ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Ութերորդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի

8-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակ ավելացնում է ուղղակի կապերը և խթանում համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ութերորդ փուլում մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 84 հայտ` երկու երկրներից: Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 40 անհատի` 29-ը Թուրքիայից և 11-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի

8-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

Էջեմ Սարըչայըրը` Ստամբուլից, ով հանդիսանում է Քադիր Հաս համալսարանում դասավանդման և հետազոտության օգնական, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն  իր՝ «Borderscapes and Architecture» թեմայով մագիստրոսական թեզի  հետազոտությունն անելու նպատակով Երևան այցելելու համար։

Ահսեն Էրավջըն, Բաթուհան Քավան, Ֆաթմա Մուրատը, Ֆուրքան Դեմիրբաշը, Հալե Քաշքան, Մելիքե Բիլգինը, Նուր Ջանսու Յարդըմջըն, Օզգե Քայան, Ռաբիա Քութլուն և Սելեն Դուրուշքանը ՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Բողազըչը համալսարանի եվրոպագիտության կենտրոնի ուսանողական ֆորումի (CESSF) անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ սիրիահայերի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու և նրանց գաղթի պատմությունների մասին հարցազրույցներ անելու նպատակով Երևան այցելելու համար:

Անահիտ Հայրապետյանը՝ Աբովյանից և Նազիկ Արմենակյանը՝ Երևանից, ովքեր հանդիսանում են 4Պլյուս վավերագրական լուսանկարչական կենտրոնի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Դիարբեքիր այցելելու և Դիարբեքիրի Միջազգային լուսանկարչության օրերին մասնակցելու համար։

 

Էլիֆ Յաղմուր Թուրանը՝ Ուշաքից, ով առաջադրվել է United World College-ի Թութքական ազգային կոմիտեյի կողմից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իր ուսումնական երկրորդ կիսամյակը 2017թ-իգարնանը Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan) շարունակելու համար։

Միքայել Ոսկանյանը, Գուրգեն Ղազարյանը, Մովսես Ղազարյանը, Արմեն Պեշթմալջյանը և Դավիթ Մելքոնյանը ՝ Երևանից, ովքեր հանդիսանում են «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլում ‘A Corner In the World՛ փառատոնին ելույթ ունենալու համար։

Սաբրի Ումութ Բոզյըլը՝ Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ սահմանամերձ Բագարան գյուղ այցելելու, գյուղացիների հետ հանդիպելու և Բագարանում նկարահանվող իր գեղարվեստական ֆիլմի դերաբաշխումն անելու համար կապեր հաստատելու նպատակով։

Մեհմեթ Աքարը՝ Իզմիրից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում քաղաքացիական հասարակության դերի մասին իր հետազոտության շրջանակներում քաղաքացիական հասարակության  կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցներ վարելու նպատակով Երևան այցելելու համար։

 

Սերդար Գյուներին՝ Ստամբուլից, ով հանդիսանում է AFS կամավորական միության գլխավոր քարտուղար, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ այցելելու և երիտասարդական կազմակերպությունների հետ հայ և թուրք երիտասարդների միջև փոխանակման ծրագրերի զարգացման հնարավորությունները  քննարկելու համար:

Անդրանիկ Իսրայելյան՝ Երևանից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի թեմայով իր դոկտորական թեզի շրջանակներում գիտնականների, հետազոտողների, պաշտոնյաների ու լրագրողների հետ հարցազրույցներ վարելու նպատակով Ստամբուլ և Անկարա այցելելու համար։

Շանթ Զինջիրը՝ Ստամբուլից, ով հանդիսնաում է Ճարտարապետների և ինժեներների միության՝ ՀԱՅՃԱՐ-ի խորհրդի անդամ,  ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ինժեներների ու ճարտարապետների հետ հանդիպելու և համագործակցության եզրերը զարգացնելու նպատակով Երևան այցելելու համար։

Աննա Վարդանյանը, Անահիտ Դավիդյանցը, Գոհար Հակոբյանը և Լուսինե Նազարյանը՝ Երևանից, ովքեր աշխատում են Sputnik Armenia International-ի գրասենյակում,  Վերադարձ հիմնադրամում, Առավոտ ամսագրում և Հայաստանի հանրային ռադիոյում, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և Վերադարձ հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվող Սևան Նիշանյանի պարգևատրման արարողությունը լուսաբանելու համար:

Գիզեմ Օզգյուվենը՝ Ստամբուլից, ով հանդիսանում է Քալեմ գրական գործակալության անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հրատարակիչների հետ հանդիպելու և Թուրքիայի ու Հայաստանի հրատաիակիչների միջև ապագա համագործակցության հնարավորությունները հետազոտելու նպատակով Երևան այցելելու համար:

Ֆաթմա Յիլմազը՝ Ստամբուլից, ով հանդիսանում է Ստամբուլի Թանփընար գրական փառատոնի (ITEF) համակարգողստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և թուրքական գրականությունն ու ITEF-ի միջոցառումները ներկայացնելու նպատակով գրական գործակալությունների ու հրատարակչությունների հետ հանդիպումներ ունենալու համար։

Ջեմ Քորայ Սեզերը, Էսրա Քուզուջուն, Սևդա Բայսալը և Տանյել Սյուզերը՝ Աանտալիայից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ դեռահաս աղջիկների կարողությունների հզորացմամբ և երիտասարդական աշխատանքով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպելու, նրանց հետ գիտելիք ու փորձ փոխանակելու և համատեղ ծրագրերի մշակումը քննակկելու նպատակով Գյումրի և Երևան այցելելու համար:

Գյունեշ Ունալը՝ Ստամբուլից, ով հանդիսանում է Ստամբուլի տեխնիկական համալսարանի քաղաքային նախագծման և ճարտարապետության բաժնի ուսանողուհի, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի ճարտարապետության վերաբերյալ իր հետազոտության անցկացման և մշակութային ժառանգության պահպանման ապագա համատեղ նախագծերի համար կապեր հաստատելու նպատակով Երևան և Հայաստանի այլ վայրեր այցելելու համար։

Իհսան Քարայազըն և Գամզե Ինջելի Իփեքը՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Ղարսի քաղաքային և մշակութային հետազոտությունների ասոցիացիայի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ռեստորանների սեփականատերերի ու խոհարարների հետ հանդիպելու և հայ ու թուրք խոհարարների համար ընդհանուր գաստրոնոմիական ժառանգության մասին համատեղ խոհարարական սեմինար կազմակերպելու նպատակով Գյումրի, Երևան և Դիլիջան այցելելու համար։

Այլին Ջիլասընը և Մուսթաֆա Էմիր Ջիլասընը՝ Չանակալեից, ովքեր հանդիսանում են  Չանակալեի Կոզա երիտասարդական ասոցիացիայի անդամներ,  ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ առկա համագործակցությունն ամրապնդելու և միասին ապագա ծրագրեր պլանավորելու նպատակով Երևանում ABCD նորարական կենտրոն այցելելու համար։

Ստեփան Եփրեմյանը՝ Դիարբեքիրից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայկական ավանդական հոգևոր և ազգագրական երաժշտության վերաբերյալ հետազոտություն անելու նպատակով Երևան այցելելու համար:

Հայտերի ընդունման հաջորդ վերջնաժամկետն է 2016թ.-ինոյեմբերի 24-ը:

Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ։

Ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Աննա Եղոյանին, Արմենուհի Նիկողոսյանին և Նազլը Թյուրքերին travelgrant@hrantdink.org հասցեով։

Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝

Անահիտ Մինասյան

Դիկրան Ալտուն

Ֆերայ Սալման

Գայանե Մկրտչյան

Գյուլեսին Նեմուտլու

Նելլի Մինասյան

2016-2017թթ.-ին Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացնում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում  Եվրոպական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Հայաստանում համագործակցելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և  Գյումրիու «Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (YIC) հետ: