ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

11-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակ ավելացնում է ուղղակի կապերը և խթանում համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

2017թ. Փետրվարից ապրիլ ամիսներին` Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտադիմումների ընդունման տասնմեկերորդ փուլում, մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 93 հայտ` երկու երկրներից: Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 50 անհատի` 15-ը Հայաստանից, 35-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի

11-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

Միյասե Փելին Թունչը և Ազիզ Քյուչյուկը՝ Ստամբուլից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հեծանվորդների հետ միասին Հայաստանում հեծանվային արշավ անցկացնելու և հեծանվորդների ու համերաշխության բազմամշակութային ցանց ստեղծելու նպատակով Երևան այցելելու համար։  

Մերվե Քեսքինը, Հյուսնու Իսլամ Սողութը, Սենա Սայլամը, Նուր Ջանշու Յարդըմջըն, Ահսեն Էրավջըն և Յավուզ Սելիմ Յալըընը՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Բողազըչը համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսանողական ֆորումի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և սիրիահայ կանանց ներկա դրությունը Հայաստանում վերլուծելու նպատակով «ԿԱԶԱ» հիմնադրամի, ՄԱԿ ՓԳՀի և Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ հարցազրույցներ անցկացնելու համար։

Բեթյուլ Դյունդան՝ Ստամբուլից, ով բանաստեղծ/քննադատ է, Էմել Քայան՝ Ստամբուլից, ով Արևելյան Միջերկրական համալսարանի բանաստեղծ/գիտնական է, Ահմետ Գյոկչենուր Չելեբիօղլուն՝ Ստամբուլի անցանց գրական հանդեսի գլխավոր խմբագիր և խմբագրական խորհրդի անդամներ Սելահաթթին Յոլգիդենը և Էֆե Դույանը, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Երևան և մասնակցելու «Ինքնագիր» գրական հանդեսի կողմից կազմակերպվող պոեզիայի թարգմանության աշխատաժողովի, որը կհամախմբի հայ և թուրք բանաստեղծներին սեփական աշխատանքները թարգմանելու և միմյանց գրական ավանդույթներին ու ժամանակակից  համատեքստին ծանոթանալու շուրջ։

Գիզեմ Կըյգըն, Իբրահիմ Օզվարըշը, Բաշակ Ինջեկարան, Ֆուլյա Քահվեջին և Չիղդեմ Ֆուրտունան՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Kent ve Çocuk (Քաղաք ու երեխաներ) համակարգողներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Երևան, որպեսզի հարցազրույցներ ու 3D նախատիպային քաղաքում երեխաների խաղային աշխատարան անցկացնեն «Հավաքված տարածքներ մանկության և հիշողության քաղաքներ» ծրագրի շրջանակներում։

Մերյեմ Յավուզը, Թայֆուր Այդընը, Ասլը Աքդաղը և Ֆըրաթ Ուրանը՝ Ստամբուլից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իրենց «BORDER DISORDER» ֆիլմի հայաստանյան համապրոդյուսերի հետ հանդիպման և ֆիլմի ֆինանսական աջակցության ցանցեր փնտրելու նպատակով Երևան ու Եղեգնավան այցելելու համար։

Չաղլար Սոլակը, ով Մանիսայի Ջելալ Բայարի համալսարանի գիտաշխատող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Երևան և Գյումրի, որտեղ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի աջակցությամբ կանցկացնի իր գիտական հետազոտությունը՝ միմյանց նկատմամբ երկու ժողովուրդների տածած վերաբերմունքի մասին։

Մյուգե Օլաջակը՝ Ստամբուլից, ով Atelier Muse-ի հիմնադիր տնօրենն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հետազոտություն անցկացնելու, արվեստի ու մշակութային կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու և Music of Armenia-ի կողմից կազմակերպվելիք առաջիկա համերգին նախապատրաստվելու նպատակով Երևան այցելելու համար։

Նեջիբ Վարանը՝ Ստամբուլից, ով SPoD-սոցիալական քաղաքականության, գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետազոտությունների ասոցիացիայի հոգեկան առողջության ոլորտի համակարգող ու հոգեբան է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և ԼԳԲՏԻ ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայաստանյան կազմակերպությունների հետ կապեր հաստատելու և հետագա համագործակցության ու փորձի փոխանակման համար։

Թայլան Շանթ Դեմիրչիվին՝ Ստամբուլից, ով Դերսիմի հայոց միության գործադիր հանձնաժողովի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և 1915 թվականից հետո գաղթած դերսիմահայերի մասին բանավոր պատմությունների ուսումնասիրություն անցկացնելու, հայկական արխիվներ այցելելու և հայ հետազոտողների հետ հանդիպելու համար։

Վանուհի Մալխասյանը՝ Վանաձորից, Հասմիկ Թանգյանը և Սոնա Մանուկյանը՝ Երևանից, ովքեր հանդիսանում են «Բաարդիա» պարի և շարժման լաբորատորիայի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Անկարա, որպեսզի իրենց Ինչ կաչկա (Inch ka-chka)/ Ne var ne yok պարային ներկայացմամբ մասնակցեն Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի ժամանակակից պարերի փառատոնին։

Ջիրան Դերյա Այգյուլ Օզթյուրքը, Սիբել Չաղլարը և Դենիզ Քարթալը՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են dünyalılar.org-ի խմբագիրներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և բնապահպանական սպորտային խմբերի ու ակտիվիստների հետ կապեր հաստատելու, Թուրքիայի իրենց օգտատերերին Հայաստանը սեփական փորձով և հարցազրույցների ու լուսանկարների միջոցով ներկայացնելու համար։

Մուսա Թոքմակը՝ Անկարայից, ով հանդիսանում է Polatlı Duatepe Eğitim, Kültür, Sanat ve Gençlik Derneği-ի համակարգող, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և «Էրազմուս +»-ի շրջանակներում երկու երկրներն ընդգրկող ծրագիր մշակելու նպատակով «Ստեղծագործ երիտասարդություն» և  «ԼԱՄԵԿ» ՀԿ-ներում համագործակցային հանդիպումներ ունենալու համար։

Իռա Ոսկանյանը՝ Կապանից, Տաթևիկ Աբրահամյանը՝ Հրազդանից, Ելենա Սարգսյանը, Անահիտ Մելքոնյանը, Էդգար Սահակյանը, Նաիրա Նիկողոսյանը, Մարթա Ասատրյանը, Լուսինե Սարգսյանը, Լիլիթ Ազիզխանյանը և Լուսինե Փաշայանը՝ Երևանից, ովքեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլի հայկական Բեզջյան վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպումներ ունենալու և այլ գիտակրթական և մշակութային կենտրոններ այցելելու համար։  

Մուստաֆա Քարադաղը և Բույան Յաղմար Մեմիշօղուլարըն՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Գեղարվեստի Միմար Սինան համալսարանի ուսանողներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իրենց Duvar/Պատ ներկայացմամբ «Aré» կատարողական արվեստի փառատոնին մասնակցելու և հետագա համագործակցության համար արվեստի ոլորտում կապեր հաստատելու նպատակով Երևան այցելելու համար։

Օզան Մերթ Բալջըն, Համզա Չինարը և Այշե Քավասը՝ Իզմիրից, ովքեր ներկայացնում են TREX-EVS երիտասարդական ՀԿ-ն, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Երևան, որպեսզի նոր համագործակցություն հաստատելու և տեղական երիտասարդական միջոցառում կազմակերպելու նպատակով հանդիպեն իրենց գործընկեր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և այլ կազմակերպութունների հետ։

Հայկ Հակոբյանը և Մայրանուշ Դավթյանը՝ Երևանից, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Ստամբուլ, որպեսզի մասնակցեն SPoD ՀԿ-ի կողմից կազմակերպվող կրթական աշխատաժողովներին ու դասընթացներին և փոխանակվեն ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ աշխատանքի փորձով։

 

Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝

Անահիտ Մինասյան

Տիգրան Ալթուն

Ֆերայ Սալման

Գայանե Մկրտչյան

Գյուլեսին Նեմուտլու

Նելլի Մինասյան

2016-2017թթ.-ին Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացնում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում  Եվրոպական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Հայաստանում համագործակցելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Գյումրու «Երիտասարադական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (YIC) հետ: