ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

15-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակում է ավելացնել ուղղակի կապերը և խթանել համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

2018 թ. փետրվար – մայիս ամիսներին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն   ընդհանուր առմամբ ստացել է 86 հայտ՝ երկու երկրներից: Մենք ուրախ ենք հայտարարել, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության  Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ, այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 24 անհատի` 5-ը Հայաստանից, 19-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի

15-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

Յահյա Աքգյունը՝ Ստամբուլից, ով Ստամբուլի պետական թատրոնի դերասան է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ աշխարհահռչակ շեքսպիրյան դերասան Վահրամ Փափազյանի կյանքի ուղին՝ ներառյալ դերասանի առաջին քայլերը դեպի արտիստիկ կարիերա և հրաժեշտը թուրքական բեմին, ուսումնասիրելու և իր պիեսը ավարտին հասցնելու նպատակով Երևան այցելելու համար:

Զարուհի Հովհաննիսյանը՝ Երևանից, ով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ավագ դասախոս է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և թատերական ինստիտուտների ու համալսարանների ներկայացուցիչների հետ համագործակցության, Հայաստանի և Թուրքիայի ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու համար:

Նվարթ Կարին Աթաօղլուն, Հավվա Կանգալ Էրդողանը, Սիլվա Դաղջը Դումանը և Իսաբել Գյուլթոնը՝ Ստամբուլից, ովքեր Կարագյոզյան հայկական դպրոցի ուսուցիչներ են, և Արեկ Բեդիկյանը, Դենչա Սիլահլըն ու Նարե Նայիր Գյուլեչը, ովքեր նույն դպրոցի աշակերտներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպելու և նրանց հետ միասին փորձարարական ուսումնական միջավայր ստեղծելու նպատակով Երևան այցելելու համար:

Նազիֆե Էսրա Չիղդեմը, Էրգյուլ Վարըշը, Էմինե Ակփընարը և Չիղդեմ Ասիյե Արթըկը՝ Ստամբուլից, ովքեր Բողազիչի համալսարանի «Tarlataban» գյուղատնտեսական խմբի կամավորներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և, «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի հետ համագործակցելով, Հայաստանում էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական ապրանքների արտադրության փորձն ուսումնասիրելու համար:

Բեգյում Սյոնմեզը՝ Էսքիշեհիրից, ով Անադոլու համալսարանի գիտաշխատող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում իր դոկտորական թեզի մաս կազմող հայկական ժամանակակից արվեստն ուսումնասիրելու նպատակով Երևան այցելելու համար:

Մերյեմ Այդընը, Զեյնեփ Քուրթուլդուն, Նենսի Գյուզելիշը և Գենջայ Ադըգյուզելը՝ Ստամբուլից, ովքեր ներկայացնում են «Yaşayarak Öğrenme Merkezi-YAŞÖM» ուսումնական կենտրոնը և «Արվեստը փողոցում (Art On The Street)» ասոցիացիան,  ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ մասնակցելու «Future in Our Hands» երիտասարդական ՀԿ-ի հետ իրականացվող Հայաստանի և Թուրքիայի սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ փոխանակման ծրագրին մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար:

Լիլիթ Մուսինյանը, Զարուհի Դանիելյանը և Արթուր Կիկոյանը՝ Երևանից, ովքեր ներկայացնում են «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Բողազիչի համալսարանի «Tarlataban» գյուղատնտեսական խմբի հետ համագործակցությամբ Թուրքիայում կիրառվող քաղաքային գյուղատնտեսական մոդելները ուսումնասիրելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Բիհթեր Էսեները՝ Ստամբուլից, ով Քոչ համալսարանի ասպիրանտ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ARMACAD կազմակերպության կողմից կազմակերպվող Հայկական ուսումնասիրությունների ամառային դպրոցին մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար:

Արմինե Գալստյանը՝ Արմավիրից, ով «Armenia Startup Academy»-ի ծրագրային ղեկավարն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ տարբեր աքսելերատորների և համատեղ աշխատատարածքների հետ հանդիպելու և Հայաստանի ու Թուրքիայի ստարտափ կազմակերպությունների միջև համագործակցություն հաստատելու և փոխանակումներ իրականացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Մինջի Լին՝ Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ “Just Dilijan It!” ամառային ճամբարին որպես ջոկատավար մասնակցելու նպատակով Դիլիջան այցելելու համար:

Հայտերը ներկայացնելու հաջորդ վերջնաժամկետն է 2018 թ. օգոստոսի 1-ը։ Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգին։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհին կարող եք դիմել հետևյալ հղումով։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ travelgrant@hrantdink.org էլ հասցեով։

 

Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝

Անահիտ Մինասյան

Տիգրան Ալթուն

Ֆերայ Սալման

Գայանե Մկրտչյան

Գյուլեսին Նեմուտլու

Նելլի Մինասյան

 

2017-2019 թթ. Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացվում է  Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ՝ համագործակցելով Գյումրու «Երիտասարադական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ:

#ukcssf