Ռաֆայել Մանուկյանին՝ Սևանից, ով Օսթ-Արմենիա Արևելքի մշակութային կենտրոնի անդամ է, տրամադրվել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` իր՝ «Թուրքական բանակի ազդեցությունը Թուրքիայի քաղաքական գործընթացների վրա» թեմայով թեզի համար լրացուցիչ տեղեկություն հավաքելու նպատակով Ստամբուլ այցելության համար։
«Ստամբուլը գտնվում է հնի ու նորի, տարբեր մշակույթների խաչմերուկում: Տպավորություններս շատ հակասական են՝ հիացմունք,ափսոսանք…: Հանդիպեցի ինչպես շատ բարյացակամ մարդկանց,այնպես էլ սուլթանական ժամանակներ վերադառնալու կոչ անող բազմաթիվ պաստառների:Հասկացա,որ ցանկության դեպքում շատ բան կարելի է փոխել թշնամանքի վերացման առումով»: