: Տեսա երկիրն այնպես, ինչպես որ այն կա և հանդիպեցի տարբեր մարդկանց հետ. այդ ամենն ընդլայնեց իմ աշխարհայացքը և մղեց ինձ մտորելու Հայաստանի ու հայերի վերաբերյալ նոր նախագծերի շուրջ»: