ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

9-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի
9-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակ ավելացնում է ուղղակի կապերը և խթանում համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի իններորդ փուլում մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 110 հայտ` երկու երկրներից: Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 52 անհատի` 22-ը Հայաստանից, 30-ը Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի
9-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

Նեբահաթ Ակոչը և Սեբահաթ Բեսկիսիզը՝ Դիարբեքիրից, Այշենուր Գեդիկը՝ Իզմիրից, Հասկար Էրդողանը՝ Դերսիմից, և Բեգյում Բակին՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են «ԿԱՄԵՐ» հիմնադրամի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպելու, «ԿԱՄԵՐ» հիմնադրամի փորձը, գիտելիքը և մեթոդները փոխանակելու և երկու երկրներում կանանց հիմնախնդիրները քննարկելու նպատակով Երևան այցելելու համար:

Բեզեն Ջոսկունը՝ Իզմիրից, ով Globally Connected կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի կազմակերպչական գծով ղեկավարն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հակամարտությունների կարգավորման ոչ արևմտյան մոդելներին/մոտեցումներին վերաբերող ծրագիրը հայկական կազմակերպությունների հետ քննարկելու նպատակով Երևան այցելելու համար։

Գևորգ Հակոբյանը, Արմեն Հովհաննիսյանը, Մհեր Մարտիկյանը, Արմեն Թադևոսյանը և Տարոն Գրիգորյանը՝ Գյումրիից, ովքեր հանդիսանում են «Արատտա» էթնո-ջազ խմբի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ մի շարք համերգներ անցկացնելու և մի քանի դպրոցներում դպրոցականների համար հայկական երաժշտության բաց դասեր անցկացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար։

Ազնիվ Թադևոսյանը՝ Գյումրիից, Լևոն Մկրտչյանը, Քրիստինա Սուքիասովան, Հասմիկ Ասատրյանը, Մարինե Գևորգյանը և Գայանե Ղազարյանը՝ Երևանից, Սասուն Մինասյանը՝ Սևանից, Արփի Խաչատուրյանը՝ Չարենցավանից, Համլետ Գյուրջյանը՝ Նոր Հաճնից, ովքեր հանդիսանում են «Bridging Stories» ֆոտոլրագրողական ծրագրի լուսանկարիչներ և մասնակիցներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն այցելելու Ստամբուլ և մասնակցելու «Bridging Stories» լուսանկարչական ցուցահանդեսին, որի նպատակն է համախմբել Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ լուսանկարիչներին։

Բեկիր Էմրե Օղյուտը, Հայդար Թաշթանը և Էգե Բաթուհան Ակգյուլը՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են «Bridging Stories» ֆոտոլրագրողական ծրագրի լուսանկարիչներ և մասնակիցներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար։

Տարկան Կայնարը՝ Բալիկեսիրից, ով հանդիսանում է «Oğlak Yayınları»-ում սննդի ոլորտի գրող, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայկական խոհանոցային մշակույթի և խոտաբույսերի վերաբերյալ հետազոտություն կատարելու նպատակով Երևան այցելելու համար։

Յուսուֆ Նարը և Վեյսել Կավակը՝ Կոնյայից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ԼԳԲՏ անձանց իրավունքները, Հայաստանում նրանց իրավական կարգավիճակը ուսումնասիրելու, ինչպես նաև հայ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպելու նպատակով Երևան այցելելու համար։

Ֆուլյա Ջեսմեն՝ Դիարբեքիրից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն այցելելու Երևան՝ ուսուցիչների և ուսուցիչների միություններին հանդիպելու համար, հատկապես նրանց, ովքեր աշխատում են քրդական դասագրքերի վրա։

Ֆաթմա Ջիյան Թունչը՝ Անտալիայից, ով հանդիսանում է Թուրքիայում Amnesty International-ի գրասենյակի կամավոր և ծրագրի ղեկավար, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայաստանյան հաստատությունների հետ հանդիպելու և վերջիններիս հետ հարավային և հարավարևելյան Անատոլիայից բռնագաղթած հայ ընտանիքների վերաբերյալ կատարած իր հետազոտության արդյունքները կիսելու նպատակով Երևան այցելելու համար։

Էրչան Յիլմազը՝ Կայսերիից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի Գրողների միության ու հայ գրողների հետ հանդիպելու նպատակով Երևան այցելելու համար։

Ֆերիտ Բենիփալը՝ Ստամբուլից, ով հանդիսանում է «Meer» ասոցիացիայի նախագահ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայկական գյուղերում ապրող ասորիներին հանդիպելու և Հայաստանում ու Թուրքիայում բնակվող ասորիների կենսակերպի նմանություններն ուսումնասիրելու նպատակով Երևան այցելելու համար։

Էլիֆ Աքչայը և Թայֆուն Դալկըլըջը՝ Էսկիշեհիրից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և արվեստի ոլորտում ապագա նախագծերի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով արվեստագետների և համապատասխան միությունների հետ հանդիպելու համար։

Վեդաթ Աքչայոզը՝ Կարսից, ով հանդիսանում է Կարսի մշակույթի և արվեստի միության նախագահ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Անիի ավերակների, ինչպես նաև մալականների ու դուխոբորների վերաբերյալ հետազոտություններ անցկացնելու նպատակով Վանաձոր այցելելու համար։

Այշեգյուլ Օզադակը և Տուգչե Օզդեմիրը՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Սաբանջը համալսարանի Գենդերային ֆորումի կողմից կազմակերպած «Հետաքրքրական քայլեր․ գենդերի և հիշողության շրջագայության» պատմասացներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայ և թուրք հասարակությունների ընդհանուր երգերն ուսումնասիրելու և տեղական ՀԿ-ների որոշ կամավորների հետ հարցազրույցների միջոցով այդ երգերի իմաստը բացահայտելու նպատակով Երևան այցելելու համար։

Աշոտ Սողոմոնյանը, Շուշան Խաչատրյանը, Թեհմինա Ավագյանը, Վալերի Մուրադյանը և Վարդան Խաչատրյանը՝ Երևանից, ովքեր հանդիսանում են «Կիլիկիա տուրի» ներկայացուցիչներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայի Վան քաղաքում գործող «Գագիկ տուր» ընկերության հետ միասին «21-րդ դարի արևելամիջերկրածովյան միջազգային զբոսաշրջության և ճանապարհորդության ցուցահանդեսին» (EMITT EXPO) մասնակցելու նպատակով Ստամբուլ այցելելու համար։

Այկան Օզեները և Տուլայ Սաբազը՝ Չանակալեից, ովքեր հանդիսանում են «Pan» վիզուալ մշակույթի և արվեստի ասոցիացիայի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Թողնել սահմանները հետևում» խորագիրը կրող լուսանկարչական ծրագիրը շարունակելու նպատակով Երևան այցելելու համար։

Ադեմ Օզգյուրը և Այքութ Գյունդողդուն՝ Կոնյայից, ովքեր հանդիսանում են «Կրթություն, սոցիալական օգնություն և համերաշխություն Կենտրոնական Անատոլիայում բնակվող քրդերի նկատմամբ» ասոցիացիայի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ քուրդ և եզդի ժողովուրդներով բնակեցված գյուղական վայրերից մշակույթի անհետացման վերաբերյալ աուդիո-վիզուալ տվյալներ և պատմություններ հավաքելու նպատակով Երևան այցելելու համար։

Ահմեդ Թունչը՝ Անկարայից, ով հանդիսանում է Բիլկենթ համալսարանի ուսանող և ԱՅՍԵԿ Թուրքիայի կամավոր, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «ԱՅՍԵԿ Հայաստանի»՝ ավագ դպրոցի աշակերտների շրջանում միջմշակութային ուսուցման իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառմանը մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար։

Ֆաթիհ Աթլըն՝ Հաթայից, ով հանդիսանում է «Էրզինի կրթական հետազոտությունների, զարգացման և տարածման ասոցիացիայի» (EEAYAD) փոխնախագահ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանում կրթական հաստատություններին և դրանց գործունեությանը ծանոթանալու նպատակով Երևան այցելելու համար։

Սերհան Քարատաշը՝ Իզմիրից, ով հանդիսանում է «Երիտասարդ հասարակության նախաձեռնության» անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպելու և կապ հաստատելու, կոնֆլիկտի հանգուցալուծման և մարդու իրավունքների թեմաներով դասընթացի ծրագիր մշակելու նպատակով Երևան այցելելու համար։

Հյուլյա Էրբաբան՝ Անկարայից, ով հանդիսանում է Յիլդիրիմ Բեյազիթ համալսարանի գիտությունների թեկնածու և «Առողջության ակադեմիա» ասոցիացիայի խորհրդի անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ կանանց կլինիկաներին վերաբերող տարբեր մոտեցումներ ուսումնասիրելու նպատակով Երևան այցելելու համար։

Ալեքսան Ջորջ Կալայջին և Լիանա Գրիգորյանը՝ Երևանից, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքագիտության բաժնի աշխատակիցներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպելու և ատելության քարոզի թեմայով իրենց ծրագրի շրջանակներում հետագա համագործակցության հիմքեր ստեղծելու նպատակով Ստամբուլ այցելելու համար։

Ասյա Օրհանը՝ Բուրսայից, առաջադրված United World Collage-ի Թուրքիայի ազգային կոմիտեի կողմից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իր ուսումնառության երկրորդ կիսամյակը 2017թ-ի գարնանը Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan) շարունակելու համար։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը սպասում է Ձեր հայտերին

Շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2016թ.-ի հուլիսից մինչև 2017թ.-ի հուլիս ընկած ժամանակահատվածում կշարունակի աջակցել Հայաստանից և Թուրքիայից առնվազն 180 անհատի և շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնությունների՝ հարևան երկիր այցելելու և տարբեր ոլորտներում իրենց ուսումնասիրություններն ու գործունեությունը ծավալելու համար: Ճանապարհորդական դրամաշնորհը կհոգա դրամաշնորհառուների միջազգային և միջքաղաքային ճանապարհածախսերը:

Հայտերի ընդունման հաջորդ վերջնաժամկետն է 2017թ.-ի փետրվարի 24-ը:

Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ։

Ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Աննա Եղոյանին, Արմենուհի Նիկողոսյանին և Նազլը Թյուրքերին travelgrant@hrantdink.org հասցեով։

Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝

Անահիտ Մինասյան
Տիգրան Ալթուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Գյուլեսին Նեմուտլու
Նելլի Մինասյան

2016-2017թթ.-ին Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացնում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Հայաստանում համագործակցելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Գյումրու «Երիտասարադական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (YIC) հետ: