ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

2016-2017թթ․ Փորձի փոխանակման նախագծի երրորդ փուլ

Հրանտ Դինք հիմնադրամը ուրախությամբ հրապարակում է Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի 3-րդ փուլի մասնագետների ընտրության արդյունքները։

Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծը գործարկվել է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից 2014թ.-ին՝ ելնելով երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում։ Փորձի փոխանակման նախագիծը մասնավորապես նպատակ է հետապնդում միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրելու այնպիսի ոլորտների շրջանակներում, որտեղ նկատվում է փորձի փոխանակման և կայուն համագործակցության կարիք, այդ թվում գիտության, քաղաքացիական հասարակության, մեդիայի, մշակույթի և արվեստի, իրավագիտության և թարգմանչական գործի ոլորտներում:

Փորձի փոխանակման նախագիծը հայ և թուրք մասնագետներին հնարավորություն  է տալիս չորսից վեց ամիսների ընթացքում ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում։

Փորձի փոխանակման հնարավորություններից օգտվելու համար 3-րդ փուլի շրջանակներում 2016թ․-ի նոյեմբերին հայտարարվել է բաց մրցույթ, որի արդյունքում ստացվել է ընդհանուր առմամբ 14 հայտ՝ 8-ը Թուրքիայից և 6-ը Հայաստանից։

Ընտրության գործընթացնում, ելնելով Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծի կանոնակարգից, ստացված հայտերը տրամադրվել են համապատասխան հյուրընկալող կազմակերպություններին և անկախ ընտրող հանձնաժաղովին։ Փորձի փոխանակման մասնագետները ընտրվել են համաձայն Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի կանոնակարգում առկա ընտրության չափանիշների և առաջնայնությունների։

Ընտրության գործընթացի արդյունքում մենք ուրախ ենք հայտարարելու, որ երկու երկրներից ընդհանուր առմամբ 6 մասնագետ իրենց փոխանակման նախագծերն են իրականացնելու հարևան երկրում՝ 2017թ․ փետրվարից 2017թ․ հունիսն ընկած ժամանակահատվածում։

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

Բանու Փեքոլ Եվրասիա միջազգային համալսարան
Մեհմեթ Քարասու Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ
Ջանսու Յեթիշգին Ուրբան կայուն զարգացման հիմնադրամ
Ռեզզան Ալագյոզ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն
Գևորգ Գալտակյան Ստամբուլի Շեհիր համալսարան
Կարեն Թովմասյան A&B Քըմյունիքեյշնս

 

2014-2015 թթ.-ին իր 1-ին փուլի շրջանակներում Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծը սատարել է 12 մասնագետի Հայաստանից և 6 մասնագետի Թուրքիայից,  որոնք իրենց գործունեությունը ծավալել են Ստամբուլում, Երևանում և Գյումրիում։ Մասնագետների և նրանց հյուրընկալող կազմակերպությունների փորձի և ձեռքբերումների մասին ավելին տեղեկանալու համար՝ հետևեք Սահմաններից վեր հրապարակման հղմանը:

Փորձի փոխանակման նախագծի՝ 2016թ.-ի հուլիսին հայտարարված  2-րդ փուլի արդյունքում ընտրվել է 9 մասնագետ, որոնք հարևան երկրում իրենց գործունեությունը սկսել են ծավալել 2016թ.-ի նոյեմբերից և այն շարունակելու են մինչև 2017թ.-ի հունիսը:

Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի ընթացքում մասնակիցների տպավորություններն ու պատմությունները կկիսվեն հանրության հետ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր նախագծի կայքի միջոցով:

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի ընտրող հանձնաժողով՝
Իբրահիմ Բեթիլ
Սեմա Կըլըչեր
Զառա Լավչյան