Բուրջու Չուվաշին՝ Անկարա քաղաքից, ով հանդիսանում է AEGEE-Անկարայի (Եվրոպական երիտասարդական ֆորում) նախկին անդամ, Ռամազան Օղուզ Թոսունին և Թուրգութ Թոսունին՝ ովքեր հանդիսանում են AEGEE-Անկարայի (Եվրոպական երիտասարդական ֆորում) անդամ տրամադրվել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ՝ Երևանում և Գյումրիում քաղաքացիական հասարակության կառույցների հետ հանդիպելու և հնարավոր համագործակցային ծրագրեր քննարկելու համար:
Բուրջու Չուվաշ
«Մեր այցը նպաստել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, քանի որ դրա արդյունքում բարձրացել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին մեր իմացության մակարդակը: Այս այցն ապացուցեց, որ Թուրքիայի և Հայաստանի երիտասարդներն ընդունակ են միասին աշխատելու և ծրագրեր իրականացնելու»:
«Հայաստանում ես ինձ զգում էի ինչպես տանը: Զարմանալի չէ, որ մենք այդքան ընդհանրություններ ունենք»:
Ռամազան Օղուզ Թոսուն
«Իրականում մենք արդեն ունեինք ասելիք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ. մենք մի ծրագիր ունենք, որը կոչվում է «Լեռան երկու կողմերը»: Այս ուսումնական այցից հետո մենք կարող ենք նույն բանն ասել: Մենք այցելեցինք մի երկիր, որի հետ կիսում ենք շատ նման մի մշակույթ. տարբերությունն այնքան է, որքան տարբեր են մեկ լեռան երկու կողմերը»:
Թուրգութ Թոսուն
«Այս դրամաշնորհը հենց ինձ համար էր. ես երկար տարիներ աշխատել եմ հայ-թուրքական հարաբերությունների և Կովկասում խաղաղության հաստատման թեմայի շուրջ , սակայն երբևէ հնարավորություն չեմ ունեցել լինել այնտեղ: Այս դրամաշնորհը շատ կարևոր հնարավորություն էր իմ և մեր խմբի համար»: