ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

16-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակում է ավելացնել ուղղակի կապերը և խթանել համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

2018 թ.  մայիս-օգոստոս ամիսներին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն   ընդհանուր առմամբ ստացել է 100 հայտ՝ երկու երկրներից: Մենք ուրախ ենք հայտարարել, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության  Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ, այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 40 անհատի` 21-ը Հայաստանից, 19-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի

16-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

Բարան Բեդիրը՝ Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի թվային մեդիայի փոխակերպումների վերաբերյալ իր հետազոտության անցկացման և թվային մեդիայում ատելության խոսքի վերաբերյալ համաժողով կազմակերպելու նպատակով Երևան այցելելու համար:

Լիլիթ Այվազյանը՝ Արարատից, Վահե Խաչիկյանը և Դավիթ Խաչատրյանը՝ Վանաձորից, ովքեր հանդիսանում են «Քոլսոն» Երիտասարդական կենտրոնի և ՀԿ Կենտրոնի ներկայացուցիչներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Իզմիր և Ստամբուլ այցելու նպատակով, որպեսզի հանդիպեն Pi երիտասարդական ասոցիացիայի և այլ ՔՀԿ-ների հետ՝ ծանոթանալու երիտասարդների դերակատարությանը և սոցիալական ու համայնքային կյանքում նրանց ներգրավելու մեխանիզմներին:

Դիլեք Այդընը՝ Ստամբուլից և Դիլեք Գյոքչինը՝ Մուղլայից, ովքեր աշխատում են «Ինքն իրեն / Bir Başına» վավերագրական ֆիլմի վրա, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և ֆիլմի հայաստանյան համահեղինակի և ապագա դերասանների հետ հանդիպելու նպատակով:

Անի Ասրիբաբայանը՝ Երևանից, ով հանդիսանում է «Ինքն իրեն / Bir Başına» վավերագրական ֆիլմի նկարահանող խմբի անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայում ֆիլմի նկարահանումներին մասնակցելու նպատակով Ստամբուլ և Մարդին այցելելու համար:

Արմեն Կիրակոսյանը՝ Աշտարակից և Արմենուհի Սարգսյանը՝ Երևանից, ովքեր ներկայացնում են «Այրուձի» հեծյալ ակումբ էկոմշակութային ՀԿ-ն, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ գործընկեր «Տրոյա» բնապահպանական ասոցիացիայի հետ միասին Վերականգնվող էներգիայի ընկերությունների երրորդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Իզմիր այցելելու համար:

Էմին Սերինը՝ Անթալիայից, ով ներկայացնում է Անթալիայի կրթական-հետազոտական հիմնադրամը, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստանի ներկայացուցիչների հետ երկու երկրներում ձեռնարկատիրական միջավայրի վերաբերյալ համատեղ աշխատանքային հանդիպում անցկացնելու համար:

Զեքերիե Այդողանը և Սելման Դենիզը՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են «Վերադարձ» կարճամետրաժ ֆիլմի հեղինակները, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և ֆիլմի նկարահանումները Հայաստանում իրականացնելու համար:

Տիգրանուհի Ալեքսանյանը՝ Աբովյանից, Գարիկ Օվոյանը՝ Աշտարակից, Անի Գրիգորյանը, Կարլեն Բաղդասարյանը և Նելլի Մելքոնյանը՝ Երևանից, ովքեր հանդիսանում են Future in Our Hands ՀԿ-ի երիտասարդական աշխատողներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Yaşayarak Öğrenme Merkezi-YAŞÖM կազմակերպության կողմից իրականացվող երիտասարդ սոցիալական ձեռներեցների երկրորդ հավաքին մասնակցելու նպատակով Իզմիր այցելելու համար:

Արզու Քըրայօղլուն՝ Բուրսայից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպելու և սոցիալական ձեռներեցության թեմայով համատեղ ծրագրեր մշակելու նպատակով Դիլիջան այցելելու համար:

Արամ Սայիյանը՝ Նոր Հաճընից, ով հանդիսանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Բողազըչը համալսարանի գրադարանում և այլ ինստիտուտներում «1919-38 թթ. քեմալական իշխանությունների ազգային քաղաքականությունը փոքրամասնությունների նկատմամբ արևելյան վիլայեթներում» թեմայի շուրջ մասնագիտական գրականություն ուսումնասիրելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Քրիստինե Գասպարյանը՝ Երևանից, ով EVN Report շաբաթաթերթի թղթակիցն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ և Անկարա այցելելու համար, որպեսզի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ գիտական և քաղաքացիական հասարակության շրջանակներում անցկացնի հարցազրույցներ՝ ԵՄ-Հայաստան-Թուրքիա եռակողմ հարաբերությունների շուրջ իր հետազոտությունն ավարտին հասցնելու նպատակով:

Մեհմեթ Աքյիլը, Բավեր Նարթը և Քահրաման Աղաօղլուն՝ Դիարբեքիրից, ովքեր հանդիսանում են Միջին Արևելքի երիտասարդ ձեռներեցների, արդյունաբերողների և գործարարների ու «Cevsan» թափոնների վերամշակման կազմակերպությունների ներկայացուցիչներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և գործընկեր Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ աշխատանքային հանդիպման մասնակցելու և պլաստիկ թափոնների կառավարման ոլորտում իրենց փորձը ներկայացնելու նպատակով:

Գայանե Այվազյանը, Լիլիթ Ստեփանյանը և Լիա Մխիթարյանը՝ Երևանից, ովքեր հանդիսանում են Էյվա արվեստների հիմնադրամի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Boyut հրատարակչության, ONES մեդիայի և Ստամբուլի ժամանակակից արվեստների թանգարանի ներկայացուցիչների հետ հանդիպելու և գործընկերության ընդլայնման, հայկական և թուրքական մշակույթը երիտասարդ սերունդներին ներկայացնելու համար նոր ծրագրեր մշակելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Սելմա Քարան՝ Կեսարիայից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և Հայաստանում ապրող Կեսարիայի հայերի հետ հանդիպելու և հարցազրույցների միջոցով կարճամետրաժ վավերագրական ֆիլմ պատրաստելու նպատակով:

Դաղլար Չիլինգիրը և Ֆաթմա Թուրգութը՝ Ստամբուլից, ովքեր Y-PEER Թուրքիայի անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Y-PEER Հայաստանի ներկայացուցիչների հետ համատեղ ծրագրեր քննարկելու և մշակելու նպատակով  Երևան այցելելու համար:

Մրազ Խմոյանը՝ Երևանից, ով Ռյա Թազա թերթի խմբագիրն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Lîs հրատարակչության և Դիարբեքիրի արվեստի կենտրոնի կողմից իրականացվող Դիարբեքիրի գրական օրերին որպես հյուր-խոսնակ մասնակցելու և Ստամբուլում քրդական գրական շրջանակներին հանդիպելու նպատակով Դիարբեքիր և Ստամբուլ այցելելու համար:

Նորա Քոյունջուն, Մերլին Քըյըջըն, Հերման Քյոշքերը, Լինա Սարայդարը և Ջաթիա Ռոմինա Այանյանը՝ Ստամբուլից, ովքեր Դադյան հայկական դպրոցի սաներ են,  ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների հետ մշակութային փոխանակման նպատակով Երևան այցելելու համար:

Արգինե Մարդոյանը՝ Գյումրիից, ով Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլի Շեհիր համալսարանում Թուրքիայի բարձրագույն կրթության գրավչությունը եվրոպական ուսանողների համար և նրանց ինտեգրման մեխանիզմներն ուսումնասիրելու և Հայաստանի հետ համեմատություն անցկացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Շաոհուայ Ռենը՝ Ստամբուլից, ով Ստամբուլի համալսարանի ասպիրանտ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայկական ճարտարապետության մեջ օգտագործված պատկերներն ուսումնասիրելու և հայկական ու թուրքական մշակույթների միջև կապը բացահայտելու նպատակով Երևան այցելելու համար:  

Տաթևիկ Մելքոնյանը՝ Սպիտակից, Լիլիթ Մուրադյանը և Հրաչյա Գյումբալյանը՝ Երևանից, ովքեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս և ուսանողներ են,  ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և Բողազըչը համալսարանի թատերական ուսանողներին հանդիպելու, ինչպես նաև Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» վեպը հետագայում բեմադրելու նպատակով Ստամբուլի մշակույթին, երաժշտությանը, մանրանկարչությանը և ճարտարապետությանը ծանոթանալու համար:  

Հայտերը ներկայացնելու հաջորդ վերջնաժամկետն է 2018 թ. նոյեմբերի 1-ը։ Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգին։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհին կարող եք դիմել հետևյալ հղումով։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ travelgrant@hrantdink.org էլ հասցեով։

Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝

Անահիտ Մինասյան
Տիգրան Ալթուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Գյուլեսին Նեմուտլու
Նելլի Մինասյան

 

2017-2019 թթ. Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացվում է  Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ՝ համագործակցելով Գյումրու «Երիտասարադական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ: