ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Հոկտեմբերյան Իրադարձություններ

oryantasyon (1)Նախքան Թուրքիա մեկնելը Փորձի փոխանակման նախագծի հայ մասնակիցները Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) շենքում մասնակցեցին Հրանտ Դինք հիմնադրամի երևանյան ներկայացուցիչների կողմից կազմակերպված նախապատրաստական հանդիպմանը: Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ և մանրամասն տեղեկանալու, թե ինչ ակնկալիքներ կարող են ունենալ Թուրքիայում անցկացվելիք իրենց փորձի փոխանակման նախագծից: Նրանք տեղեկացան «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի և դրա բաղադրիչների մասին: Քննարկվեցին նաև մասնակիցներին հուզող կազմակերպչական շատ հարցեր:

oryantasyon (2)Նմանատիպ նախապատրաստական հանդիպում կայացավ նաև թուրք մասնակիցների համար Ստամբուլում՝ Հրանտ Դինք հիմնադրամում: Մասնակիցները քննարկում անցկացրին Հայաստանում կայանալիք փորձի փոխանակման գործընթացի, ինչպես նաև իրենց հյուրընկալող կազմակերպությունների առաջադրած ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունների և Հայաստանի և Թուրքիայի կազմակերպությունների միջև կապեր հաստատելու վերաբերյալ: Մասնակիցները Հայաստանի մասին երկար քննարկում ունեցան Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամ Դիկրան Ալտունի հետ:

oryantasyon (3)Թուրքիա ժամանելուց հետո հայ մասնակիցները հանդիպում ունեցան Հրանտ Դինք հիմնադրամում հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքի, Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամ Դիկրան Ալտունի և Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի ընտրող հանձնաժողովի անդամ Իբրահիմ Բեթիլի հետ:

Սահմանից սահման ձգվող զրույցներ

Երբ բանավիճել սիրող մարդիկ հավաքվում են մի տեղ, Երիտասարդական զրույցների (Young Talks) նման մի բան է ծնվում՝ սեմինարների շարք, որը համախմբում է երիտասարդ հետազոտողների, գիտնականների, քաղաքացիական հասարակության կամավորների Հայաստանից և Թուրքիայից՝ ներկայացնելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ունեցած իրենց դերը:

Սարգիս Խանդանյանը աշխատանքներ է տանում՝ երկու հարևանների միջև եղած տեղեկատվական բացը լրացնելու համար: Երիտասարդական զրույցների ժամանակ իր ունեցած զեկույցի ընթացքում նա ներկայացրեց այն ծրագրերի արդյունքները, որ ինքն ու իր գործընկերները իրականացնում են Սիվիլիտաս հիմնադրամում CivilNetTV առցանց լրատվական ալիքի միջոցով: Իր և իր գործընկերների պատրաստած ռեպորտաժները, որոնցից մի քանիսը նա ցուցադրեց իր ներկայացման ժամանակ, հանդես են գալիս որպես հիմնական լրատվամիջոցների այլընտրանքներ, քանի որ դրանք ներկայացնում են երկու երկրներում բնակվող, տարբեր մշակութային, մասնագիտական և էթնիկական պատկանելություն ունեցող մարդկանց, որոնք հայտնի և ոչ հայտնի խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ ձևավորում են նոր ընկալումներ՝ այս կերպ ընդլայնելով մտածողության ավանդական մոտեցման շրջանակները:

Սարգիսի և CivilNet-ի թիմի կողմից պատրաստված տեսանյութերը, որոնց թվում կան նաև անգլերեն նյութեր, կարելի է գտնել CivilNetTV-ի էջում:

Չըփլաք Այակլար (Çıplak Ayaklar)

Հոկտեմբերի 20-ին Սահմաններից վեր ծրագրի հայ մասնակիցները այցելեցին Չըփլաք Այակլար կոլեկտիվի պարի ստուդիա՝ ներկա գտնվելով նրանց՝ “Sen Balık Değilsin ki” («Ի վերջո դու ձուկ չես») խորագրով ներկայացմանը: Çıplak Ayaklar Kumpanyası-ին մի նախագծային խումբ է՝ կազմված տարբեր մասնագիտություն ունեցող պարողներից. խմբի նպատակն է խթանել ժամանակակից պարի՝ որպես Թուրքիայում արվեստի մի ճյուղի զարգացումը: Ներկայացումը իր մեջ պարունակում էր կատարողական արվեստի, պարի, պոեզիայի տարրեր, ինչպես նաև երաժշտություն և մարդու իրավունքների և ազատ արտահայտման թեմաների վերաբերյալ անդրադարձ: Ներկայացմանը հաջորդեց քննարկում Փորձի փոխանակման նախագծի մասնակիցների և կոլեկտիվի անդամների միջև: