Ադրինե Գրեգորյանին` Երևանից տրամադրվել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ՝ նախագծեր մշակելու համար կազմակերպությունների և արվեստագետների հետ հանդիպելու, դասընթացներ վարելու և կինեմատոգրաֆիայի ոլորտում իր ցանցն ընդլայնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
«Ես նախատեսել էի հանդիպումներ կազմակերպությունների և արվստագետների հետ` իմ որոշ նախագծերը մշակելու և Ստամբուլում իմ ցանցն ընդլայնելու համար: Ստամբուլում երկու անգամցուցադրվեց իմ «Բավական» ֆիլմը, և թուրք ուսանողների ու կինոռեժիսորների հետ աշխատանքային հանդիպում ունեցա` «Վերադարձ Գուրուն» ֆիլմի վերաբերյալ»: Ես կարծում եմ, որ կարգավորման գործընթացը արդյունավետ կլինի միայն այն ժամանակ, երբ մենք կապեր հաստատենք միմյանց հետ և ցանկություն ունենանք համագործակցելու` համագործակցելու տևականորեն: Այս այցն ինձ համար անգին էր. Այժմ ես գիտեմ, որ Ստամբուլում շատ ընկերներ ու համախոհներ ունեմ: Այն ծրագրերը, որոնք մենք միասին հասցրեցինք ավարտի, բոլորիս համար էլ հիշարժան են, ևմենք ուրախությամբ կշարունակենք նմանատիպ աշխատանք անել»:
«Ես ծրագրում եմ շարունակել իմ համագործակցությունը թուրք կինոռեժիսորների հետ «Վերադարձ Գուրուն» ֆիլմի շուրջ. Այժմ մենք աշխատում ենք ֆիլմի վերջնականացման վրա, իսկ հետագայում` ֆիլմի ցուցադրումների ժամանակ, միասին իրականացնելու ենք տեղեկատվական արշավը: Բացի այդ, ես աշխատում եմ ՍԱԼՏ պատկերասրահում 2015թ. ապրիլին ցուցադրվելիք խմբակային ցուցահանդեսի նախապատրաստման վրա: Մեծագույն հաճույք էր հանդիպել Հայ մշակույթի և զորակցության միության անդամ հայ և թուրք երիտասարդների հետ: Նրանցից շատերն առաջին սերունդն են իրենց ընտանիքներում, ովքեր սովորել են հայերեն և ակտիվություն ցուցաբերել Ստամբուլում: Ես կցանկանայի կապի մեջ մնալ նրանց հետ և աջակցել` հնարավոր բոլոր ձևերով»:
«Համոզված չեմ, որ բառերը կարող են փոխանցել այն զգացումներ, որոնք ես ունեմ Ստամբուլում անցկացրած հրաշալի շաբաթվանից հետո: Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց հասա Թուրքիայի իմ ընկերների հետ միասին: Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը հնարավոր դարձրեց ամրապնդել կամուրջները մարդկանց միջև` անկախ քաղաքական և մտային սահմանների փակլ ինելուց: Ամեն ինչ սկսվում է միմյանց հետ համագործակցելուց: Մեր երեք ծրագրերի հաջողությունը դրա ապացույցն է, և դրա հավելյալ արժեքն այն է, որ մեր հաջողությունը կարող ենք կիսել շատ ուրիշների հետ: Շնորհակալություն, որ իմ մեծ երազանքն իրականություն դարձրեցիք: ՍԱԼՏ Գալատա ցուցասրահում իմ ֆիլմը ներկայացնելը աննկարագրելի փորձ էր»: