ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Հունվարյան իրադարձություններ

Բնապահպանական թեմայով զեկույց

IMG_0818

Բնապահպանական ոլորտի ինժիներիների պալատի ստամբուլյան մասնաճյուղում (Chamber of Environmental Engineers Istanbul branch) աշխատող բնապահպանության գծով ինժիներ Մենեկշե Քըզըլդերեի և Փանգալթըի հայկական մասնավոր դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Զաֆեր Քյուրթարի կողմից նույն դպրոցում կազմակերպվել էր բնապահպանության թեմայով հանդիպում: Անցած տարիների ընթացքում պալատը նման հանդիպումներ անցկացրել է երիտասարդների համար` այս կերպ փորձելով տարբեր դպրոցներում նպաստել բնության պահպանությանը երիտասարդների շրջանում: Քանի որ հայկական դպրոցներում մեծ է հետաքրքրությունը այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսին է բնապահպանությունը, այս տարի պալատը հրավիրել է հայ հետազոտողի/բնապահպանի` այդ խնդիրը աշակերտներին ներկայացնելու համար: Հրանտ Դինք հիմնադրամում Փորձի փոխանակման ծրագրի մասնակից Սոֆիա Մանուկյանը, ով ներկայումս իր հետազոտական աշխատանքը իրականացնում է Ստամբուլի Բիլգի համալսարանում, և նրա հետաքրքրությունները տարածվում են բնապահպանության շրջանակներում, հնարավորություն ունեցավ զեկույցով հանդես գալու և նկարագրելու Հայաստանում տիրող բնապահպանական իրավիճակը, ինչպես նաև ունկնդիրների ուշադրությունը սևեռել բնապահպանության և մարդու իրավունքների միջև կապին:

Սոնա Դիլանյանը ներկայացրեց հակամարտությունների կարգավորման վերաբերյալ իր աշխատանքը Հիշողության կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում

???????????????????????????????

Հունվարի 15-16-ին Սոնա Դիլանյանը, ով ներկայումս իր հետազոտությունն է անցկացնում Բողազիջի համալսարանում Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի շնորհիվ, մասնակցեց Ստամբուլում կազմակերպված «Ճշմարտությունն ասելը և առերեսվելը. երկխոսության տարածաժրջանային դինամիկան» խորագրով միջազգային սեմինարին: Սեմինարին ներկա էին Պատմական երկխոսության և պատմությանը առերեսվելու տարածաշրջանային ցանցի (RNHDP) անդամ կազմակերպությունները: Սեմինարն ուղղված էր խաղաղաշինության, հակամարտության կարգավորման, անցումային արդարադատության և հաշտեցման ոլորտի տարբեր թեմաներին: Սոնայի ելույթը վերաբերում էր Հակամարտությունների տրանսֆորմացիայի Իմեջին կենտրոնում ունեցած իր աշխատանքին, մասնավորապես երկխոսության նախաձեռնություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում և այն մարտահրավերներին, որ ի հայտ են գալիս էթնիկական ինքնությունների հետ կապված տարանջատումներ ունեցող խմբերի հետ աշխատելիս:

Երկրորդ նախապատրաստական հանդիպումը

???????????????????????????????

Մեկ այլ նախպատրաստական հանդիպում տեղի ունեցավ Հրանտ Դինք Հիմնադրամում Փորձի փոխանակման նախագծի մասնակիցներ Էմինե Օնարան Ինջիրլիողլուի և Ջանդան Բադենի համար նախքան իրենց ծրագրերը Երևանում սկսելը: