Ֆիքրեթ Լեվենտ Շենսեվերին, Գոնջա Շահինին, Դենիզ Փոլաթին, Իլհան Ագյունին` Ստամբուլից, ովքեր «Ասա վերջ ռասիզմին և ազգայնականությանը» ԴուրԴե (DurDe) հարթակի անդամներ են, տրամադրվել է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն «Հայկական բարեգործական ընդհանուր միության» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Երևանում Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու, երկխոսության ուղիներ ամրացնելու և երկու հասարակությունների միջև ավելի մեծ փոխըմբռնմանը նպաստելու նպատակով Երևան այցելության համար:
Ֆիքրեթ Լեվենտ Շենսեվեր
«Հայաստանում հասարակ մարդկանց ընկալումները Թուրքիայի և թուրքերի վերաբերյալ շատ դրական են (եթե ոչ՝ անտարբեր)՝ ի տարբերություն թուրքերի՝ Հայաստանի ընկալմանը: Բազաթիվ առիթներով մենք ականատես եղանք հասարակ մարդկանց ջերմ հյուրընկալությանը:Մի յուրահատուկ բան պատահեց սահմանին մաքսային սպաների հետ կապված: Երբ սպան իմ կրծքավանդակին նկատեց հարյուրամյակի խորհրդով կրծքանշանը, նա կանչեց իր վերադասին` պարզապես այն ցույց տալու համար: Նրանք չէին կարող հավատալ, որ թուրք մարդը ունակ է կրելու այդ կրծքանշանը՝ ի հարգանս զոհերի»: