Արթուր Սուքիասյանին` Երևանից, տրամադրվել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ` այցելելու Ստամբուլ` բռնագրավված «Արմեն» ճամբարի պատմության (Տուզլայի երեխաների համար նախատեսված հայկական ճամբար) և այնտեղ մեծացած երեխաների մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար:
«Նկարահանման ընթացքում իմ մտորումներն ու ընկալումը օգնեցին ինձ կատարել մի յուրօրինակ ճամփորդություն «Արմեն» ճամբարի անցյալի, ներկայի և ապագայի միջև` բացահայտելով նախկին ճամբարականների` իրենց հիշողությունների և մի օր արդարության վերականգման համար մղվող պայքարի մասին:»
«Ցանկանում եմ շնորհակալություն հատնել Հրանտ Դինք հիմնադրամին` իմ ֆիլմի ծրագրին ճանապարհորդական դրամաշնորհ տրամադրելու համար»: