Էմինե Յըլդըրըմին` Ստամբուլից, տրամադրվել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ` «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի Տարածաշրջանային խաղարկային ֆիլմերի մրցույթին իր «Անբիծները» ֆիլմի ցուցադրությանը մասնակցելու և Հայաստանում կինոռեժիսորների և մշակույթի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու նպատակով Երևան այցելելու համար:
«Իմ այցը օգնեց ինձ մասնագիտական կապեր հաստատելու հայ կինոռեժիսորների հետ և ճանապարհ հարթեց մեր համագործակցության համար: Սա ուսուցանող և հիանալի փորձառություն էր, որ ինձ թույլ տվեց հաղթահարել մշակութային խոչընդոտները և ընկալել այս շրջանի մշակութային և պատմական հարստությունը»: