ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

13-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակում է ավելացնել ուղղակի կապերը և խթանել համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

2017թ. օգոստոսից հոկտեմբեր ամիսներին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը  ընդհանուր առմամբ ստացել է 46 հայտ՝ երկու երկրներից: Մենք ուրախ ենք հայտարարել, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության  Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 15 անհատի` 7-ը Հայաստանից, 8-ը Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի

13-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

Հարություն Չկոլյանը, Արթուր Բալջյանը և Վիգեն Հովսեփյանը` Երևանից, ովքեր հանդիսանում են «Վիգեն Հովսեփյան» երաժշտական խմբի երաժիշտներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «A Corner in the World»-ի արվեստագետների օգնությամբ ժողովրդական համերգների կազմակերպման, ինչպես նաև Հայոց Պատրիարքության աջակցությամբ հայ համայնքի համար համերգ կազմակերպելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Օնուր Յազըջըգիլը՝ Ստամբուլից, ով Սաբանջը համալսարանի դասախոս է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և  ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պատմվածքների նկարազարդ գիրք ստեղծելուն ուղղված սեմինարների կազմակերպման և անցկացման համար։

Ազմի Ռեջեփ Օյզդաշը՝ Էսքիշեհիրից, ով սոցիոլոգիայի բաժնի ասպիրանտ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և հետսովետական Հայաստանում ու Թուրքիայում ապրող քվիր ինքնության մարդկանց վերաբերյալ համեմատական հետազոտություն իրականացնելու համար։

Նվարդ Մարգարյանը՝ Աբովյանից և Քայլ Խանդիկիանը՝ Երևանից, ովքեր հանդիսանում են Փինք Արմենիայի անդամներ և Լուսինե Դավթյանը՝ Երևանից, ով  «Տարօրինակելով Երևանը» կոլեկտիվ-ի արվեստագետ է, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Անկարա այցելելու և PINK Life ԼԳԲՏԻ համերաշխության ասոցիացիայի կողմից կազմակերպված 7-րդ  QueerFest փառատոնին մասնակցելու և ֆիլմեր ցուցադրելու համար։

Լողման Սաեիդիանը և Ռունակ Ռասուլփուրը՝ արվեստագետներ Դիարբեքիրից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և արվեստագետների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպելու, ինչպես նաև Հայաստանում բնակվող քրդերի և եզդիների հետ հանդիպելու և ապագա համատեղ ծրագրեր իրականացնելու համար։

Ռաբիա Ասլը Կորույուջուն՝ Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և մասնակցելու Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի կողմից կազմակերպված կլոր սեղան քննարկմանը, ինչպես նաև գենդերային հարցերի վերաբերյալ իր կատարած գիտական հետազոտությունը ներկայացնելու համար։

Օզլեմ Քարաքուշը՝ Ստամբուլից, ով Բիլգի համալսարանի ասպիրանտ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և  որպես հայ և թուրք ժողովուրդների մշակութային հիշողության մաս՝ հայկական եղերգություններն ուսումնասիրելու համար։

Ասլը Բոստանջըն՝ Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և 2017 թ «Մեկ Քառակուսի Մետր» թատերական փառատոնին իր խորեոգրաֆիկ բեմադրությունն իրականացնելու համար։

Թահիր Ունը՝ Իզմիրից, ով «Videoart.Ist International Video Program»-ի ղեկավարը և համադրողն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և կոնցեպտուալ արվեստի ծրագիր իրականացնելու, ինչպես նաև Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի հետ տեսանյութերի հավաքածուի ցուցադրություն կազմակերպելու համար։

Մերի Ամիրխանյանը՝ Երևանից, ով նկարիչ է և հանդիսանում է առցանց VisualGapGallery ցուցասրահի հիմնադիրը, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և իր CITY (ՔԱՂԱՔ) նկարների և գծագրերի շարքի սոլո ցուցահանդեսի, ինչպես նաև նույն նկարներով կատալոգի տպագրման համար։  

Հայտերը ներկայացնելու հաջորդ վերջնաժամկետն է 2018 թ․-ի փետրվարի 1-ը։ Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգին։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհին կարող եք դիմել հետևյալ հղումով։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ travelgrant@hrantdink.org էլ հասցեով։

Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝

Անահիտ Մինասյան

Տիգրան Ալթուն

Ֆերայ Սալման

Գայանե Մկրտչյան

Գյուլեսին Նեմուտլու

Նելլի Մինասյան

2017-2019 թթ.-ին Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացվում է  Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ՝ համագործակցելով Գյումրու «Երիտասարադական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ հետ: