Արմինե Հովհաննիսյանին` Երևանից, ով հանդիսանում է Գեղագիտության ազգային կենտրոնի աշխատակից, տրամադրվում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` երեխաների հետ ստեղծագործական սեմինարներ անցկացնելու նպատակով Չանաքալե այցելելու համար (սեմինարները կազմում են «Արվեստ հարևանիս համար» համատեղ ծրագրի մի մասը):
«Այս այցի ժամանակ ես կրկին ականատես եղա, թե ինչպես է երեխան ապրում արվեստով և ստեղծագործում` չմտածելով ոչ մի ֆիզիկական կամ հորինված սահմանի մասին. նրա միտքը արդեն ազատ է և կառչած չէ որևէ պայմանի, երկրի և քաղաքականության»: