ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

12-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակ ավելացնում է ուղղակի կապերը և խթանում համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

2017թ. Փետրվարից ապրիլ ամիսներին` Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտադիմումների ընդունման տասներկուերորդ փուլում, մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 46 հայտ` երկու երկրներից: Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 44 անհատի` 13-ը Հայաստանից, 31-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի 12-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

Մեհմետ Նիհատ Շանը, Սերջան Քըրմըզըն, Շեվին Թեփեն և Դուրու Օրսը՝ Իզմիրից, ովքեր հանդիսանում են «Հայ մանուկներ» երաժշտական խմբի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և երեխաների հետ երաժշտական պարապմունքներ անցկացնելու, Music of Armenia-ի և այլ կազմակերպությունների աջակցությամբ համատեղ համերգ կազմակերպելու համար ։

Հռիփսիմե Առաքելյանը՝ Աշտարակից, Նարինե Պողոսյանը՝ Մարտունիից, Սիրանուշ Ղազանչյանը՝ Գավառից, Լուսինե Պետրոսյանը և Սյուզաննա Սարգսյանը՝ Երևանից, ովքեր հանդիսանում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի լրատվության կենտրոնի բլոգերներ և լրագրողներ, ինչպես նաև Հասմիկ Դիլանյանը՝ Արարատից, Արմինե Գևորգյանը՝ Աբովյանից, Հասմիկ Մարտիրոսյանը, Նաիրա Մայիլյանը և Ալիսա Գևորգյանը՝ Երևանից, ովքեր հանդիսանում են «Ռադիոլուր» լրատվական գործակալության լրագրողներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և CNN Turk լրատվական գործակալության  լրագրողների հետ գիտելիքների փոխանակման և համագործակցության հնարավորություններ քննարկելու համար։

Ահմետ Ջեմ Օզենը՝ Ստամբուլից, ով 3H Movement-ի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և իր առաջիկա հոդվածի համար հայաստանյան կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, թինկ թանկերի (think tanks) ներկայացուցիչների և հանրային կարծիք ձևավորող գործիչների հետ հանդիպելու։

Ռուդի Քամի Դեղիրմենջին, Դիրան Ռոբին Ալատչըյանը, Մասիս Օզնիգոլյանը և Սեսիլյա Արսլանյանը՝ Ստամբուլից, ովքեր Ազգային կեդրոնական վարժարանի սաներ են,  Արման Չատալը, Արդա Օզչինը, Լեռնա Գեչերը և Այկ Գեզերը՝ Ստամբուլից, ովքեր Սահակյան-Նունյան վարժարանի սաներ են, Արիս Դիքրան Նիշանը, Մելիսսա Քալդըլըն և Արեն Զուռնաջըն՝ Ստամբուլից, ովքեր Եսայան վարժարանի սաներ են, Ջան Սամուրկաշը և Լարիսսա Սելին Դայանը՝ Ստամբուլից, ովքեր Բանկալթիի Մխիթարյան վարժարանի սաներ են, Մասիս Կարան՝ Ստամբուլից, ով Մերամեթճյան վարժարանի սան է, Արլին Բոյաջըն՝ Ստամբուլից, ով Լևոն Վարդուհյան վարժարանի սան է, Ռոնի Քոլուքըսայանը՝ Ստամբուլից, ով Կարագյոզյան նախակրթական վարժարանի սան է, Ակսել Էբեմըգըրյանը, Արի Կարակաշը և Բուրակ Չիչեկչիյանը՝ Ստամբուլից, ովքեր Թարգմանչաց վարժարանի սաներ են, և Մելիսա Արսլանյանը՝ Ստամբուլից, ով TET Agenda-ի խմբագիրն է, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար։

Չիղդեմ Ուչյունջյուն և Ֆաթմա Սերրա Ակչանը՝ Ստամբուլից, ովքեր NarPhotos լուսանկարիչներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ 4Plus-ի իրենց գործընկերների հետ լուսանկարչական աշխատարաններ անցկացնելու և ապագա համագործակցության հարցերը քննարկելու նպատակով Երևան այցելելու համար:

Շիրին Դույգուլուն՝ Ստամբուլից, ով Ստամբուլի Շեհիր համալսարանի դոցենտ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ իր հետազոտությունն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հարցազրույցներ անցկացնելու համար:

Դիանա Ամիրբեկյանը և Սառա Դեմիրճյանը՝ Երևանից, ովքեր «Youth Life» ՀԿ-ի անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Cultural brainstorming for friendship» ծրագրի շրջանակներում Ստամբուլ և Հաթայ (Անթաքիա) այցելելու համար, որն իրականացվում է Uluslararası Defne Gençlik Eğitim Derneği  կազմակերպության կողմից:

Արսեն Պետրոսյանը՝ Չարենցավանից, ով պրոֆեսիոնալ դուդուկահար է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ համերգներ, դուդուկի դասեր, ինչպես նաև Ստամբուլում բնակվող երաժշտական թերապիստ Դաննի Ս. Լունդմարքի հետ համագործակցությամբ երաժշտական թերապիաներ անցկացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:  

Մուստաֆա Քադեմը և Էմինե Սարսըկը՝ Իզմիրից, ովքեր Unlimited Shadows-ի լուսանկարիչներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և Հայաստանի գյուղական ու քաղաքային տարածքներում մարդկանց լուսանկարելու համար՝ օգտագործելով ստվերներ և ուրվագծեր:

 

Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝

Անահիտ Մինասյան
Տիգրան Ալթուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Գյուլեսին Նեմուտլու
Նելլի Մինասյան

 

2016-2017թթ.-ին Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացնում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում  Եվրոպական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Հայաստանում համագործակցելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Գյումրու «Երիտասարադական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (YIC) հետ: