ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Փորձի փոխանակման նախագիծ

Հրանտ Դինք հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում գործարկել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը` ելնելով երկու հարևան երկրների մասնագետների միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից: Փորձի փոխանակման նախագծից օգտվելու են Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8 ամիսների ընթացքում: Բացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջարկվող փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները նաև առաջարկել են ծրագրերի իրենց գաղափարները:

Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսի ոլորտներում, որոնք ենթադրում են հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդ թվում` գիտություն, քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, լեզու/ թարգմանչական գործ, իրավաբանություն և այլն:

63 կազմակերպություն Թուրքիայից և 25–ը Հայաստանից առաջարկեցին ծրագրեր` Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի համար: Նախագիծը, որը սկսեց դիմումներ ընդունել 2014 թ.-ի հունիսից, ստացավ 36 դիմում Թուրքիայից և 55-ը Հայաստանից:

Ինչպես նշվել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի կանոնակարգի ընտրության գործընթացին վերաբերվող բաժնում, դիմումներն ուղարկվել են հյուրընկալող կազմակերպություններին և անկախ ընտրող հանձնաժողովին: Հոկտեմբերին հայտարարվել են այն մասնագետների անունները, որոնք ընտրվել են հաշվի առնելով կանոնակարգում նշված նախընտրություններն ու ընտրության չափանիշները:

2014 թ.-ի հոկտեմբեր և 2015 թ.-ի մայիս ամիսների ընթացքում երկու երկրներից կժամանեն հարևան երկիր և իրենց ծրագրերը կսկսեն 18 մասնագետներ:

Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի ընտրող հանձնաժողովի կազմում են՝
Արևիկ Սարիբեկյանը
Իբրահիմ Բեթիլը
Սեմա Կըլըչերը