Ալփ Ասլանին՝ Անկարայից, ով հանդիսանում է «Գեզենթի» ամսագրի խմբագիրը, տրամադրվել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ամսագրում հարևան երկրի մասին իր տպավորությունների վերաբերյալ հոդվածներ գրելու և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված հնարավոր ծրագրերի գաղափարներ քննարկելու նպատակով Երևան այցելության համար:
«Մենք նույն ազգն ենք, ովքեր երբեմն տարբեր լեզուներով են խոսում և տարբեր կրոններ ունեն»: