ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ
Haberler

Սահմաններից վեր ծրագիրը մեկնարկող միջոցառում Գյումրիում

Published on 03/07/2017 under Uncategorized

Հրանտ Դինք հիմնադրամը և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը ի սրտե հրավիրում են «Սահմաններից վեր 2017-2019» (Հայաստան-Թուրքիա Երկխոսության ծրագրեր, Ճանապարհորդական դրամաշնորհ և Փորձի փոխանակման նախագիծ) ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը` ֆինանսավորված Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից

Օրը՝ հուլիսի 04, 2017
Ժամը՝ 14։00-15։00
Հասցե` Գյումրու քաղաքապետարանի «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ,
Աբովյան փ 133/3, Գյումրի, Հայաստան
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև հուլիսի 03-ը`
գրելով Վալյա Մարտիրոսյանին՝ valyamartirosyan@hrantdink.org
կամ զանգահարելով +374 93 231385 հեռախոսահամարին:
Հանդիպումը կանցկացվի հայերեն և անգլերեն լեզուներով և կուղեկցվի թարգմանությամբ:

Օրակարգ
Բացման խոսք՝  Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթ
Բացման խոսք՝ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն, Աննա Եղոյան, խորհրդի նախագահ
Բացման խոսք՝ Հրանտ Դինք Հիմնադրամ, Բուրջու Բեջերմեն

Ծրագրի ներկայացում՝ «Սահմաններից վեր» ծրագրային թիմի կողմից
Հայաստան-Թուրքիա Երկխոսության ծրագրեր, Ռոբերտ Ղազինյան
Ճանապարհորդական դրամաշնորհ, Վալյա Մարտիրոսյան
Փորձի փոխանակման նախագիծ, Արմենուհի Նիկողոսյան

Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ, շարունակում է խրախուսել փակ սահմաններից այն կողմ երկու հարևան երկրների մարդկանց և հաստատությունների միջև կապերն ու ոլորտային գիտելիքի փոխանակումը։  Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ 2017-2019 թթ «Սահմաններից վեր» ծրագրի շրջանակներում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի հստակ ծրագրերով 150 անհատի միջսահմանային այցերը հարևան երկիր՝ հոգալով նրանց ճանապարհածախսը։ Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծից կօգտվեն Հայաստանից և Թուրքիայից 10 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հատուկ ծրագրերի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի հյուրընկալող կազմակերպությունում՝ 4-ից 8 ամիսների ընթացքում։ Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերը հնարավորություն կտան մեկ շաբաթանոց անհատական մոտեցմամբ նախագծված փոխանակման ծրագրեր/ուսումնական այցելություններ կազմակերպել մասնագետների համար, ովքեր համագործակցություն կհաստատեն տարբեր թեմատիկ ոլորտներում՝ ներառյալ կրթություն, մեդիա, առողջապահություն, տեխնոլոգիաներ, երիտասարդություն, մշակույթ, արվեստ և քաղաքացիական հասարակություն։

Բազմամյա ծրագիրը, որի նախապատրաստական փուլը մեկնարկել է 2017թ տարեսկզբին, գործելու է մինչև 2019թ մարտ ամիսը։

Ի սրտե հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում «Սահմաններից վեր» ծրագրի թիմը կներկայացնի ծրագրի սպասվելիք գործողություններն ու առկա հնարավորությունները, կտեղեկացնի առաջիկա բաց հայտարարությունների մասին և կպատասխանի հարցերին։

Միջոցառմանը ներկա կգտնվի Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթը։

 

#ukcssf