ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

2016-2017թթ․ Փորձի փոխանակման նախագծի երկրորդ փուլ

Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծը գործարկվել է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից 2014 թվականին՝ ելնելով երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում։ Փորձի փոխանակման նախագիծը մասնավորապես նպատակ է հետապնդում միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրելու այնպիսի ոլորտների շրջանակներում, որտեղ նկատվում է փորձի փոխանակման և կայուն համագործակցության կարիք, այդ թվում գիտության, քաղաքացիական հասարակության, մեդիայի, մշակույթի և արվեստի, իրավագիտության և թարգմանչական գործի ոլորտներում:

2014-2015թթ․-ին առաջին փուլի ընթացքում փորձի փոխանակման նախագիծը ունեցել է 91 դիմորդ, որոնցից 6 մասնագետ Թուրքիայից և 12 մասնագետ Հայաստանից հնարավորություն ստացան իրենց գործունեությունը ծավալել Ստամբուլում, Երևանում և Գյումրիում։ Հետևելով այս հղմանը՝ կարող եք կարդալ ավելին մասնագետների և նրանց հյուրընկալող կազմակերպությունների փորձի և ձեռքբերումների վերաբերյալ։

2016-2017թթ-ին Փորձի փոխանակման նախագիծը վերագործարկվել է՝ Հայաստանից և Թուրքիայից 18 մասնագետների հնարավորություն տալով չորսից ութ ամիսների ընթացքում ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում։

Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի երկրորդ փուլում հարևան երկրի հայտատուներին փորձի փոխանակման իրենց ծրագրեր են առաջարկել 50 կազմակերպություն Թուրքիայից և 33 կազմակերպություն Հայաստանից։ Փորձի փոխանակման հնարավորություններից օգտվելու համար 2016թ․ հուլիսին հայտարարվել է բաց մրցույթ, որի արդյունքում ստացվել է ընդհանուր առմամբ 32 հայտ՝ 4-ը Թուրքիայից և 28-ը Հայաստանից։

Ընտրության գործընթացնում, ելնելով Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծի կանոնակարգից, ստացված հայտերը տրամադրվել են համապատասխան հյուրընկալող կազմակերպություններին և անկախ ընտրող հանձնաժաղովին։ Մասնագետները ընտրվել են համաձայն Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծի կանոնակարգում առկա ընտրության չափանիշների և առաջնայնությունների։ Ընտրության գործընթացի արդյունքում մենք ուրախ ենք հայտարարել, որ երկու երկրներից ընդհանուր առմամբ 11 մասնագետ իրենց փոխանակման նախագծերն են իրականացնելու հարևան երկրում՝ 2016թ․ նոյեմբերից  մինչև 2017թ․ հունիսն ընկած ժամանակահատվածում։

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

Ալիսա Զուռնաչյան Կադիր Հաս համալսարանի միջազգայնագիտության և եվրոպագիտության կենտրոն
Գայանե Այվազյան Ստամբուլի Շեհիր համալսարանի ժամանակակից թուրքագիտության կենտրոն
Նարեկ Սեֆերյան Ստամբուլի քաղաքականության կենտրոն
Արփենիկ Աթաբեկյան Տարածական արդարության կենտրոն․ Ստամբուլից վեր
Արմեն Օհանյան Ջան հրատարակչություն
Արծրուն Փիվազյան Բողազիչի համալսարանի խաղաղության կրթության, կիրառման եւ հետազոտության կենտրոն
Անահիտ Ղազարյան Կադիր Հաս համալսարանի ցկյանս ուսուցման կենտրոն
Գրետա Նիկողոսյան Սաբանջը համալսարանի արվեստի և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
Մարիա Եղիազարյան Ռեթ ֆիլմ և Լիման ֆիլմ
Հասմիկ Թանգյան ԲոՄոՎու․ Սպորտն ու մարմնի շարժումը հանուն սոցիալական հզորացման միություն
Դույգու Բոստանջը Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտ

Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի ընթացքում մասնակիցների ապրումները, տպավորություններն ու պատմությունները կկիսվեն հանրության հետ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր նախագծի կայքի միջոցով՝ www.armtr-beyondborders.org:

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի ընտրող հանձնաժողով՝

Իբրահիմ Բեթիլ

Սեմա Կըլըչեր

Զառա Լավչյան