Նազիկ Արմենակյանը՝ Երևանից, ով հանդիսանում է 4Պլյուս վավերագրական լուսանկարչական կենտրոնի անդամ, ստացել է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Դիարբեքիր այցելելու և Դիարբեքիրի Միջազգային լուսանկարչության օրերին մասնակցելու համար։
«Ինչպես ցանկացած լուսանկարչական միջոցառման ժամանակ, այս անգամ էլ ես հանդիպեցի շատ լուսանկարիչների՝ հիմնականում թուրք և քուրդ։ Ինձ համար շատ կարևոր էր ծանոթանալ նրանց աշխատաքներին, ուսումնասիրել դրանք։ Արվեստի, լուսանկարչության միջոցով հարաբերությունների կառուցումը շատ կարևոր է»։