2015թ.-ից ի վեր Արտակն աշխատում է «Ազատ Եվրոպա-Ազատություն ռադիոկայանի» հայկական ծառայությունում, որտեղ նա հիմնականում լուսաբանում է քաղաքականությանը, տնտեսությանը, կոռուպցիային, մարդու իրավունքներին, միջազգային հարաբերություններին առնչվող թեմաներ։ Այժմ նա «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն է Ստամբուլում։
Ներկայումս Արտակ Համբարձումյանը Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի մասնակից է և իր փորձի փոխանակումն իրականացնում է «Դյունյա» օրաթերթում, որը բիզնես և ֆինանսական ոլորտում Թուրքիայյում առաջատար լրատվականներից մեկն է։ Այստեղ նա ներգրավված է խմբագրության միջազգային բաժնի աշխատանքներում և պատրաստում է հոդվածներ պետական փակ սահմանների պայմաններում Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների վերաբերյալ։



Մերին ավարտել է նաև Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի Ամերիկյան իրավունքի դպրոցի իրավագիտության նախամագիստրոսական մեկ տարվա ծրագիրը (Թբիլիսի, Վրաստան, 2014թ․)։ 2000թ.-ից Մերին աշխատում է «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան։ Նա համատեղությամբ աշխատել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամում, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային բաժնում՝ որպես իրավաբան, իսկ որպես փորձագետ դասախոսել է տարբեր տեղական և պետական հաստատություններում։ 2006թ.-ից ի վեր Մերի Խաչատրյանը փաստաբան է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։
Մերին մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ կազմակերպված տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին վերաբերող թեմաներով: Մերին եղել է մի շարք բնապահպանական և սոցիալական քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ անդամ։ Մերին ունի հարուստ մասնագիտական փորձ մարդու սոցիալական իրավունքների, փախստականների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիության ընդունման և հրաժարման գործընթացների ոլորտներում, որը ձեռք է բերել իր աշխատանքային և ակտիվ հասարակական գործունեության շնորհիվ։ Մերի Խաչատրյանն այժմ Հրանտ Դինք հիմնադրամի կողմից նախաձեռնած Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի մասնակիցներից մեկն է. նա կհյուրընկալվի Ստամբուլի Բիլգի համալսարանի Միգրացիոն հետազոտության կենտրոնում։ Այս ծրագրի շրջանակներում Մերին հնարավորություն է ստացել 6 ամիս ապրել Ստամբուլում և հետազոտել Թուրքիայի միգրացիոն օրենսդրությունը, մասնավորապես Հայաստանի քաղաքացիների իրավունքները Թուրքիայում, նրանց կացության կարգավիճակ ձեռք բերելու, քաղաքացիության ընդունման կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու, ամուսնությունների, ծնունդների և մահվան գրանցման և այլ փաստաթղթերի ձեռբերման և դրանցում ուղղումներ կատարելու ընթացակարգերը, ինչպես նաև Թուրքիայի պետական մարմինների լիազորությունները միգրացիոն ոլորտում։

Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում Ռուբենը ներկայումս հետազոտություն է իրականացնում Սաբանջը համալսարանին կից Ստամբուլի քաղաքանության կենտրոնում (IPC)։ Նրա հետազոտությունը նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում ՀԿ-ների ունեցած ազդեցությանը։ Բացի այս, նա նաև հետազոտություն է իրականացնելու Քադիր Հաս համալսարանի Միջազգային հարաբերությունների և եվրոպագիտության կենտրոնում՝ ուսումնասիրելով հայ-թուրքական հարաբերությունները սևծովյան տարածաշրջանի համատեքստում։

Երվանդը նաև աշխատանքային փորձաշրջան է անցել Դի-Վի-Վի Ինթերնեյշանըլի հայաստանյան գրասենյակում՝ ուսումասիրելով ցկյանս կրթության ազդեցության կարևորությունը մարդկանց կյանքում։ Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակում Երվանդն այժմ Ստամբուլում է և կատարում է իր ուսումասիրությունը Ճշմարտության, արդարության, հիշողության կենտրոնում։ Կենտրոնը ջանում է բացահայտել անցյալում և ներկայում մարդկային բռնության դրդապատճառները, հավաքագրել այդ հիշողությունները և աջակցել բռնության ենթարկվածներին հասնել արդարության ճանաչմանը։


2010թ. Արմենը հիմնադրել է «Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ-ն, որի առաքելությունն է երիտասարդության ներգրավմամբ նպաստել մարդու իրավունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը, աջակցել կոնֆլիկտները կանխելու, կառավարելու/փոխակերպելու և դրանք բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու գործընթացին՝ կոնֆլիկտների լուծման ոչ ավանդական, այլընտրանքային մեթոդների կիրառմամբ, նորարարական գաղափարների միջոցով հակամարտություններին առնչվող նոր լուծումների առաջադրմամբ: Հիմնվելով «Դասական երաժշտությունը՝ որպես հետհակամարտային երկրները կամրջելու այլընտրանքային հզորագույն գործիք» հետազոտության արդյունքների վրա՝ Արմենը 2011թ. hիմնադրել է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մեղեդիներ» անվամբ միջազգային երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ, որի գերագույն խաղաղարարական առաքելությունն է դասական համերգների միջոցով աջակցել հակամարտությունից տուժած երկրների միջև վստահության կառուցման գործընթացին՝ դասական երաժշտությունը կիրառելով որպես արվեստի ազդեցիկ գործիք։
2012թ. Արմենը միանում է «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության» /ՀԱԳ(Գ)Մ/ թիմին և համակարգում ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» երկամյա ծրագրի տնտեսական բաղադրիչը՝ ստեղծելով և զարգացնելով Հայաստանի ու Թուրքիայի միջև տարատեսակ բիզնես հարթակներ: Ստանձնելով ՀԱԳ(Գ)Մ-ում արտաքին կապերի գլխավոր մասնագետի պաշտոնը՝ Արմենը զբաղվել է տեղական, ազգային, միջազգային ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավարմամբ, իրականացրել սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման վերլուծություններ, հաստատել երկկողմ և բազմակողմ գործարար կապեր ՀՀ և այլ երկրների հավանական բիզնես գործընկերների միջև: Ներկայումս Արմենը զուգահեռաբար աշխատում է որպես ծրագրերի ղեկավար և թարգմանիչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացմանն ուղղված ծրագրերի վրա:
Որպես Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի մասնակից՝ Արմեն Մելքոնյանը հյուրընկալվելու է Բողազիչի համալսարանի Գրավոր և բանավոր թարգմանչական գործի բաժնում՝ աշխատելով երկու համատեղ նախագծերի վրա. զարգացնելու է մասնագիտական հմտությունները գրավոր և բանավոր թարգմանության ոլորտում, ինչպես նաև իր թեկնածուական թեզի շրջանակներում զբաղվելու է ժամանակակից հայերենի և թուրքերենի զուգադրական-տիպաբանական վերլուծությամբ՝ համագործակցելով նույն համալսարանի Լեզվաբանության բաժնի հետ:

2010թ.-ին Այքութը արժանացել է Եվրոպական Միության Ժան Մոնեի անվան կրթաթոշակին և ստացել է մագիստրոսի իր երկրորդ աստիճանը Արևելագիտության և աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցի (SOAS) Մարդաբանության և սոցիոլոգիայի բաժնի Միգրացիայի և սփյուռքագիտության ծրագրի շրջանակներում։ SOAS-ում ուսանելու ժամանակ դաշտային հետազոտություն է իրականացրել Լոնդոնի հայ համայնքի ձևավորման վերաբերյալ։
2010թ.-ից ի վեր Այքութը սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջի Մարդաբանության բաժնի ասպիրանտուրայում։ 2011-2014թթ.-ին նա իրականացրել է ազգագրական դաշտային աշխատանքներ Թուրքիայում և Հայաստանում։ Ներկայումս նա վերջին խմբագրումներն է կատարում իր՝ «Միասնության կղզիներ» խորագրով ատենախոսության հետ կապված։ Ասպիրանտուրայում ուսանելու ժամանակ Այքութը ներգրավված է եղել Անադոլու Քյուլթյուրի կողմից կազմակերպված «Խոսելով միմյանց հետ» տեղական հիշողությունների ծրագրում որպես դասընթացավար։ Այս ընթացքում նաև աշխատել է որպես վերլուծաբան Թուրքիայի ամենահեղինակավոր և արժանահավատ հետազոտական կազմակերպություններից մեկում՝ ԿՈՆԴԱ հետազոտական և խորհրդատվական ընկերությունում։
Որպես Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի մասնակից՝ Այկութը հետազոտություն կիրականացնի Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքագիտության բաժնում։ Նա ազգագրական դաշտային հետազոտություն կիրականացնի Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական սփյուռքի պատմական ձևավորման և մասնավորապես Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների վերափոխման վերաբերյալ:

Դողանը, որպես Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի մասնակից, իր գործունեությունը կծավալի Հայաստանի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում, որտեղ նա կանցկացնի նախնական ուսումնասիրություններ` հետագայում հայ մտավորականության ոլորտում իր հետազոտությունն ընդլայնելու համար:

Դուրուն սկսեց կիրառել այլընտրանքային մանկավարժություն՝ երկու տարի աշխատելով Ռիո դե Ժանեյրոյում՝ Վալդորֆյան դպրոցում, դասավանդելով լեզու երաժշտության միջոցով։ Այնուհետև նա Թուրքիայում շարունակեց կիրառել այլընտրանքային կրթությունը՝ անցկացնելով անգլերենի, իսպաներենի և երաժշտության դասեր: Լեզվի դասավանդման հետ մեկտեղ նա երկու տարի շարունակ երաժշտության դասեր է տրամադրել քուրդ, արաբ և թուրք երեխաներին։ Բացահայտելով Սիրվարդ Կարամանուկի աշխատանքները՝ նա իրականացրեց արևմտահայկական մանկական երգերի ծրագիրը Գյումրու Կարա-Մուրզա երաժշտական քոլեջում:
Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակում նա համագործակցելու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ՝ իրականացնելով ուսումնական (այլընտրանքային մանկավարժության միջոցով լեզվի դասավանդում), ինչպես նաև երաժշտական (Սիրվարդ Կարամանուկի և արևմտահայ այլ երգահանների գործերի ներկայացում, հայկական մանկական երգեր) ծրագրեր՝ այլ երաժիշտների և դպրոցի երեխաների հետ միասին։
Որպես Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի մասնակից՝ նա հյուրընկալվելու է Հայ-ռուսական համալսարանում, որտեղ կանցկացնի թուրքերենի դասընթացներ լեզվի տարրական գիտելիքների տիրապետող ուսանողների համար:

Նա սկսել է իր կարիերան որպես ֆոտոլրագրող՝ լուսաբանելով նորություններ դեպքի վայրից, ստեղծելով լուսանկարչական ռեպորտաժներ: Այս ժամանակահատվածում Հայդարը իրեն ավելի հոգեհարազատ է զգացել պատմությունների լուսաբանման ուղղությունը, և այժմ նա շարունակում է իր աշխատանքը այդ ոլորտում: Հայդարի լուսանկարները տպագրվել են «The New York Times», «Der Spiegel», «Die Wochenzeitung», «Amnesty Journal», «Sputnik International» և այլ տեղական և միջազգային հրատարակչություններում: Նա ունի «մութ ներդաշնակություն» խորագրով լուսանկարների շարք, որը 2017թ.-ին տպագրվել է «Fail Books»-ի հետ համատեղ ջանքերով: Նա Ստամբուլում, Անկարայում, Երևանում և Բեռլինում խմբակային ֆոտոցուցահանդեսների մասնակից է եղել, և շարունակում է աշխատել Թուրքիայում գտնվող «Նար լուսանկարներ» ընկերություն հետ։
Լինելով Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի մասնակից՝ Հայդարը համագործակցում է 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնի հետ՝ աշխատելով Հայաստանում երիտասարդության խնդիրները վերհանող լուսանկարչական պատմության վրա: