Դերյա Դուրմազին՝ Ստամբուլ քաղաքից տրամադրվել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ` այցելելու Երևան և ներկա գտնվելու «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ընթացքում իր «Ծիածան» կարճամետրաժ ֆիլմի պրեմերիային:
«Ես ֆիլմ եմ նկարահանել նրանց համար, ովքեր հավատում են, որ աշխարհն առանց սահմանների է: Այս ֆիլմի նկարահանման ընթացքում՝ հայ և թուրք արվեստագետ գործընկերների հետ իմ ունեցած փորձառության շնորհիվ, ես այնպիսի կապեր եմ հաստատել ինձ նման մարդ արարածների հետ, որոնք կարող են հատել ցանկացած սահման կամ նախապաշարմունք»: