ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Մարտ Ամսվա Իրադարձություններ

Քննարկում Բնապահպան ճարտարագետների պալատում

IMG_1228

2015թ.-ի մարտի 7-ին Սոֆյա Մանուկյանը մասնակցեց Բնապահպան ճարտարագետների պալատում կազմակերպված քննարկմանը (Union of Chambers of Turkish Engineers and Architects): Նրան հրավիրել էին ներկայացնելու թերթաքարային գազի և դրա արդյունահանման արդյունքում մարդու իրավունքների վրա հնարավոր բացասական ազդեցությունների վերաբերյալ զեկույց: Հանդիպման ժամանակ նա պատմեց ԱՄՆ-ի տարբեր նահանգներում արդյունահանման բացասական փորձի մասին, որից հետո նա մեկնաբանեց այն իրավունքները, որոնք խախտվում են արդյունահանման արդյունքում: Նա նաև պատմեց թերթաքարային գազի արդյունահանման մեթոդի դեմ համաշախարհային ընդդիմության մասին, ինչպես նաև ներկայացրեց Թուրքիայում թերթաքարային գազի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Այս թեման սերտ կապ ունի Սոֆյա Մանուկյանի ներկայիս հետազոտության հետ, որը նա իրականացնում է Ստամբուլի Բիլգի համալսարանում` որպես Հրանտ Դինք հիմնադրամի Փորձի փոխանակման ծրագրի մասնակից: Նա ուսումնասիրում է Հայաստանում և Թուրքիայում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտը և մարդու այն իրավունքները, որոնք խախտվում են այդ ոլորտի սխալ կառավարման արդյունքում:

Գենդերային և հիշողության շրջայց Իսթիքլալ փողոցում

DSC01751

Քարաքութու միության (Karakutu Association) և Սաբանջը համալսարանի գենդերային ֆորումի (Sabancı University Gender Forum) կողմից կազմակերպված Գենդերային և հիշողության շրջայցը եզակի փորձառություն էր: Իսթիքլալ փողոցը այս օրերին այնքան մարդաշատ և աղմկոտ է, որ երբեմն շենքերը նույնանման գծերի են նմանվում: Մինչդեռ շրջայցին մեր մասնակցությունը թույլ տվեց կանգ առնել մի պահ և դիտարկել մի շարք պատմական շենքեր ոչ թե դրանց արտաքին տեսքի առումով, այլ այն հիշողության, որ ամփոփված էր դրանց մեջ:

Կանանց միջազգային օրը Երևանում` կապոեյրայի ոգով

nil

Հայաստանում Փորձի փոխանակման իմ նախագծի շրջանակներում չորս ամիս էր արդեն, որ անցկացնում էի սոցիալ-ֆիզիկական կապոեյրայի դասեր, որոնց նպատակն էր կանանց ավելի հզոր դարձնել և խրախուսել նրանց դիմակայել դժվարություններին և խնդիրներին երկխոսության և ներգրավման միջոցով: Մարտի 8-ին՝ Կանանց իրավունքների միջազգային օրը, մի խումբ կանայք Երևանում հանրային ցույց անցկացրին: Դասերի մասնակցած 35 կանանցից վեցը խիզախորեն միացան ինձ` ցուցադրելու մեր` մարմնի երկխոսության շուրջ տարված մեծ աշխատանքի արդյունքները:

Ես զարմանք ապրեցի յուրաքանչյուր մասնակցի ցուցաբերած քաջության համար, երբ այդ օրը նրանք ցույց տվեցին, թե աշխարհին նվիրելու ինչքան բան կա կուտակված իրենց մեջ:Երգելով և պարելով` այդ խմբի կանայք ցուցադրում էին, թե ինչպես յուրաքանչյուր անհատ կարող է համադրել պայքարը և հարգանքը, վերափոել ագրեսիան խաղի և հումորի միջոցով պահանջել արժանապատվություն:

Դասախոսություն Կարսի մասին

Մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի
Արևելագիտության ինստիտուտում Ջանդան Բադեմը դասախոսություն կարդաց Ռուսաստանի իշխանության օրոք գտնվողԿարս նահանգի մասին (1878-1918): Դասախոսությունից հետո նաև հարց ու պատասխան տեղի ունեցավ ինստիտուտի գործընկերների մասնակցությամբ: Պարզվեց, որ Ջանդանն առաջին թուրք պատմաբանն էր, ով դասախոսթյուն էր կարդում ինստիտուտում:

Զատիկը Գեդիկփաշա հայկական դպրոցում

IMG_1359

Զատիկից մեկ շաբաթ առաջ`մարտի 29-ին, Լևոն Վարթուհյանի դպրոցի միության սաները «Ութը» հասարակական կազմակերպության հետ մեկտեղ Բեզջյան կենտրոնում կազմակերպեցին անմոռանալի օր Հրանտ Դինքի անվան Գեդիկփաշա հայկական դպորցի աշակերտների համար: Սոֆյա Մանուկյանը մասնակից եղավ միջոցառման կազմակերպչական աշխատանքներին: Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի ժամանակակից բեմադությունից հետո, որ երեխաները հմուտ կերպով ներկայացրին հանդիսատեսին, ընթրիք էր կազմակերպվել: Ընթրիքից հետո երեխաները ներկեցին զատիկի ձվեր, որին հաջորդեցին խաղեր ու երաժշտություն: Օրը իսկապես ուրախ անցավ երեխաների և բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված էին կազմակերպչական աշխատանքներում: Պարզվեց, որ սա միակ նման միջոցառումը չէր, և որ այսօր քայլեր են իրականացվում Պոլսի հայերի և Ստամբուլում բնակվող Հայաստանի հայերի միջև առավել սերտ կապեր ստեղծելու ուղղությամբ, մասնավորապես այն հայերի, ովքեր երկար ժամանակով բնակվում են Ստամբուլում և նրանց երեխաները այցելում են Հրանտ Դինքի անվան ոչ պատական դպրոցը: Սոֆյա Մանուկյանը իր շնորհակալությունն է հայտնում կազմակերպիչներին նման հիասքանչ նախաձեռնության համար, ինչը հայերին առավել է մոտեցնում միմյանց:

Վիդեո արվեստ Հայաստանից և Թուրքիայից

2014-2015թ.-ի Արվեստագետների ֆիլմերի միջազգային փառատոնը ցուցահանդես-ծրագիր է` նվիրված ժամանակակից վիդեո արվեստին, ուր ցուցադրվում են վիզուալ արվեստագետների շարժական պատկերները, անիմացիաներն ու ֆիլմերը, որոնց մեջ արծածվում են երկու հարևան երկրների` արվեստի հետ կապված հարցեր: Ներկայացվող տեսանյութերը ստեղծվել են սկսած 2000թ.-ից հայ և թուրք 6 արվեստագետների կողմից, ովքեր տարբեր սերունդների ներկայացուցիչն եր են (Գյուլսուն Քարամուստաֆա և Տիգրան Խաչատրյան, Օվսաննա Շեկոյան և Ալի Կազմա, Սեֆեր Մեմիշողլու և Դիանա Հակոբյան):

Seda

Այս միջոցառմանը, ցուցադրելով տեսանյութերը, Սեդա Շեկոյանը փորձեց բացահայտել արվեստի և իրականության միջև կապը «Մոտիվներն ընդդեմ թեմաների ընդդեմ վերաբերմունքների» խորագրով տեսանյութի միջողցով: Թեման ( անձնական և քաղաքական պատմություններ, հավաքական հիշողություն, աշխատանք, բնություն և մշակույթ, հեղափոխական անցյալ և այլն) առաջարկում է համընդհանուր համատեքստ, մինչդեռ մոտիվը տալիս է հնարավորություն բազում հարցեր և քննարկումներ իրականացնելու համար: Վերաբերմունքներն էլ ենթադրում են առերեսում` նկատի ունենալով Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր անցյալը, ներկան և հավանական փոխկապակցված ապագան: