Հեղինե Մանասյանին և Հրաչյա Խաժոյանին՝ Երևանից, ովքեր հանդիսանում են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստանի անդամներ, տրամադրվել է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն հետազոտողներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անցակցված հանրային կարծիքի հարցման արդյունքները ներկայացնելու նապատակով Ստամբուլ այցելության համար:
Հեղինե Մանասյան
«Ճանապարհորդական դրամաշնորհն ինձ ստիպեց հավատալ, որ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է մոտ ապագայում, եթե քաղաքական գործիչները լրջորեն հաշվի առնեն և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի քաղաքացիների մոտեցումներն ու ցանկությունները: Հայերն ու թուրքերը ցանկանում են բարգավաճել ՝ ապրելով խաղաղության մեջ, համատեղ զբաղվելով գործարարությամբ, խոսելով միմյանց հետ: Եկե՛ք անենք հնարավոր ամեն բան՝ ի նպաստ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը»:
Հրաչյա Խաժոյան
«Ճանապարհորդական դրամաշնորհը մեզ հնարավորություն է տվել հանդիպելու մեր գործընկերների հետ, արտահայտելու և քննարկելու մեր մտքերը. այն մեզ ավելի մոտեցրեց»: