ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

2016 – 2017թթ.-ի մասնակիցները

Անահիտ Ղազարյանը ուսանել է Երևանի պետական համալսարանում՝ ձեռք բերելով բակալավրի և մագիստրոսի կոչում Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն մասնագիտությամբ: Ուսումն ավարտելուց հետո Անահիտը երկու տարի աշխատել է որպես ռադիո լրագրող-հաղորդավար՝ վարելով մշակութային բլոգ և երկու հեղինակային հաղորդում: Զուգահեռաբար Անահիտը թղթակցել է «+Կինո» ամսագրին: 2014-2016թթ.-ին Անահիտը սովորել է Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտում (ICA): Նրա հետաքրքրության շրջանակը ընդգրկում է ժամանակակից և խորհրդահայ արվեստըը, ինչպես նաև արվեստ-փիլիսոփայություն փոխհարաբերությունը: Այժմ ICA-ում ուսանելու իր ծրագրի շրջանակներում Անահիտը աշխատում է «Նու-բա-րա-րած» բազմադիսցիպլինար փառատոնային ծրագրի վրա՝ որպես հետազոտող-համադրող:

Ներկայումս Անահիտ Ղազարյանը Հրանտ Դինք Հիմնադրամի Փորձի փոխանակման նախագծի մասնակից է Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի Ցկյանս ուսման կենտրոնում, որտեղ դասավանդում է հայերենը որպես օտար լեզու:


Արմեն Օհանյանը (գրական կեղծանունը՝ Արմեն Հայաստանցի) արձակագիր է և աշխուժակ։ Փիլիսոփայության բակալավրի աստիճան ստանալուց հետո՝ 2000-ից մինչև 2007թթ.դասավանդել է սահմանամերձ գյուղական դպրոցում։ 2000-ականներից սկսած հանդիսանում է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական երկխոսության ուղղությամբ մշտապես զբաղվող Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական կոմիտե ՀԿ-ի անդամ (այժմ նաև՝ խորհրդի անդամ)։ Վերադառնալով Երևան՝ 2007թ.-ին միացել է Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժմանը։

Արմենը իր գրական ուղին մեկնարկել է բավական ուշ՝ 30 տարեկանից հետո, ստեղծելով ինտերակտիվ հայ արձակի նորարար-փորձարարական գործեր։ Նա հեղինակն է «Կիկոսի վերադարձը» պատմվածնքերի ժողովածուի (2013) և «Մայրենիք. Դրոշ» վեպի (2015): Արմենի՝ «Կիկոսի վերադարձը» և «Գերաստղ Մարիոն» պատմվածքները Հայաստանում արժանացել են մի շարք գրական մրցանակների. նրա պատմվածքներից մեկը տպագրվել է «Եվրոպական լավագույն արձակ»-ի 2015թ.-ի հրապարակման մեջ:

Ներկայումս Ստամբուլում գործակցում է «Ջան» հրատարակչատան հետ՝ իբրև Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի մասնակից։ Իրականացնում է հայ-թուրքական գրական երխոսության նախագիծ, որի նպատակն է կազմակերպել «Հայը մեզանում» ժողովածուի արևելահայերեն տարբերակի հրատարակումը, ինչպես նաև Հայաստանի ընթերցող հանրությանը հավուր պատշաճի ներկայացնել գրքի 35 հեղինակներին։


Արփի Աթաբեկյան ծնվել է Երևանում 1989թ.-ին: Ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը (բակալավր): 2011 թ.-ին ստացել է DAAD (Der Deutsche Akademische Austauschdienst e. V.) և Հումբոլդտի համալսարանի ակադեմիական առաջադիմության կրթաթոշակ՝ սովորելով Սոցիոլոգիայի և քաղաքագիտության բաժնում Միջին Արևելքի Տեխնիկական (Անկարա) և Հումբոլդտի համալսարաններում (Բեռլին) Գերմանա-թուրքական մագիստրոսական ծրագրի շրջանակներում (GeT MA): Արփին աշխատել է Բեռլինի Արևելագիտության ինստիտուտում (ZMO), Բեռլինի Սոցիոլոգիայի և քաղաքագիտության ինստիտուտում (WZB): Նա մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների (INALCO – Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, համագումար՝ «Ընտրելով լեզուն», 2013, Փարիզ, Ֆրանսիա, Լեզվի, գրականության ու հասարակության միջազգային համագումար, 2015, Բուբանեսվար, Հնդկաստան, «Ֆոկուս Կովկաս 2.0. Պատմություններ ու պատկերացումներ, Մոդեռնիզմը Կովկասում», Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարան, Ենա, Գերմանիա): Արփիի ակադեմիական դաշտի հետաքրքրություններն են ժամանակակից թուրք գրականությունը, գրական վերլուծությունը, քաղաքային սոցիոլոգիան, սոցիալական անտրոպոլոգիան, ֆեմինիզմը Թուրքիայում և Հայաստանում:

Արփիի՝ թուրքերենից կատարած թարգմանություններն են՝ Է. Շաֆաք «Ստամբուլի բիճը», վեպ, Անտարես հրատարակչություն, Երևան, 2012, Ա.Հ. Թանփընար «Խաղաղություն», վեպ, Անտարես հրատարակչություն, Երևան, 2013, Օ. Փամուք «Իմ անունը կարմիր է», վեպ, Անտարես հրատարակչություն, Երևան, 2014, Ա. Ումիթ «Ստամբուլի հուշը», վեպ, Անտարես հրատարակչություն, Երևան, 2015:

Ներկայումս Արփին ասպիրանտ է Ֆրիդրիխ Շիլլերի անվան Ենայի համալսարանի Կովկասյան ուսումնասիրությունների բաժնում: Նրա դեսերտացիայի թեման է «Կանանց բացառման քարտեզագրում. Անձնական, հասարակական և գենդերացված տարածքների ստեղծումը Երևան քաղաքում»: Արփին իր փորձի փոխանակումն իրականացնում է «Ստամբուլից վեր» Տարածական արդարության կենտրոնում, և նրա ուսումնասիրութունը կենտրոնացած է Քարաքյոյ թաղամասի գենդերացված տարածքների քարտեզագրման վրա:


Արծրուն Պիվազյանը սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ ստանալով բակալավրի կոչում Միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ: Ներկայումս նա սովորում է Իտալիայում՝ Հռոմի 3-րդ համալսարանում, Խաղասիրական հետազոտություններ. միջազգային համագործակցություն, մարդու իրավունքների և Եվրոպական Միության արտաքին քաղաքականություն մագիստրոսական ծրագրում: Արծրունը մասնակցել է մի շարք կամավորական նախագծերի քաղաքացիական կրթության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղասիրության ոլորտներում: Մասնակցել է Եվրոպական կամավորական ծառայության ծրագրին Բուխարեստում (Ռումինիա)` Թատրոնի և օրիգամիի մշակութային ասոցիացիայում (A.C.T.O.R): Արծրունը փորձի փոխանակում է կատարել Իտալիայում Rondine Citadella della Pace ուսանողական ծրագրի շրջանակներում:

Արծրուն Պիվազյանն այժմ Բողազիչի համալսարանի խաղաղության կրթության, կիրառման եւ հետազոտության կենտրոն է հաճախում՝ որպես Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակից: Նրա ներկայիս ուսումնասիրությունը ուղղված է խաղաղասիրական ծրագրերի մեջ հիշողության ունեցած դերին: Արծրունը վարում է նաև բլոգ՝ Peace and Decoration:


Դույգու Բոսթանջըն սովորել է Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի Արդյունաբերական դիզայնի բաժնում: Նա տարբեր տեսանյութեր է նկարահանում, զբաղվում է լուսանկարչությամբ և ժամանակակից պարերով: 2014թ.-ին նրա կարճամետրաժ ֆիլմը՝ «Սիմուլաքրում», ցուցադրվել է SinemaDansAnkara ֆիլմերի փառատոնին: Արդեն երեք տարի է, ինչ Դույգուն փորձում է բացահայտել իր մարմինը՝ մշակելով համապատասխան պարային շարժումներ:

Ներկայումս Դույգուն Փորձի փոխանակման իր նախագիծն իրականացնում է Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտում: Նու ուսումնասիրություն է կատարում Հայաստանի և Թուրքիայի ազգագրական պարերի վերաբերյալ, որի հիման վրա էլ մշակելու է ժամանակակից պարային ներկայացում: Դույգուն իր նախագծի մեջ ընգրկելու է տեսանյութեր և լուսանկարչական տարրեր:


Գայանե Այվազյանը ծնվել է Երևանում և իր բուհական և հետբուհական ուսումնառությունը ստացել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Պատմության ֆակուլտետում: 2013թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Երեմիա Քյոմուրճյանի պատմագրական ժառանգությունը» թեմայով: Աշխատել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ, իսկ այժմ Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում ավագ գիտաշխատող է: Գայանեն մասնակցել է տարբեր տեղական ու միջազգային գիտական ծրագրերի, գիտաժողովների: Նա հեղինակ է մի շարք հոդվածների:

Գայանեն Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի մասնակիցներից է և իր փորձի փոխանակումը կատարում է Ստամբուլի Շեհիր համալսարանի Ժամանակակից թուրքագիտության կենտրոնում: Նա կատարելու է տեքստային ուսումնասիրություն, ինչպես նաև ուսումնասիրություն Երեմիա Քյոմուրճյանի պատմագրական ժառանգության վերաբերյալ:


Գրետա Նիկողոսյանը մասնագիտությամբ թարգմանիչ է: 2007թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում, այնուհետև ուսումը շարունակել է Շվեդիայում՝ Մալմոյի համալսարանի Եվրոպագիտություն բաժնում: 2015թ.-ին Գրետան ավարտել է նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Մասնագիտական թարգմանություն և ծրագրերի կառավարում բաժինը:

Ներկայումս Գրետան Մատենադարանում՝ Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, ձևակերպված է որպես հայցորդ. նրա ուսումնասիրության թեման է «Մխիթարյանների՝ ֆրանսերենից հայերեն կատարված թարգմանությունները 18-19 դդ.»: Եվ քանի որ Մխիթարյան Միաբանության ակունքները գտնվում են Պոլսում, որտեղ Մխիթար Աբբահայրը և նրա հետևորդները 1700 թվականից ի վեր սկսել են սուրբգրային, հոգևոր և աստվածաբանական աշխատությունների և տեքստերի հրապարակումը, Գրետայի նպատակն է ավելի խորը հետազոտություն կատարել իր ատենախոսության շրջանակներում, ուսումնասիրել և վերհանել այն մշակութային միջավայրը, որը կարելի էր տեսնել 18-րդ դարի Ստամբուլում, որն էլ դարձավ հայկական թարգմանական կենտրոններից մեկը և վերոնշյալ Թարգմանության դպրոցի օրրանը:

Հրանտ Դինք հիմնադրամի կողմից գործարկված Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում Գրետան իր փորձի փոխանակումը անցկացնում է Ստամբուլի Սաբանջը համալսարանում: Վերջինիս հետ համագործակցությունը Գրետային հնարավորություն կտա ավարտելու իր թեզը և զարգացնելու իր ուսումնասիրությունը Մխիթարյանների՝ հայ մշակույթի և գրականության մեջ ունեցած ներդրման վերաբերյալ:


Մարիա Եղիազարյանը ծնվել է Երևանում: Մանկության 7 տարիներն անցկացրել է Մոսկվայում: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի թարգմանչական բաժինը:

2011-2015թթ.-ին Մարիան աշխատել է Սիվիլիթաս հիմնադրամի մեդիա նախագիծ Սիվիլնեթ ինտերնետային կայքում որպես լրագրող: Բացի քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային նյութեր պատրաստելուց, Մարիան Սիվիլնեթի թիմով պարբերաբար այցելում էր Ստամբուլ և լուսաբանում պոլսահայերի կյանքը, մարդկային պատմությունները: 2015թ.-ին մեկ տարով մեկնել է Ֆրանսիայի Մարսել քաղաք՝ Urban Prod մուլտիմեդիա ասոցիացիայում աշխատելով սոցիալական վավերագրական ֆիլմերի և ծրագրերի վրա:

Մարիան շատ է ճամփորդում 7 իր կյանքի ամենաանմոռանալի հիշողությունները կապված են իր՝ Ճապոնիայի 18 քաղաքներ կատարած այցելության հետ:

Մարիան ներկայումս Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում իր փորձի փոխանակումն է կատարում Liman Film-ում և RET Film-ում: Նա մասնակցում է նշված երկու գործակալությունների ընթացիկ ծրագրերի արտադրական և հետարտադրական գործընթացներին, ինչպես նաև աջակցում է ֆիլմերի փառատոնի դիմորդներին:


Նարեկ Սէֆէրեանը ծնվել և մեծացել է Հնդկաստանում՝ Նյու Դելիում: Սկսելով իր բարձրագույն կրթությունը Երևանի Պետական համալսարանի Քաղաքագիտության բաժնում՝ նա այնուհետեւ ուսանել է Միացյալ Նահանգների Սանթա Ֆե քաղաքում՝ St. John’s College-ում՝ ստանալով բակալավրի կոչում Դասական ազատական արվեստների ոլորտում: Նա իր մագիստրոսական ուսումն անցկացրել է Ֆլեթչըրի անվան Իրավագիտության եւ դիվանագիտության դպրոցում, ինչպես նաև Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայում: 2013-2016 թթ.-ին Նարեկը դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Նարեկը խորը և բազմակողմանի հետաքրքրություն է տածում հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում: Նա իր փորձի փոխանակումն անցկացնում է Սաբանջը համալսարանի՝ Ստամբուլի քաղաքականության կենտրոնում, և նրա ուսումնասիրությունը կենտրոնացած է հայերի և թուրքերի՝ իրար հանդեպ ունեցած պատկերացումների վրա: Նրա գրություններին և այլ ստեղծագործություններին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքը՝ naregseferian.com:


Մեհմեթ Քարասուն իր բակալավրի աստիճանը ստացել է՝ ուսանելով Էգե համալսարանի Հոգեբանության ֆակուլտետում: Համալսարանի հետազոտական նախագծերում որպես օգնական աշխատելով՝ Մեհմեթը շարունակում է իր կրթությունը։ Նա հեղինակել է մի շարք հոդվածներ ինչպես ազգային, անպես էլ միջազգային հարթակներում։

2015թ․-ի ապրիլին Մեհմեթ Քարասուն Հայաստան-Թուրքիա Ճանապարհորդական դրամաշնորհի աջակությամբ իր գործընկերների հետ այցելել է Երևան՝ երկու երկների միջև հակամարտությունների խաղաղ լուծման շուրջ երիտասարդների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ընկալումների վերաբերյալ հասարակական-հոգեբանական հետազոտության համար դաշտային աշխատանք իրականացնելու նպատակով։

2017թ․-ի մարտից Հրանտ Դինք հիմնադրամի Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում Մեհմեթը իր հետազոտական աշխատանքը շարունակելու է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում (ՀՌԿԿ):


Բանու Փեքոլն իր ուսումը ստացել է Ուսքյուդարի Ամերիկյան ակադեմիայում, Քորնելլի համալսարանում, Քորթոլդ Արվեստի ինստիտուտում (բակալավրի աստիճան) և Ստամբուլի Տեխնիկական համալսարանում (գիտությունների դոկտորի կոչում)։ Օզյեին համալսարանի Ճարտարապետության բաժնում դոկ. Փեքոլը դասավանդել է Ճարտարապետության ու ճարտարապետական ժառանգության պատմություն: Նա դասավանդել է Ստամբուլի Տեխնիկական համալսարանում, Միմար Սինան Գեղարվեստի համալսարանում և Թուրքիայում Նիդեռլանդների Ինստիտուտում վերջիններիս բակավրի և մագիստրոսական ծրագրերի շրջանակներում։ Դոկ. Փեքոլն աշխատում է Մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայում՝ որպես Թուրքիայի ոչ-մուսուլմանական ժառանգության ճարտարապետության պահպանման ու վերագործարկման նախագծերի խորհրդատու։ Դոկ. Փեքոլը հանդիսանում է վերոնշյալ ասոցիացիայի, ինչպես նաև «Europa Nostra» Թուրքիայի հիմնադիր անդամ։ Նրա հետազոտական հետաքրքությունները ներառում են ճարտարապետական շինությունների պահպանումը, էներգախնայողական համակարգերի պահպանումը, պատմական կառույցների՝ նոր նպատակներով վերագործարկումը, ինչպես նաև վիճարկվող պատմական վայրերի պահպանումը։

Դոկ. Փեքոլը Զալցբուրգի Համաշխարհային սեմինարի՝ «Մշակույթի միջոցով հակամարտությունների փոխակերպման», ինչպես նաև CitizensLab նախաձեռնության մասնակից է և Global Diplomacy Lab միջազգային հետազոտական կենտրոնի անդամ։ Նա արժանացել է Otto Gründler մրցանակին, Հունաստանի Մշակույթի նախարարության դրամաշնորհին, Բոդոսսակի հիմնադրամի և Ստավրոս Նիարխոս հիմնադրամի համատեղ դրամաշնորհին, ինչպես նաև AVISTA մրցանակին։

Այժմ Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրաջանակներում դոկ. Փեքոլը Եվրասիա միջազգային համալսարանի հյուրընկալությամբ հետազոտական ու դաշտային աշխատանքներ է կատարում Հայաստանի ճարտարապետական ժառանգության պահպանման ոլորտում։


Ջանսու Յեթիշգինը սովորել է Ստամբուլի համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնում՝ ստանալով բակալավրի աստիճան: Համալսարանական կրթության վերջին տարվա ընթացքում, որպես երիտասարդության ու շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող ակտիվիստ, պրակտիկա է անցկացրել Հասարակական կամավորների հիմնադրամի Միջազգային հարաբերությունների բաժնում։ Այս ընթացքում Ջանսուն տարբեր քաղաքներում շրջակա միջավայրի իրազեկվածությանն ուղղված կրթական միջոցառումներ է իրականացրել, ինչպես նաև իր կազմակերպությունը ներկայացրել ուսանողական փոխանակման տարբեր ծրագրերում։ Կանաչ քաղաքականության ոլորտում ինքնազարգացման նպատակով պրակտիկա է անցկացրել Եվրոպայի Երիտասարդ կանաչների ֆեդերացիայում, ինչպես նաև աշխատել է Եվրոպական խորհրդարանի Կանաչ խմբի հետ՝ մասնակցելով կլիմայի փոփոխության վերաբերյալ քարոզարշավներին ու կարողությունների զարգացման միջոցառումներին։

Այժմս Ջանսուն Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում հետազոտական աշխատանք է իրականացնում Ուրբան կայուն զարգացման հիմնադրամում։


Րեզզան Ալագյոզն իր բակալավրի աստիճանը ստացել է Ստամբուլի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետից 2007 թ.-ին, իսկ մագիստրոսի աստիճանը՝ Նյու Յորքի Քաղաքային համալսարանից, որտեղ պաշտպանել է «Նեո-լիբերալ քաղաքականության ազդեցությունը Թուրքիայում 2000-2001թթ.-ին» խորագրով թեզը։ Րեզզանը ներկայումս Միմար Սինան համալսարանում գիտությունների դոկտորի թեկնածու է, ինչպես նաև Ադըյամանի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտաշխատող։ Րեզզանը հետազոտություն է իրականացնում երկու երկրների սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց առօրյա կյանքում փակ սահմանի ազդեցության, ինչպես նաև նրանց փոխընկալման վերաբերյալ իր՝ «Թուրքիայի և Հայաստանի միջև փակ սահմանը» խորագիրը կրող թեզի շրջանակներում։

Հրանտ Դինք հիմնադրանի Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում Րեզզան Ալագյոզը 4 ամիս իր հետազոտական նախագիծն իրականացնելու է Երևանի Պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում։ Հայաստանում գտնվելու ընթացքում Րեզզանը աշխատելու է տպագիր աղբյուրների, ինչպես նաև սահմանամերձ գյուղերից բանավոր պատմությունների հավաքագրման վրա։


Կարեն Թովմասյանն իր առաջին մագիստրոսի աստիճանը ստացել է 2007թ.-ին Երևանի Գլաձոր համալսարանում՝ Միջազգային հարաբերություններ և պատմություն որակավորմամբ, 2015թ.-ին ավարտել է Հանրային հարաբերությունների վրացական Ինստիտուտը (ՋԻՊԱ), որտեղ էլ ստացել է իր երկրորդ մագիստրոսի աստիճանը՝ Լրագրություն և մեդիայի կառավարում որակավորմամբ: Նա իր ուսումը շարունակել է ասպիրանտուրայում և մի շարք գիտական աշխատություններում ունի հրապարակված հոդվածներ Իրանում և Թուրքիայում 1945-1947թթ.-ին  Ամերիկայի Միացյալ Նահանգների վարած դիվագիտության վերաբերյալ:

Նա վերապատրաստվել է Ազատություն Ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, Միացյալ Ազգերի Կազմակերպության Հանրային տեղեկատվության բաժնի (UNDPI) երևանյան գրասենյակում, ինչպես նաև Մերձավոր և Միջին Արևելքի Գերմանական ասոցիացիայի (NUMOV) բեռլինյան գրասենյակում:

Կարեն Թովմասյանը լրագրության ոլորտում աշխատում է 2013թ.-ից և այդ ընթացքում աշխատել է Հայաստանում և Հարավային Կովկասում ճանաչված այնպիսի մեդիա կազմակերպություններում, ինչպիսիք են iLur.am, 7or.am, newscaffe.ge, Jam-news.net, Georgia Today: Ներկայումս նա հանդիսանում է Վրաստանում անգլիալեզու խոշորագույն մեդիա միավորման՝ Georgia Today-ի հայաստանյան թղթակիցը՝ արտասահմանյան լսարանի համար լուսաբանելով Հայաստանում տեղի ունեցող կարևորագույն քաղաքական իրադարձությունները: Իր լրագրողական հմտությունները Կարենը զարգացրել է Գերմանիայում, Չեխիայում, Լիտվայում, Իսրայելում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և Թուրքիայում մի շարք լրագրողական աշխատաժողովների, սեմինարների և ծրագրերի շրջանակներում:

Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում Կարենը իր գործունեությունը ծավալում է Ստամբուլում՝ A&B Քըմյունիքեյշնս կազմակերպությունում։


Գևորգ Գալտակյանը 2008թ.-ին ավարտել է Ֆիզմաթ հատուկ դպրոցը, որի շնորհիվ ձևավորել է իր վերլուծական ունակությունները: Այնուհետև Գևորգը որոշեց կիրառել իր խնդիրներ լուծելու կիրքը հասարակական գիտություններում. նա սովորել է Երևանի Պետական համալսարանում՝ ստանալով բակալավրի (2013) և մագիստրոսի (2015) կոչումներ Թյուրքագիտություն մասնագիտացմամբ: Գևորգն իր մագիստրոսական թեզը գրել է Օսմանյան խորհրդարանի (Մեջլիս-ի Մեբուսան) պատգամավոր Գրիգոր Զոհրապի՝ 1909թ.-ին տպագրած «Քրեական իրավունքի փիլիսոփայության դասախոսությունների գրառումների լեզվաբանական վերլուծություն» թեմայով: 2014թ.-ից ի վեր նա աշխատում է որպես թարգմանիչ։

Գևորգը Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում հետազոտություններ կանցկացնի Ստամբուլի Շեհիր համալսարանի Ժամանակակից թուրքագիտության կենտրոնում: