ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Մարտ Ամսվա Իրադարձություններ

Այց դեպի Գառնի

Անգլերենի 12-րդ և 10-րդ դասարանի աշակերտների հետ մենք այցելեցինք Գառնի՝ սկսելով Չարենցի կամար հուշարձանից, որտեղ մենք կարդացինք Ե. Չարենցի բանաստեղծություններից։

Այնուհետև գնացինք Գառնի: Ուսանողները ինձ պատմեցին Գառնիի պատմության մասին, որը հիանալի հեթանոսական տաճար է։ Մենք նաև զրուցեցինք հայկական ճարտարապետության վրա հելլենիստական ազդեցության մասին։ Գառնիից հետո գնացինք Գեղարդի վանք, որը ինձ շատ տպավորեց: Վանքը կառուցվել է 4-րդ դարում, և դրա տեղանքն ու պատմությունը շատ տպավորիչ են: Լինելով արհեստականորեն փորված՝ այս միջնադարյան վանքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ բառացիորեն ճանապարհի վերջում։ Այստեղից մի արահետ է բացվում, որտեղ մարդիկ հուշանվերներ և թեթև ուտեստներ են վաճառում (փորձեցինք քաղցր սուջուխ, քաղցր լավաշ և գաթա): Գեղարդից գաթա գնեցինք, որի վրա գրված էր «Գեղարդ»: Այնուհետև հասանք համալիրի մուտքին, որը երեք կողմից շրջապատված է բարձր պատերով, իսկ չորրորդ կողմից՝ մի լեռով: Մենք այցելեցինք միմյանց փոխկապակցված եկեղեցիները։

Լեռնափոր սենյակներից մեկում մի շատ բարակ առու է հոսում, իսկ ակուստիկան հիանալի է: Եթե դուք բարձրանաք եկեղեցու ձախ կողմում գտնվող քարե աստիճաններwv վեր, ապա դուք կտեսնեք շատ նուրբ փորագրված խաչքարեր։

Հիաշալի էր նման գեղեցիկ վայրում գտնվելը։ Երևան վերադառնալու ճանապարհին մենք փոքր ընդմիջում արեցինք. շատ լավ ժամանակ անցկացրեցինք  աշակերտների և անգլերենի ուսուցչուհի Իրենեի հետ։

 

Մեկուսացում կղզում

Ներկայումս ես իմ փորձի փոխանակման նախագիծն եմ իրականացնում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնում, որի շրջանակներում փորձում եմ մի շարք հանրային սեմինարներ և մեկօրյա համագումար կազմակերպել: Այս միջոցառումների շարքից առաջինը կայացավ մարտի 23-ին ինստիտուտի գրադարանում, որի ընթացքում ես ներկայացրի իմ նախկին հետազոտությունը, որն իրականացրել եմ Թուրքիայում 5 տարվա ընթացքում: Իմ զեկույցը կրում էր «Մեկուսացում կղզում. Ժամանակակից Ստամբուլում հայերի՝ համայնք ստեղծելու գործընթացների մասին» խորագիրը. վերջինս ուղղակիորեն հղում է կատարում Ֆրան Մարկովիթզի՝  1993թ.-ին տպագրված նույնատիպ աշխատությանը՝ «Մեկուսացված համայնք»-ին:

Իմ զեկույցի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է հատկապես ամռանը գերիշխող հայ բնակչություն ունեցող Ստամբուլից դուրս գտնվող փոքրիկ կղզու՝ Քընալըադայի ֆիզիկական տարածքը հիմք հանդիսանում հավաքական կապվածության համար: Այս նպատակով նախ և առաջ ես կղզու համայնքը փորձեցի հարաբերել  Ստամբուլի ավելի մեծ հայ համայնքի հետ: Այնուհետև համեմատականներ անցկացրի կղզիաբնակների և Թուրքիայի այլ ոչ մուսուլման համայնքների միջև, ինչպես նաև այդ կղզու և Ստամբուլի (և ոչ միայն) մյուս կղզիների միջև: Ուշադրություն էի դարձրել ընդհանուր առմամբ Թուրքիայի և մասնավորապես կղզու համատեքստում «yerli» (տեղացի, բնիկ) և «yabancı» (օտար)  եզրույթների դիտարկմանը, քանի որ դրանց առօրյա սահմանումները արտահայտում են  երկրի ոչ մուսուլման և ավելի լայն քաղաքականության ստիգմատիզացիան: Ուստի իմ զեկույցում ես նաև անդրադարձա   Թուրքիայում ազգակազմավորման գործընթացին, ինչպես նաև տեղայնացված հավաքական կապվածության վրա դրա ունեցած ազդեցությանը, ինչպես օրինակ կղզու համատեքստում:

Ես շատ ուրախ էի, որ սեմինարին գրեթե ազատ նստատեղ չեր մնացել, և մասնակիցները ուշադրությամբ հետևում էին զեկույցին: Թեև ես նախապես պլանավորում էի զեկույցը ներկայացնել մեկ ժամում, այն իրականում տևեց երկու ժամ, ինչը նման միջոցառման համար անսովոր երևույթ է: Ես շատ շնորհակալ եմ իստիտուտի աշխատակիցներին՝ այս սեմինարի կազմակերպման հարցում ինձ օժանդակելու  համար, ինչպես նաև մասնակիցներին՝ իրենց՝ հաճախ մարտահրավեր նետող հարցերի համար: Հաջորդ սեմինարը նախատեսված է կազմակերպել ս.թ. մայիսի առաջին շաբաթվա ընթացքում: