ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Նոյեմբեր ամսվա միջոցառումներ

Հարիսայի օր – Դուրու Օրս

2017թ.-ի նոյեմբերի 18-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից իրականացվող Սեբաստացու օրերի շրջանակներում կազմակերպվել էր հարիսայի փառատոն: Հարիսան հայկական ավանդական ուտեստներից մեկն է: Այդ օրը նախ տոնախմբություն կատարվեց կրթահամալիրի տարածաշրջանի եկեղեցում, ինչը ուղեկցվեց երգերով և պարերով: Միջոցառմանը Փորձի փոխանակման մեր մասնակիցը՝ Դուրու Օրսը, կլառնետով նվագակցում էր ուսուցիչների և աշակերտների երգերին. նա մասնակից եղավ նաև պարերին: Տոնախմբությունը եզրափակվեց կրթահամալիրում՝ դարձյալ պարերով և հարիսան միասին ճաշակելով:  

Ավելին իմանալու համար: http://www.mskh.am/en/73039