ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Փետրվարյան Իրադարձություններ

Astghik Igityan and Sargis Khandanyan

Աստղիկ Իգիթյան և Սարգիս Խանդանյան

«Հայաստանը մեկ ժամում»՝ Նոր Ռադիոյի եթերում

Ամեն շաբաթ օր՝ ժամը 16:00-ին, Աստղիկ Իգիթյանը և Սարգիս Խանդանյանը Նոր Ռադիոյի եթերում վարում են «Հայաստանը 1 ժամում» ռադիոծրագիրը: Նախորդ շաբաթվա հայաստանյան լուրերը ներկայացնելուց հետո՝ նրանք ներկայացնում են Հայաստանում ու Ստամբուլում կայանալիք միջոցառումները: Համեմատելով Հայաստանի և Թուրքիայի իրականությունները՝ Աստղիկն ու Սարգիսը խոսում են քաղաքականության և մշակույթի, սոցիալական արդարության և կրթության մասին: Ծրագրի մի մաս են կազմում նաև Հայաստանից ժամանած հատուկ հյուրերի՝ սեփական փորձի և ծրագրերի մասին պատմությունները: «Հայաստանը 1 ժամում» ծրագիրը՝ իր նորանոր փնտրտուքներով և քննարկումներով հանդերձ, կշարունակվի մինչ Փորձի փոխանակման ծրագրի ավարտը:

Իսթանբուլ Մոդեռն Հավաքածուի Շրջայց

Փետրվարի 5-ին Թուրքիայում Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանի կուրատորական բաժինը կուրատող Սեդա Շեկոյանի առաջնորդությամբ թանգարանի մշտական հավաքածուի շրջայց էր կազմակերպել՝ հատուկ Հրանտ Դինք Հիմնադրամի թիմի, Իսթանբուլ Մոդեռն թանգարանի աշխատակազմի և Ստամբուլում իրենց Փորձի փոխանակման ծրագրերն իրականացնող հայ մասնակիցների համար: Վերջիններս գտնվում են Ստամբուլում շնորհիվ նույն նախագծի: Սեդան հավաքածուից ներկայացրեց 15 ստեղծագործություն. շրջայցը տևեց ավելի քան մեկ ժամ:

22Իսթանբուլ Մոդեռնի հավաքածուի «Անցյալն ու Ապագան» խորագիրը կրող մշտական ցուցադրությունը քննում է Թուրքիայի արվեստի պատմությունը՝ մոդեռն և ժամանակակից արվեստի գործերի տեսանկյունից: Ցուցահանդեսի ժամանակագրական շերտն իրենից ներկայացնում է Թուրքիայում մոդեռն ու ժամանակակից արվեստի էվոլուցիայի վերաբերյալ ակնարկ: Առավել ուշագրավ է այն, որ ցուցահանդեսը աշխարհի տարբեր ծայրերում գտնվող արվեստագետներին համախմբում է մի հարկի տակ: Հավաքածուի համար տրամադրված աշխատանքների մեծ մասը կա՛մ թանգարանի սեփականությունն են, կա՛մ փոխ են առնված դոկտոր Ֆ. Նեժաթ Էջզաջըբաշը հիմնադրամից: Լույս սփռելով Իսթանբուլ Մոդեռնի հավաքածուից շուրջ 15 աշխատության վրա և քննարկելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «հապաղում», «սինխրոնիզացում» և «թարգմանություն»՝ Սեդա Շեկոյանի խոսքը կենտրոնացած էր քննադատական թեմաների վրա, ինչպես, օրինակ, թանգարանի՝ որպես դիսկուրսային գործիքի մշտական հավաքածուի դերը և այլն:

Փորձի փոխանակման ծրագրի մասնակիցները Պոլսո Հայոց Պատրիարքարանում

IMG_0187Չնայած մենք Պոլսո Հայոց Պատրիարքարան այցելելու հրավեր ունեինք, այդուհանդերձ Պատրիարքի հետ անձամբ հանդիպելն ուրախ անակնկալ էր մեզ համար: Շնորհիվ Հայաստան-Թուրքիա Ճանապարհորդական Դրամաշնորհի Ընտրող Հանձնաժաղովի Անդամ Դիքրան Ալթունի՝ հանդիպումը տեղի է ունեցել 2015 թվի փետրվարի 13-ին Հրանտ Դինք Հիմնադրամի Փորձի փոխանակման նախագծի մասնակիցների և Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձր. Տ. Արամ Ս. Արքեպս. Աթէշեանի միջև: Հընթացս քննարկվեցին նաև որոշ խնդիրներ. իհարկե, խնդիրների մի մասն էլ անդրադառնում էր Թուրքիո և Պոլսո հայ համայնքներին, այդ թվում՝ Թուրքիայում իսլամականացված հայերին, սիրիահայերին և Թուրքիայում նրանց հեռանկարներին, Թուրքիայի քաղաքական մթնոլորտին և դրա՝ Պատրիարքության վրա ունեցած ազդեցությանը: Շրջայցը Պատրիարքության թանգարանով Փորձի փոխանակման նախագծի մասնակիցներին տարավ դեպի հայերի քրիստոնեական պատմության անցյալը:

Հրաժեշտ Դանիելին

IMG_0921Ինչպես կատակով նշել էր փորձի փոխանակման ծրագրի մասնակիցներից մեկը, Ստամբուլի ապապաշարման գործընթացն սկսված է: Փետրվարի 13-ին Փորձի փոխանակման ծրագրի մասնակիցները հավաքվել էին Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման ծրագրի համակարգող Զեյնեփ Սունգուրի տանը՝ “görüşürüz” ասելու (թարգ.՝ կտեսնվենք) Դանիել Խաչատրյանին՝ Հիմնադրամի Փորձի փոխանակման նախագծի մասնակիցներից մեկին: Դանիելն իր ծրագիրն իրականացնում էր Թուրքիայի Տնտեսական և Սոցիալական Ուսումնասիրությունների Հիմնադրամում (TESEV): Դանիելի՝ TESEV-ում իրականացրած աշխատանքի արդյունքներից մեկն էլ ԵՄ և Հարավային Կովկասի միջև հարաբերությունների ներկային և ապագային անդրադարձող հրաշալի մի հրատարակություն է. այն հասանալի է նաև առցանց:

Երկու լրագրողների այցը Բիանետ

Փետրվարի 18-ին Փորձի փոխանակման ծրագրի մասնակիցներից երկուսը` լրագրողներ Աննա Մուրադյանը և Աստղիկ Իգիթյանը, այցելեցին Բիանետ (Bağımsız İletişim Ağı` Անկախ հաղորդակցման ցանց), որը Ստամբուլում գտնվող թուրքական անկախ լրատվական գործակալություն է:
Հանդիպման ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան զրուցել գլխավոր խմբագիր Նադիրե Մաթերի հետ: Հանդիպումը արդյունավետ էր նաև այն առումով, որ քննարկվեցին հետագա համագործակցության ծրագրեր:

Ղափամա

Սոնա Մնացականյանի խոսքերով` Ստամբուլում անցկացրած իր փորձի փոխանակման ծրագրի ավարտից հետո որտեղ էլ և երբ էլ որ ղափամա պատրաստի կամ ուտի, հիշելու է Ստամբուլը: Իսկ ինչու՞: «Որովհետև միայն այստեղ եմ սկսել պատրաստել ղափամա », -ասում է Սոնան: Երբ հանդիպում ես տարբեր երկրներից եկած մարդկանց և քննարկում այնպիսի հարցեր, ինչպիսիք են քաղաքականությունը, կենսակերպը, յուրաքանչյուր երկրում առկա կրթական համակարգը, պարզապես անհնար է խուսափել ամենահամեղ մասից` խոհանոցից: Հայկական և թուրքական խոհանոցների կերակրատեսակների միջև քիչ տարբերություն կա, ուստի երբ ցանկանում ես ցույց տալ համային երանգների մեկ այլ աշխարհ, ղափաման գալիս է օգնության: Ղափամա պատրաստելը դժվար չէ, պարզապես երկար ժամանակ է պահանջվում դրա համար: Ինտերնետում կարող եք գտնել բաղադրատոմսը (ես էլ եմ ինտերնետից նայել, քանի որ Հայաստանում հիմնականում մայրս և տատիկս էին դրանից պատրաստում, և ես երբեք չեմ իմացել դրա պատրաստման մանրամասները ) , այնուհետև գնալ մթերային խանութ կամ եթե Թուրքիայում եք` բազար (bazar): Մի´ խուսփեք իմպրովիզացիա անելուց. եթե բաղադրատոմսում նշված է միայն մեկ կամ երկու տեսակի ընդեղեն, միշտ կարող եք ավելացնել այլ տեսակներ, նույնը վերաբերում է նաև չրերի տեսականուն: Մեղրի և կարագի հարցում նույնպես չպետք է ժլատ գտնվել: Ի դեպ, ղափամային նվիրված երգում այս երկու բաղադրամասերն են նշված, սակայն դա չի նշանակում, որ մյուսները կարևոր չեն: Այո, ինչպես կռահեցիք, այս կերակրատեսակի մասին մի երգ կա և կարող եք այն պատրաստելը զուգակցել երգով, և վստահեցնում եմ Ձեզ, այդ դեպքում այն ավելի համեղ կստացվի: Այս մասին կարող են վկայել նրանք, որ փետրվարի 28-ին եկել էին գարունը դիմավորելու և հրաժեշտ ասելու փորձի փոխանակման ծրագրի մասնակիցներից մեկին` Աստղիկ Իգիթյանին: