ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ
Haberler

Սփյուռքը և «սփյուռքաբնակները». սփյուռքի ձևավորման ուսումնասիրության նոր մոտեցումներ

Published on 04/06/2018 under Լուրեր

Այքութ Օզթյուրք

2018թ.-ի ապրիլի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց միջազգային գիտաժողով, որ ես նախաձեռնել էի իմ հյուրընկալող կազմակերպության՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի աշխատակիցների հետ միասին:

Գիտաժողովին 5 ակադեմիկոս, այդ թվում նաև ես, ներկայացրին աշխատանքներ սփյուռքի տարբեր ձևավորումների և փորձառությունների վերաբերյալ: Սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Ռուբեն Կարապետյանը իր ողջույնի խոսքով բացեց գիտաժողովը: Ես հանդես եկա տեսության և հետազոտության վրա հիմնված ներածական խոսքով՝ փորձելով ներկայացնել այն տարբեր ընկալումները, որ առկա են սփյուռքի և այն մարդկանց շուրջ, ովքեր իրենց սփյուքաբնակ են համարում: Բանախոսների շարքում էին նաև Հրագ Փափազյանը (Oxford), Խորեն Գրիգորյանը (ՀՀ ԳԱԱ), Արսեն Հակոբյանը (ՀՀ ԳԱԱ) և Զոի Գուդմանը (SOAS): Գիտաժողովի առանցքային ելույթներից էր Սիրանույշ Դվոյանի (AUA)՝ ֆրանսահայկական գրականության մեջ կորստի արտահայտման վերաբերյալ աշխատությունը:

https://armenianweekly.com/2018/04/11/diversifying-the-definition-of-diaspora/