ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Փորձի Փոխանակման Նախագծի Արդյունքները

Հրանտ Դինք հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում գործարկել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը` ելնելով երկու հարևան երկրների մասնագետների միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից: Փորձի փոխանակման նախագծից օգտվելու են Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8 ամիսների ընթացքում: Բացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջարկվող փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները նաև կարող են առաջարկել ծրագրերի իրենց գաղափարները:

Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսի ոլորտներում, որոնք ենթադրում են հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդ թվում` գիտություն, քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, լեզու/ թարգմանչական գործ, իրավաբանություն և այլն:

63 կազմակերպություն Թուրքիայից և 25–ը Հայաստանից առաջարկեցին ծրագրեր` Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի համար: Նախագիծը, որը սկսեց դիմումներ ընդունել 2014 թ.-ի հունիսից, ստացավ 36 դիմում Թուրքիայից և 55-ը Հայաստանից:

Ինչպես նշվել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի կանոնակարգի ընտրության գործընթացին վերաբերվող բաժնում, դիմումներն ուղարկվել են հյուրընկալող կազմակերպություններին և անկախ ընտրող հանձնաժողովին: Հայտարարում ենք այն մասնագետների անունները, որոնք ընտրվել են հաշվի առնելով Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի կանոնակարգում նշված նախընտրություններն ու ընտրության չափանիշները: 2014 թ.-ի հոկտեմբերից 2015 թ.-ի մայիս ընկած ժամանակահատվածում երկու երկրներից կժամանեն հարևան երկիր և իրենց ծրագրերը կսկսեն 18 մասնագետներ:

Ուրախ ենք հայտարարել, որ Հրանտ Դինք Հիմնադրամը կաջակցի Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակիցներին՝ հարևան երկրում ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու գործընթացում:

ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Հայաստանից նախագծում մասնակցող մասնագետների անունները

Աննա Մուրադյան Յուվա Ասոցիացիա
Սոնա Դիլանյան Բողազիչի համալսարանի խաղաղության կրթության, կիրառման եւ հետազոտության կենտրոն
Ռուզաննա Բաղդասարյան Անադոլու Քյուլթյուր
Սարգիս Խանդանյան Change.org
Աստղիկ Իգիթյան CNN Թուրք
Դանիել Խաչատրյան Թուրքական տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամ
Սոնա Մնացականյան Կադիր Հաս համալսարանի տևողական կրթության կենտրոն
Սեդա Շեկոյան Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարան
Հայարփի Հովհաննիսյան Յիլդիզ տեխնիկական համալսարանի արվեստի և դիզայնի ֆակուլտետ
Մարիաննա Հովհաննիսյան SALT Research
Սոֆյա Մանուկյան Ստամբուլի Բիլգի համալսարանի Մարդու իրավունքների օրենքի հետազոտական կենտրոն
Հարութ Մարաշլյան Ստամբուլի Շեհիր համալսարանի ժամանակակից թուրքագիտության կենտրոն

 

Թուրքիայից նախագծում մասնակցող մասնագետների անունները

Գայե Չոզար Սիվիլիտաս հիմնադրամ
Սյուզան Ռոսիտա Մերյեմ Ալ Ժադե Գալլերի 25
Ջանդան Բադեմ Արևելագիտության ինստիտուտ
Նիլ Դելահայե Կանանց ռեսուրսային կենտրոն
Մելթեմ Նազ Կաշո ՓԻՆՔ Արմենիա
Էմինե Օնարան Ինջիրլիողլու Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն

 

Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի ընթացքում մասնակիցների ապրումները, տպավորություններն ու պատմությունները կկիսվեն հանրության հետ Թուրքիա-Հայաստան Սահմաններից Վեր նախագծի www.armtr-beyondborders.org կայքի միջոցով:

Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի ընտրող հանձնաժողովի կազմում են՝
Արևիկ Սարիբեկյանը
Իբրահիմ Բեթիլը
Սեմա Կըլըչերը