Սիբել Թալային, Ֆահրի Արալին և Ջելալ Մեթին Զեյնիօղլուին` Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Թուրքիայի հրատարակիչների միության անդամներ, տրամադրվել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` երկու երկրների հրատարակիչների միջև կապեր հաստատելու, ինչպես նաև Հայաստանի հրատարակիչներին իրենց Թուրքիայի գործընկերների շրջանում ճանաչելի դարձնելու համար հնարավոր կայուն ռազմավարության քննարկման նպատակով Երևան այցելելու համար:
Սիբել Թալայ
«Այն թիմը, որին հանդիպեցինք Հայաստանում, հիանալի ծրագիր էր մեզ համար պատրաստել: Մենք ծանոթացանք Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի և գլխավոր հրատարակչությունների հետ: Մենք զրուցեցինք երկու երկրների հրատարակչության ոլորտի մասին: Քննարկեցինք նաև համագործակցության հնարավոր տարբերակները և համաձայնության եկանք այն առումով, որ մասնավորապես համագործակցությունը մանկական գրականության և գրքերի շուրջ դրական ազդեցություն կունենա մեր երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»:
Ֆահրի Արալ
«Այս ճանապարհորդության շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք մանրամասն ծանոթանալ այնպիսի մի կարևոր հարցի, որը մեզ համար մի փակ գիրք և որոշ առումով «արգելք» է եղել, ինչպես նաև մեր հրատարակիչ գործընկերների հետ, որոնցից մենք միշտ «հեռու ենք կանգնել»:
Ջելալ Մեթին Զեյնիօղլու
«Ես հավատում եմ, որ թե´ դեմ առ դեմ շփումները երկու հասարակությունների միջև, թե´միմյանց ճանաչելը շատ կարևոր են մեր երկրների հարաբերությունների կարգավորման համար: Դեմ առ դեմ խոսելը, տեսնելը, թե նրանք որտեղ են աշխատում և ապրում, էական դեր են խաղում հասկանալու համար, որ երկու հասարակությունների միջև այնքան էլ շատ տարբերություններ չկան, ավելին, ընդհանրություններ ևս կան»:
«Մեր ճանապարհորդությունը առաջին քայլն է: Հետագայում մենք նախատեսում ենք համագործակցություն հաստատել հրատարակչության ոլորտում և մեծացնել երկու լեզուների երկկողմանի թարգմանչական աշխատանքների թիվը. եթե կարողանանք սա իրագործել, մենք ավելի կմոտենանք հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ գրքերը մշակութային կրիչներ են»: