ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

14-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակում է ավելացնել ուղղակի կապերը և խթանել համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

2017թ. հոկտեմբերից 2018թ. փետրվար ամիսներին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն   ընդհանուր առմամբ ստացել է 135 հայտ՝ երկու երկրներից: Մենք ուրախ ենք հայտարարել, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության  Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ, այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 42 անհատի` 25-ը Հայաստանից, 17-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի

14-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

Արմեն Խաչատրյանը` Երևանից, ով Հայաստանի Ազգային Գրադարանի մատենագետ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայկական գրքերի վերաբերյալ Հայոց Պատրիարքարանում մատենագիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Շեվքեթ Օզդեմիրը և Այսել Չելիկ Դինջերը`Անկարայից, ովքեր Անկարայի համալսարանի ուսանողներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի կողմից հյուրընկալվող «Անատոլիա-Կովկաս-Իրան. էթնիկական և լեզվական կապեր» խորագրով գիտաժողովին «Մանկական գրքերում հայերեն, թուրքերեն և զազայերեն լեզուների վերլուծական կապը» թեմայով աշխատանք ներկայացնելու նպատակով Երևան այցելելու համար:

Լարա Գյունեյ Օզլենը` Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ կանանց հարցերի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով Երևան այցելելու համար:

Մարնի Անջաօղլյանը` Երևանից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Իմաստուն մարդկանց ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» կողմից կազմակերպված սեմինարին մասնակցելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Սեդա Գրիգորանը, Սոսի Խանիկյանը և Դավիթ Այվազյանը` Երևանից, ովքեր «Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիայի անդամ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հարցազրույցների և հայ դերասանների, թարգմանիչների, երգիչների ու կինոռեժիսորների կողմից շեքսպիրյան գործերի տարբեր դրսևորումներն արտացոլող վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Բուրջու Դիրին` Ստամբուլից, Օզգե Քուրբանը և Շեյմա Սարըբեքիրօղլուն` Իզմիրից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Բիթլիսի Չևրէջիք (նախկին Աղաքիս) գյուղի մասին համեմատական ուսումնասիրություն կատարելու նպատակով Վարդենիս և շրջակա գյուղեր այցելելու համար:

Նելլի Փայտյանը` Երևանից, ով «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թեփեբաշը շրջանային համայնքապետարանի սոցիալական աջակցության և հանդուրժողականության հիմնադրամում, «Դինամիկ զարգացում» և «Տեղեկատվություն ու հաղորդակցություն» ասոցիացիաներում ճանաչողական այց կատարելու և հետագա ծրագրերը քննարկելու նպատակով Ստամբուլ և Էսքիշեհիր այցելելու համար:

Իփեք Չինարը` Անկարայից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի» աջակցությամբ «Լիլիթ» անունով կանանց վերաբերյալ լուսանկարչական նախագիծ իրականացնելու և գենդերային ճանաչողության մեջ դիցաբանության դերի մասին ուսումնասիրություն կատարելու նպատակով Երևան այցելելու համար:

Դիանա Հայրապետյանը՝ Երևանից, ով հանդիսանում է Երևանի պետական համալսարանի դոցենտ, Գևորգ Պետրոսյանը և Նելի Աբրահամյանը՝ Երևանից, Արման Հարությունյանը՝ Աբովյանից, Էմմա Չոբանյանը՝ Գյումրիից և Աստղիկ Ստեփանյանը՝ Թալինից, ովքեր նույն համալսարանի ուսանողներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և Բիլգիի համալսարանի Պատմության ֆակուլտետի  դասընթացներին մասնակցելու, գրադարաններ այցելելու և մասնագիտական գրականություն ձեռք բերելու համար:

Ռազիյե Քյոքսալ Քարթալը և Էմել Քարաքոզակը՝ Ադանայից, ովքեր «TERsAçı» լուսանկարչական կոլեկտիվի անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայ լուսանկարիչների հետ համագործակցություն հաստատելու և 1915-ից հետո Ջեբինից Հայաստան տեղափոխված և դեռևս այնտեղ ապրող հայերի մասին պատմող նախագիծը շարունակելու նպատակով Երևան այցելելու համար:

Տիգրան Ամիրյանը՝ Երևանից, ով Հայ-Ռուսական համալսարանի դոցենտ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և Ֆրանսիական ինստիտուտի գրադարանում (L’Institut Français à Istanbul) ֆրանսերեն լեզվով հայկական և թուրքական գրականությունների համեմատական ուսումնասիրություն կատարելու համար:

Բյուլանթ Յարբաշըն և Այշե Այբեն Ալթունչ Յարբաշըն՝ Ստամբուլից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Զաբել Եսայանի կյանքի հետքերով նկարահանումներ իրականացնելու նպատակով Երևան այցելելու համար, որը Զաբել Եսայանի և Հալիդե Էդիբ Ադըվարի մասին պատմող «Երկու փորձություններ» խորագրով վավերագրական ֆիլմի մաս է կազմելու:  

Օզգյուն Քափլաման՝ Ստամբուլից, ով երիտասարդական աշխատող և Ստամբուլի Եվրոպական ուսանողների ֆորումի (AEGEE) անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և Եվրոպական պլանավորման հանդիպմանը մասնակցելու համար:

Աննա Մելիքսեթյանը և Վահե Դարբինյանը՝ Երևանից, ովքեր ABCD նորարարական կենտրոնի ներկայացուցիչներն են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իրենց գործընկեր Çanakkale Koza Gençlik Derneği կազմակերպության հետ հանդիպելու և հետագա ծրագրերը քննարկելու նպատակով Չանաքալե այցելելու, ինչպես նաև քաղաքի հայկական շունչը ներկայացնող տեսանյութ նկարահանելու համար:

Իթիր Էրհարթը՝ Ստամբուլից, ով Թուրքիայում բարեգործական վազքի առաջին՝ Adim Adim (Քայլ առ Քայլ) նախաձեռնության համահիմնադիրն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևանի կիսամարաթոնի կազմակերպիչներին և Հայաստանում վազորդների միությունների հետ հանդիպելու, փորձի փոխանակման նպատակով Երևան այցելելու համար:

Լիլիթ Պետրոսյանը և Զուբեիդա Հովհաննիսյանը՝ Արմավիրից, ովքեր ներկայացնում են Մյասնիկյան միջնակարգ դպրոցը, Թամարա Բաղդասարյանը և Վարդիթեր Պապոյանը՝ Արմավիրից, ովքեր ներկայացնում են Քարաքերթի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, Արշակ Ավագյանը՝ Երևանից, ով Երևանի պետական համալսարանի ասպիրանտ է, Էլյա Հարությունյանը՝ Աշտարակից, Մարիամ Վարդանյանը և Անուշ Կեխյանը՝ Երևանից, ովքեր Երևանի պետական համալսարանի Թյուրքագիտության ամբիոնի ուսանողներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և Կարագյոզյան ու Բեզջյան հայկական վարժարանների հետ հանդիպելու և իրենց ուսումնական ծրագրերին ծանոթանալու համար:

Էջե Ջանգյուդենը և Էգե Էրդալը՝ Ստամբուլից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ քաղաքական սահմաններով բաժանված աշխարհագրական և մշակութային նույնանման սահմանների վերաբերյալ իրենց լուսանկարչական նախագիծը Հայաստանում շարունակելու նպատակով Երևան, Սևան և Դիլիջան այցելելու համար:

Չիսե Բալտաջըն՝ Կայսերիից, ով Էրջիյես համալսարանի Հայոց լեզվի և գրականության բաժնի շրջանավարտ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Մատենադարանում և այլ գրադարաններում Կայսերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով Արարատ և Երևան այցելելու համար:

Սոնա Սուքիասյանը՝ Երևանից, ով ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և Բալաթ թաղամասի բազմամշակութայնության վերաբերյալ հետազոտություն կատարելու նպատակով հարցազրույցներ վարելու համար:

Շահին Քեսքինը՝ Նիղդեից, ով «Գիտություն և հմտություն» ասոցիացիայի նախագահն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայկական համալսարաններ այցելելու և ABCD նորարարական կենտրոնի հետ համատեղ ծրագրեր քննարկելու նպատակով Երևան այցելելու համար:

Հայաստան Ավագյանը՝ Գորիսին կից Շուրնուխ գյուղից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և Kadın Kadına Mülteci Mutfağı կազմակերպության և Ad.dar Ստամբուլի սիրիացի, պաղեստինասիրիացի փախստականների համայնքային կենտրոնի կանանց հետ, ովքեր ուտելիք են պատրաստում իրենց սիրիացի շահառուների համար, խոհարարական փորձով փոխանակվելու համար:

***

Հայտերը ներկայացնելու հաջորդ վերջնաժամկետն է 2018 թ. մայիսի 1-ը։ Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգին։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհին կարող եք դիմել հետևյալ հղումով։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ travelgrant@hrantdink.org էլ հասցեով։

 

Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝

Անահիտ Մինասյան
Տիգրան Ալթուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Գյուլեսին Նեմուտլու
Նելլի Մինասյան

 

2017-2019 թթ. Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացվում է  Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ՝ համագործակցելով Գյումրու «Երիտասարադական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ: